«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կո­րո­նա­վի­րու­սը նա­հան­ջի մի­տում չի դրսևո­րում

Կո­րո­նա­վի­րու­սը նա­հան­ջի մի­տում չի դրսևո­րում
11.09.2020 | 02:21

Ֆրան­սիա­յի հա­վա­քա­կա­նի ու «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» ա­ռա­ջա­տար ֆուտ­բո­լիստ­նե­րից Կի­լիան Մբա­պեն վա­րակ­վել է կո­րո­նա­վի­րու­սով՝ դառ­նա­լով վեր­ջին շա­բա­թում ֆրան­սիա­կան ա­կում­բի յո­թե­րորդ հի­վան­դա­ցած ֆուտ­բո­լիս­տը։ Աշ­խար­հի չեմ­պիոնն իս­կույն ևեթ մե­կու­սաց­վել է հա­վա­քա­կա­նից։ Պա­տա­հա­կան չէ, որ Ազ­գե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան շր­ջա­նակ­նե­րում նա չկար Խոր­վա­թիա­յի ընտ­րա­նու հետ հան­դիպ­մա­նը։ Առջևում, բնա­կա­նա­բար, սպաս­վում է մե­կու­սաց­ման 14 օր ու պար­տա­դիր բու­ժում հա­մա­վա­րա­կից։


Այն, որ տա­ղան­դա­վոր այս ֆուտ­բո­լիս­տը վա­րակ­վել է, ինք­նին վատ է, սա­կայն վատ լի­նե­լու կող­քին նաև չա­փա­զանց խնդ­րա­հա­րույց է դառ­նում «Պա­րի Սեն Ժեր­մեն» ա­կում­բում առ­կա վի­ճա­կը. հու­սով եմ`չեք հասց­րել մո­ռա­նալ վեր­ջին շա­բա­թում հի­վան­դա­ցած ևս վեց ֆուտ­բո­լիս­տի պա­րա­գան։ Հի­վան­դա­ցած­նե­րից են ար­գեն­տի­նա­ցի կի­սա­պաշտ­պան­ներ Ան­խել դի Մա­րիան ու Լեանդ­րո Պա­րե­դե­սան, ով­քեր լար­ված մր­ցաշր­ջա­նից հե­տո ի­րենց հան­գիստն էին անց­կաց­նում Ի­բի­ցա­յում, որ­տեղ էլ շփում­ներ են ու­նե­ցել վա­րակ­ված ան­ձանց հետ։ Այս եր­կու­սին հե­տո ե­կել են գու­մար­վե­լու Մաու­րո Ի­կար­դին, Ա­դեր Է­ռե­րան, Կեյ­լոր Նա­վասն ու Նեյ­մա­րը։ Ի­բի­ցա­յում նրանք ե­ղել են վե­րը հի­շա­տակ­ված ար­գեն­տի­նա­ցի­նե­րի հետ։


Դառ­նա­լով երկ­րի ա­ռաջ­նու­թյա­նը, նշենք` ինչ­պես որ այն եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի ա­ռաջ­նու­թյուն­նե­րի մեջ ա­ռա­ջին ընդ­հատ­վա­ծը ե­ղավ (ի դեպ՝ այդ­պես էլ չվերս­կս­ված), այն­պես էլ ա­ռա­ջին մեկ­նար­կա­ծը։ Նկա­տենք, որ դի­վի­զիո­նում ար­դեն եր­կու տուր կա­յա­ցել է։ Ճիշտ է, մայ­րա­քա­ղա­քա­յին ա­կում­բի ան­վան դի­մաց ա­ռայժմ զրո­ներ են գրանց­ված, սա­կայն դա այդ­պես է այն պատ­ճա­ռով, որ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյունն ա­կում­բի հա­մար հա­ճե­լիո­րեն եր­կա­րեց, ին­չի հա­մար թի­մը հան­գս­տա­նա­լու գրե­թե ժա­մա­նակ չու­նե­ցավ։ Սույն հար­ցում երկ­րի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիան միան­գա­մայն տրա­մա­բան­ված ըն­դա­ռաջ գնաց թի­մին, սա­կայն հի­մա էլ վա­րա­կի այս «հրա­վա­ռու­թյունն» է։ Ար­դեն իսկ պարզ է, որ «Լան­սի» հետ սեպ­տեմ­բի 9-ին նշա­նակ­ված հան­դի­պու­մը չի կա­յա­ցել, ոչ պա­կաս մեծ հար­ցա­կա­նի տակ է սեպ­տեմ­բե­րի 13-ի տնա­յին հան­դի­պու­մը «Մար­սե­լի» հետ։


Հար­կավ լու­ծում­ներ կգտն­վեն, սա­կայն տագ­նա­պա­հա­րույց է մնում այն, որ կո­րո­նա­վի­րու­սը նա­հան­ջի մի­տում չի էլ դրսևո­րում, իսկ դրա դեմ առն­վե­լիք քայ­լերն ու­շա­նում են։ Հա­մա­ճա­րա­կի հեր­թա­կան նոր բռն­կու­մը մարդ­կու­թյա­նը կա­րող է լր­ջո­րեն ու տևա­կան ժա­մա­նա­կով պար­տադ­րել քաշ­վել «պա­տյա­նի» մեջ, սա­կայն այս­պես ան­վերջ մե­կու­սա­ցու­մով մինչև ե՞րբ, մինչև ու՞ր։
Իսկ գու­ցե սա՞ է դառ­նում մեզ պար­տադր­ված կյան­քը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3580

Մեկնաբանություններ