Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Չգ­նալ, չմ­նալ, չհարս­տաց­նել ու­րիշ երկ­րի մշա­կույ­թը, երբ կա­րող ես քո ու­նե­ցած փոր­ձը բե­րել հայ­րե­նիք»

«Չգ­նալ, չմ­նալ, չհարս­տաց­նել ու­րիշ երկ­րի մշա­կույ­թը, երբ կա­րող ես քո ու­նե­ցած փոր­ձը բե­րել հայ­րե­նիք»
25.09.2020 | 00:36

Երևա­նի պե­տա­կան կա­մե­րա­յին երգ­չախմ­բի մե­նա­կա­տար, մի­ջազ­գա­յին մր­ցույթ­նե­րի դափ­նե­կիր ԱՆԴ­ՐԱ­ՆԻԿ ՄԱԼ­ԽԱ­ՍՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք ե­րաժշ­տա­կան ար­վես­տում առ­կա նո­րու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև իր՝ երգ­չի ան­ցած ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հի մա­սին։ Անդ­րա­նիկ Մալ­խա­սյա­նը 2013-ից աշ­խա­տում է Ա­լեք­սանդր Սպեն­դիա­րյա­նի ան­վան օ­պե­րա­յի և բա­լե­տի ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան թատ­րո­նում որ­պես օ­ժան­դակ կազ­մի դե­րա­սան, 2018-ից՝ կոն­սեր­վա­տո­րիա­յի «Կո­մի­տաս» երգ­չախմ­բում, ինչ­պես նաև Երևա­նի պե­տա­կան կա­մե­րա­յին երգ­չախմ­բում։ 2014-2017 թթ. աշ­խա­տել է նաև Սուրբ Հով­հան­նես ե­կե­ղե­ցու «Սաղ­մո­սեր­գու» երգ­չախմ­բում։
Գոր­ծու­նեու­թյուն է ծա­վա­լում նաև որ­պես ան­հատ մե­նա­կա­տար։ 2014-ին ար­ժա­նա­ցել է ՀՀ նա­խա­գա­հի մր­ցա­նա­կի և դիպ­լո­մի՝ «Ա­կա­դե­միա­կան եր­գե­ցո­ղու­թյուն» ան­վա­նա­կար­գում։ Գո­հար Գաս­պա­րյա­նի ան­վան մե­ներ­գիչ­նե­րի հա­մա­հայ­կա­կան մր­ցույ­թի դափ­նե­կիր է (2015 թ.): Հյու­րա­խա­ղե­րով հան­դես է ե­կել Գեր­մա­նիա­յում, Հո­լան­դիա­յում, Մեծ Բրի­տա­նիա­յում, Ի­տա­լիա­յում։

-Ապ­րի­լի 24-ին՝ Ծի­ծեռ­նա­կա­բեր­դում, Ձեր «Ձայն տուր, ո՛վ ծո­վակ» եր­գի կա­տա­րու­մը մեծ ար­ձա­գանք ու­նե­ցավ։ Մա­մու­լը գրում էր՝ «Ձայն տուր, ո՛վ ծո­վակ» եր­գի կա­տար­ման ժա­մա­նակ ե­րի­տա­սարդ երգ­չի աչ­քե­րից ար­ցունք­ներ հո­սե­ցին։ Ինչ­պե՞ս ըն­տր­վեց եր­գը, ի՞նչ զգա­ցո­ղու­թյուն­ներ ու­նեիք։
-Կա­մե­րա­յին երգ­չախմ­բի մե­նա­կա­տար­նե­րից յու­րա­քան­չյու­րը պա­տիվ ու­ներ հան­դես գա­լու մեկ կա­տար­մամբ։ Ընտ­րու­թյու­նը բա­վա­կան բարդ էր. կա­յին եր­գա­ցան­կա­յին եր­գեր, որ, ինչ­պես գի­տեք, ա­մեն ապ­րի­լի 24-ին պար­տա­դիր հն­չում են։ Միտք հղա­ցավ կա­տա­րե­լու այն­պի­սի գործ, որ քիչ հայտ­նի է, նաև ար­դիա­կան է և ար­տա­ցո­լում է մեր ազ­գի ցա­վը, կա­րո­տը։ Ե­լույթս գի­շերն էր, կա­րե­լի է ա­սել՝ լու­սա­բա­ցին՝ ժա­մը 5-ն անց 10-ին։ ՈՒ­ղիղ ե­թեր էր, հուզ­մուն­քը շատ մեծ էր. ներ­կա­յա­նում ես հա­մազ­գա­յին նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող հու­շա­կո­թո­ղի մոտ, ա­ռանց նվա­գակ­ցու­թյան, մա­նա­վանդ՝ եր­կամ­սյա պա­րա­պուր­դից հե­տո, իսկ ա­մե­նա­կարևո­րը պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցումն էր հար­գան­քի այդ մեծ տուր­քին։ Ար­ցունք­ներն ա­կա­մա­յից են հո­սել, ինձ թվում էր՝ այդ ա­մե­նը ներ­սումս է կա­տար­վում, պարզ­վեց՝ ար­տաս­վել եմ։ Երբ ա­վար­տե­ցի կա­տա­րումս, բո­լո­րը քա­րա­ցած ինձ էին նա­յում։ Ապ­րիլք­սան­չոր­սյան ե­լույթս հո­գու ճիչ էր, կա­րոտ, ցավ, ա­ղոթք, կա­րե­լի է ա­սել՝ այդ ա­ղոթ­քը տեղ հա­սավ։ Մար­դիկ գրում էին ինձ, զան­գում, մեծ տա­րա­ծում ու­նե­ցավ կա­տա­րու­մը։ Այդ ջերմ ար­ձա­գանքն ինձ հա­մար ա­մե­նա­մեծ գնա­հա­տա­կանն էր։
-Այ­սինքն, ար­տիս­տի հա­մար կա­րևոր է՝ որ­տեղ է ե­լույթ ու­նե­նում, ինչ լսա­րա­նի հա­մար, ինչ ա­ռի­թով։ Իսկ, առ­հա­սա­րակ, հա­ջո­ղու­թյան գրա­վա­կանն ա­վե­լի շատ բե­մա­կան հմա՞յքն է, ձայ­նա­յին տվյալ­նե՞­րը, պրո­ֆե­սիո­նա­լի՞զ­մը, թե՞ նե­րաշ­խար­հը։
-Փոր­ձեմ ա­վե­լի ընդ­գր­կուն պա­տաս­խա­նել. ար­տիս­տի հա­մար ա­ռաջ­նա­յին է նախ գրա­գետ եր­գե­ցո­ղու­թյու­նը՝ ձայ­նին տի­րա­պե­տե­լը, հե­տո նաև կեր­պա­րի ճիշտ ըն­կա­լումն ու փո­խան­ցու­մը հան­դի­սա­տե­սին։ Բայց կա­րե­լի է ձայ­նով, հո­գով, նվա­զա­գույն ժես­տե­րով խոս­քը հասց­նել հան­դի­սա­տե­սին, նույ­նիսկ ե­թե եր­գում ես նրան ոչ հաս­կա­նա­լի լեզ­վով։
-Հայտ­նի, սիր­ված, այս­պես ա­սած՝ ա­կան­ջին սո­վոր եր­գե­րով հեշտ է լսա­րան ա­պա­հո­վել։ Իսկ ի՞նչ է ար­վում եր­գար­վես­տի գան­ձա­րա­նում պահ­վող ար­ժե­քա­վոր, սա­կայն լայն տա­րա­ծում չգ­տած ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը հան­րայ­նաց­նե­լու ա­ռու­մով։
-Եր­կար տա­րի­ներ հա­մա­գոր­ծակ­ցում եմ դաշ­նա­կա­հար, Կո­մի­տա­սի ան­վան կոն­սեր­վա­տո­րիա­յի պրո­ֆե­սոր Մար­գա­րիտ Սարգ­սյա­նի հետ։ Ա­ռանց նրա չեմ պատ­կե­րաց­նում գոր­ծու­նեու­թյունս։ Նա ո­րո­շեց 2015-ին դաշ­նա­կել Նի­կոլ Գա­լան­տե­րյա­նի «Ծի­րա­նա­վառ գի­շեր» ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը։ Մինչ այդ ե­ղած դաշ­նա­կու­մը շատ թույլ էր այդ ստեղ­ծա­գոր­ծու­թյան հա­մար։ Մար­գա­րիտ Սարգ­սյա­նը դաշ­նա­մու­րա­յին պար­տի­տու­րան նո­րից գրեց ու հա­մեր­գա­յին կա­տա­րու­մով ներ­կա­յաց­րեց ե­րաժշ­տա­սեր հան­րու­թյա­նը։ Դա նոր աշ­խարհ, նոր բա­ցա­հայ­տում ու թար­մու­թյուն էր եր­գար­վես­տի մեջ։ Այ­նու­հետև մոտ 20 գործ դաշ­նա­կեց, ու­նե­ցանք մեծ թվով հա­մերգ­ներ։ Հան­դի­սա­տե­սը գա­լիս էր ունկ­նդ­րե­լու այդ նոր բա­ցա­հայ­տում­նե­րը։ Գա­լան­տե­րյա­նի գոր­ծե­րը (մե­ղե­դի­նե­րի նո­տագ­րու­թյու­նը) 300 տա­րուց ա­վե­լի սն­դու­կի մեջ էին, թոռ­նի­կը պա­տա­հա­բար բա­ցել է, հայտ­նա­բե­րել։ Դրանք կա­րող էին մո­ռաց­վել, բայց Մա­րա­գա­րիտ Սարգ­սյա­նի շնոր­հիվ նոր շունչ ու կյանք ստա­ցան։ ՈՒ­րա­խու­թյամբ պետք է ա­սեմ, որ օ­րերս լույս տե­սավ այդ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներն ամ­փո­փող ժո­ղո­վա­ծուն։
-Իսկ ժա­մա­նա­կա­կից կոմ­պո­զի­տոր­նե­րի գոր­ծե­րին Կա­մե­րա­յին երգ­չա­խումբն անդ­րա­դառ­նու՞մ է։
-Այդ ա­ռու­մով կա­մե­րա­յին երգ­չախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և խմ­բա­վար Հա­րու­թյուն Թո­փի­կյա­նը բա­վա­կան ճկուն է։ Միակ երգ­չա­խումբն է, որ ձայ­նագ­րել է Կո­միա­սի 150 խմ­բեր­գե­րը։ Մենք յոթ հա­մերգ ու­նե­ցանք, ո­րոնց ըն­թաց­քում ներ­կա­յաց­րինք բո­լոր այդ խմ­բեր­գե­րը։ Միա­ժա­մա­նակ կա­տա­րում ենք ար­դի կոմ­պո­զի­տոր­նե­րի գոր­ծե­րը, ո­րոնք նույն­պես մեծ ար­ձա­գանք են ստա­նում։ Չենք շր­ջան­ցում նաև ար­տա­սահ­մա­նյան հայտ­նի գոր­ծե­րի մշա­կում­նե­րը։ Այ­սինքն, մաեստ­րոն ա­նընդ­հատ նո­րը փնտ­րե­լու, բայց հի­նը չկորց­նե­լու ճա­նա­պար­հին է։ Փոքր խմ­բե­րով աշ­խա­տել ենք նաև հա­մա­վա­րա­կի ա­միս­նե­րին, ին­չի ար­դյուն­քում օ­րերս մեկ­նար­կե­ցին Էդ­գար Հով­հանն­սի­յա­նի մեկ տաս­նյա­կից ա­վե­լի գոր­ծերն ամ­փո­փող սկա­վա­ռա­կի ձայ­նագ­րու­թյուն­նե­րը։
-Մե­կու­սաց­ման օ­րե­րին կար­ծես բաց­վե­ցին մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րի դռ­նե­րը, տա­նը նս­տած, առ­ցանց կա­րող էիր հա­մերգ­ներ լսել, թան­գա­րան­ներ այ­ցե­լել։ Տա­րա­ծու­թյան, ժա­մա­նա­կի, նաև վճա­րե­լու խն­դիր առ­հա­սա­րակ չկար։ Մշա­կու­թա­յին առ­ցանց նա­խագ­ծե­րը գու­ցե այ­սու­հե՞տ էլ պետք է ակ­տի­վո­րեն կյան­քի կո­չել՝ այ­լընտ­րան­քա­յին հար­թակ ա­պա­հո­վե­լով ար­վես­տա­սեր­նե­րի հա­մար։
-Ինձ հա­մար սա ող­բեր­գու­թյուն է, ինչ­քան էլ հա­սա­նե­լի կամ մատ­չե­լի լի­նի առ­ցանց տար­բե­րա­կը. դա նման է թվա­յին կրի­չով գիրք կար­դա­լուն։ Մթ­նո­լորտ, լույ­սեր, վա­րա­գույր, ար­տիստ, հան­դի­սա­տես, նվա­գա­խումբ. այս ա­մե­նը պետք է լի­նի։ Նկա­րա­հա­նու­մը, հե­ռար­ձա­կու­մը, որ­քան էլ ո­րա­կով լի­նեն,նույն ազ­դե­ցու­թյու­նը չեն կա­րող ու­նե­նալ։ ՈՒ­նե­ցել եմ զրույց-կա­տա­րու­մով առ­ցանց հան­դես գա­լու ա­ռա­ջարկ, բայց չկա­րո­ղա­ցա այդ­պես ներ­կա­յա­նալ։ Ող­ջու­նե­լի է, որ շա­տե­րը դրսևոր­վե­ցին այս ի­րա­վի­ճա­կում, պա­րա­պուր­դի չմատն­վե­ցին։ Առ­ցանց ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քը պար­տադր­ված էր, ինչ-որ ժա­մա­նակ պետք է դա լի­ներ, բայց ե­թե շա­րու­նա­կա­կան բնույթ ստա­նա, մահ է ար­տիս­տի հա­մար։
-Ի՞նչ խն­դիր ու­նի ե­րի­տա­սարդ ե­րա­ժիշ­տը Հա­յաս­տա­նում։
-Այ­սօր ու­սա­նող­նե­րը, ե­րի­տա­սարդ ե­րա­ժիշտ­նե­րը կա­րող են հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով տե­ղե­կա­նալ ու մաս­նակ­ցել դրա­մաշ­նոր­հա­յին, հո­վա­նա­վոր­չա­կան և այլ ծրագ­րե­րի, դրանց շնոր­հիվ սո­վո­րել, վե­րա­պատ­րաստ­վել, ներ­կա­յա­նալ ար­տերկ­րում։ Մեր ժա­մա­նակ հնա­րա­վո­րու­թյուն­ներն այդ­քան լայն չէին։ Իսկ առ­հա­սա­րակ, ա­նընդ­հատ հան­դի­պող խն­դիր­ներ լի­նում են՝ ան­կախ նրա­նից` Հա­յաս­տա­նու՞մ ես, թե՞ ար­տերկ­րում։ Իմ պա­րա­գա­յում կա­րող եմ ա­սել, որ ու­նեմ իմ աշ­խա­տան­քը, գոր­ծու­նեու­թյուն եմ ծա­վա­լում նաև որ­պես մե­նա­կա­տար։
-ՈՒ­նե՞ք ե­րա­զանք, ո­րը դեռ չի հա­ջող­վել ի­րա­կա­նաց­նել։
-Նպա­տակ ու­նեմ որ­պես մե­նա­կա­տար ար­տերկ­րում ներ­կա­յաց­նե­լու հայ կոմ­պո­զի­տոր­նե­րի այն գոր­ծե­րը, որ քիչ են կա­տար­վել կամ չեն կա­տար­վել։ Ի­հար­կե, այդ ա­մե­նը պա­հան­ջում է կազ­մա­կեր­պա­կան աշ­խա­տանք, կա­ռա­վա­րիչ, պրո­դյու­սեր, թիմ։ Սա մի փոքր ե­րա­զան­քի ժան­րից է, մա­նա­վանդ այս օ­րե­րի հա­մար։ Ե­թե ա­մեն ինչ դե­պի լա­վը գնա, գու­ցե հնա­րա­վո­րու­թյուն լի­նի հե­տա­գա­յում ի­րա­գոր­ծե­լու։
-Երկ­րի սահ­ման­նե­րից դուրս գալն անհ­րա­ժե՞շտ պայ­ման է ար­տիս­տի հա­մար։
-Երկ­րից դուրս գա­լը, տես­նե­լը, վերց­նե­լը, սո­վո­րե­լը ար­վես­տա­գե­տի հա­մար շատ կարևոր են։ Ինքս դեմ չեմ դր­սում հան­դես գա­լուն, բայց հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լու պար­տա­դիր պայ­մա­նով։ Չգ­նալ, չմ­նալ, չհարս­տաց­նել ու­րիշ երկ­րի մշա­կույ­թը, երբ կա­րող ես քո ու­նե­ցած փոր­ձը բե­րել հայ­րե­նիք։
-Մի քիչ հետ գնանք. ե՞րբ և ինչ­պե՞ս ի­մա­ցաք, որ ե­րա­ժիշտ եք դառ­նա­լու, ու դա է Ձեր ա­ռա­քե­լու­թյու­նը։
-Եր­րորդ դա­սա­րա­նում, դաս­ղե­կիս ցան­կու­թյամբ, հա­մեր­գի ժա­մա­նակ «Մար­տի­կի եր­գը» կա­տա­րե­ցի։ Ես եր­գում էի, ամ­բողջ դահ­լի­ճը լաց էր լի­նում։ Չէի հաս­կա­նում՝ ինչ է կա­տար­վում։ Այդ ե­լույ­թը ճա­կա­տագ­րա­կան ե­ղավ։ Բյու­րե­ղա­վա­նի ար­վես­տի դպ­րո­ցի տնօ­րե­նը ե­րաժշ­տա­կան դպ­րոց ըն­դուն­վե­լու խոր­հուրդ տվեց, ա­սում էր՝ հե­տաքր­քիր տվյալ­ներ ու տեմբր ու­նեմ։ Ծնող­ներս հետևո­ղա­կան ե­ղան։ Ըն­դուն­վե­ցի ե­րաժշ­տակսն դպ­րոց։ Հու­րա­խու­թյուն ինձ՝ սո­վո­րե­ցի օ­պե­րա­յին թատ­րո­նի մե­ներգ­չու­հի, մի­ջազ­գա­յին մր­ցույթ­նե­րի դափ­նե­կիր Ա­նա­հիտ Կի­րա­կո­սյա­նի դա­սա­րա­նում։ Նա խոր­հուրդ տվեց, որ 15 տա­րե­կա­նից ո­րոշ ժա­մա­նակ չեր­գեմ՝ ձայնս չվ­նա­սե­լու հա­մար։ ՈՒ­սումս շա­րու­նա­կե­ցի որ­պես խմ­բա­վար, ինչն ա­վե­լի խոր մաս­նա­գի­տա­կան փոր­ձա­ռու­թյուն էր ինձ հա­մար։ Զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նից հե­տո ըն­դուն­վե­ցի Երևա­նի պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա՝ պրո­ֆե­սոր, վաս­տա­կա­վոր ար­տիստ Վա­լե­րի Հա­րու­թյու­նո­վի դա­սա­րան։ Այդ­պի­սին է ե­ղել ճա­նա­պարհս դե­պի ե­րաժշ­տա­կան աշ­խարհ։
-«Մար­տի­կի եր­գը» հի­մա եր­գու՞մ եք։
-Ե­թե ա­ռիթ է լի­նում, հա­մա­պա­տաս­խան մթ­նո­լորտ, մեծ սի­րով կա­տա­րում եմ։ Ինձ հա­մար թանկ հի­շո­ղո­թյուն է դա։


Զրու­ցեց
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ