Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անցել են հնա­րա­վոր չափ ու սահ­ման

Անցել են հնա­րա­վոր չափ ու սահ­ման
20.10.2020 | 01:17

Հաս­կա­նա­լի է, որ ա­ռանց ա­նակն­կալ­նե­րի չի լի­նի, այ­լա­պես ոչ միայն ֆուտ­բո­լը, այլև այս աշ­խար­հում ընդ­հան­րա­պես ա­մեն բան կկորց­նի հե­տաքրք­րու­թ­յու­նը, սա­կայն երբ այդ ա­նակն­կալ­նե­րը հա­տում են սահ­մա­նա­յին թվեր, հաս­կա­ցու­թ­յուն­ներ, դա­դա­րում են այդ­պի­սին ըն­կալ­վե­լուց։ Մեր ներ­կա­յաց­րած ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թ­յուն­նե­րի ա­ռաջ­նու­թ­յուն­նե­րում դրանց պա­կաս չի ե­ղել, սա­կայն այն, ինչ ե­ղել է լա լի­գա­յում, ու­ղե­ղում դժ­վար տե­ղա­վոր­վող բան է։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Լա լի­գա­յի հեր­թա­կանն իս­պա­նա­կան ու առ­հա­սա­րակ հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի գրանդ­նե­րից չոր­սից ե­րե­քի հա­մար ան­ցան­կա­լի ա­վարտ ու­նե­ցավ, թե­պետ ե­րե­քում էլ գրանց­ված նույն նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյու­նը կա­րող է որ­պես թույլ մխի­թա­րու­թյուն դի­տարկ­վել։ Ե­թե ինչ-որ տեղ «Բար­սե­լո­նի» պար­տու­թյու­նը «Խե­տա­ֆեից», «Սևի­լիա­յի­նը»՝ «Գրա­նա­դա­յից» հաս­կա­նալ կա­րե­լի է, հաշ­վի առ­նե­լով թե՛ մր­ցա­կից­նե­րի փոր­ձա­ռու լի­նե­լը, թե՛ սե­փա­կան խա­ղա­դաշ­տում հան­դես գա­լու գոր­ծո­նը, ա­պա տրա­մա­բա­նու­թյու­նից միան­գա­մայն դուրս էր Մադ­րի­դի «Ռեա­լի» պար­տու­թյու­նը ա­ռաջ­նու­թյան նո­րեկ «Կա­դի­սից», այն էլ` սե­փա­կան հար­կի տակ։
Ին­չի հան­գեց­րին այս ար­դյունք­նե­րը։ «Ար­քա­յա­կա­նը» մնաց տա­սը միա­վո­րով, նրան հա­վա­սար­վե­ցին «Խե­տա­ֆեն», «Կա­դի­սը», «Գրա­նա­դան»։ Ա­ռաջ­նու­թյու­նում այս քա­ռիշ­խա­նու­թյունն իր լի­դե­րու­թյամբ կա­րող էր մնալ հաս­տա­տագր­ված ի­րո­ղու­թյուն, ե­թե գոր­ծե­րին չխառն­վեր «Ռեալ Սո­սիե­դա­դը», ո­րը սե­փա­կան հար­կի տակ 2։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նեց «Վա­լեն­սիա­յին» ու 11 միա­վո­րով դուրս ե­կավ ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կան։
Հա­նուն ճշ­մար­տու­թյան նշենք, որ Սան Սե­բաս­տիան քա­ղա­քը ներ­կա­յաց­նող թի­մի այս բա­ցար­ձակ ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը ի հա­շիվ ա­վե­լի անց­կաց­րած խա­ղի է։ Ի դեպ, նրան նույն­քան միա­վո­րով կա­րող է միա­նալ միայն մեկ թիմ՝ Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կոն», որն ար­տագ­նա­յում «Սել­տա­յին» 2։0 հաշ­վով պար­տու­թյան մատ­նե­լուց հե­տո ու­նի ութ միա­վոր։ Նկա­տենք՝ չորս հան­դի­պու­մից։
Ինչ վե­րա­բե­րում է տա­սա­կան միա­վոր ու­նե­ցող­նե­րին, նրանց կա­րող է ըն­կե­րակ­ցել «Բար­սե­լո­նը»՝ պայ­մա­նով, որ պա­կաս անց­կաց­րած հան­դի­պու­մը շա­հի։
ԱՆԳ­ԼԻԱ
«Լի­վեր­պու­լի» խփած յու­րա­քան­չյուր գո­լին նույ­նով է պա­տաս­խա­նել մինչ այդ միա­վոր չկորց­րած «Է­վեր­տո­նը»՝ 2:2, ինչն էլ Կառ­լո Ան­չե­լո­տիի թի­մին օգ­նել է ար­դեն 13 միա­վո­րով ան­սա­սան պա­հե­լու ա­ռա­ջա­տա­րի դիր­քե­րը։ Սա­կայն ա­ռաջ­նու­թյու­նում, գո­նե այս պա­հի դրու­թյամբ, «Է­վեր­տո­նին» վտան­գա­վոր մր­ցա­կից է հայ­տն­վել։ Խոսքն «Աս­տոն Վի­լա­յի» մա­սին է, ո­րը տու­րի շր­ջա­նակ­նե­րում պար­տու­թյան մատ­նեց «Լես­տե­րին»՝ 1։0 (ընդ ո­րում` վեր­ջի­նիս դաշ­տում) ու չորս խա­ղից հե­տո 12 միա­վո­րով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է՝ «Է­վեր­տո­նի» հետ մնա­լով ա­ռաջ­նու­թյան վեր­ջին եր­կու թի­մից մե­կը, ո­րը դեռևս չի ճա­շա­կել պար­տու­թյան դառ­նու­թյու­նը։ Ա­վե­լորդ չհա­մա­րենք նշել՝ վեր­ջին ինն­սուն տա­րում սա ա­ռա­ջին դեպքն է, որ բիր­մինգ­հեմ­ցի­նե­րը հաղ­թա­նա­կի են հաս­նում չորս ա­նընդ­մեջ խա­ղում։
Դի­տար­ժան ու միա­ժա­մա­նակ դրա­մա­տիկ պայ­քար է ծա­վալ­վել «Չել­սի»-«Սաուտ­հեմպ­տոն» դի­մա­կա­յու­թյու­նում, որ­տեղ կող­մե­րը փո­խա­նա­կել են ե­րե­քա­կան գոլ։ Անգ­լիա­ցի «սր­բե­րը» պար­տու­թյու­նից խու­սա­փել են ի հա­շիվ հա­վե­լյալ ժա­մա­նա­կում դար­պա­սի գրավ­ման։ Զուտ հե­տաք­րք­րու­թյան հա­մար նշենք, որ նույն­պի­սի ար­դյունք է գրանց­վել և «Տո­տեն­հեմ»-«Վեստ Հեմ» մր­ցակ­ցու­թյու­նում։ Այս­տեղ փայ­լուն քամ­բեկ են հե­ղի­նա­կել հյու­րե­րը՝ 0։3 հաշ­վով պար­տու­թյու­նը լիկ­վի­դաց­նե­լով ու միա­վո­րի տեր դառ­նա­լով։ Ա­վե­լորդ չհա­մա­րենք նկա­տել, որ թե՛ «Չել­սին», թե՛ «Տո­տեն­հե­մը» ու­թա­կան միա­վո­րով ա­ռայժմ ա­ռա­ջին վե­ցյա­կի մաս չեն կազ­մում։
Եվ այ­սու­հան­դերձ, ընդ­հա­նու­րի մեջ ե­կեք չմո­ռա­նանք մաս­նա­վո­րը։ «Տո­տեն­հե­մը» ներ­կա­յաց­նող, երկ­րի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նի հար­ձակ­վող Հա­րի Քեյ­նը դուբլ է հե­ղի­նա­կել՝ միա­ժա­մա­նակ դառ­նա­լով և՛ դուբ­լի, և՛ գո­լա­յին փո­խաց­ման հե­ղի­նակ։ Ա­ռաջ­նու­թյան հինգ տու­րից հե­տո նա «գոլ+փո­խան­ցում» հաշ­վար­կով՝ 5+7, սահ­մա­նել է նոր ռե­կորդ։ Նախ­կի­նի հե­ղի­նա­կը «Ար­սե­նա­լի» լե­գեն­դար հար­ձակ­վող Թիե­րի Ան­րին էր՝ 2011-2012 մր­ցաշր­ջա­նում ցույց տված 11 միա­վո­րով։
Հար­կավ ան­սո­վոր է խո­սել վեր­ջին տա­րի­նե­րի «Ման­չեստր Սի­թիի» մա­սին ու չտես­նել նրան ա­ռա­ջա­տար­նե­րի թվում, սա­կայն այս է այ­սօր­վա «Սի­թիի» հետ կապ­ված ի­րո­ղու­թյու­նը։ Նշենք միայն, որ «քա­ղա­քաբ­նակ­նե­րի» տու­րի մր­ցա­կի­ցը դժ­վար­նե­րից է ե­ղել։ «Ար­սե­նա­լը» կա­րո­ղա­ցել է լր­ջա­գույն դի­մադ­րու­թյուն ցույց տալ, սա­կայն չի կա­րո­ղա­ցել խու­սա­փել պար­տու­թյու­նից՝ 01։
Հե­տաքր­քիր վեր­ջա­բան է ու­նե­ցել «Նյու­քասլ»-«Ման­չեստր Յու­նայ­թեդ» մր­ցակ­ցու­թյու­նը։ Մինչև 86-րդ րո­պեն լու­սա­տախ­տա­կի վրա վառ­վել է 1։1 լու­սա­գի­րը։ Դրա­նից հե­տո հյու­րե­րը երկ­րորդ շունչ են ա­ռել ու դի­մա­կա­յու­թյու­նը շա­հել 4։1 խո­շոր հաշ­վով։ Նկա­տենք, որ «Յու­նայ­թեդն» էլ ա­ղյու­սա­կի վեր­նա­մա­սե­րում չէ։
Պրե­միեր լի­գա­յի այս հա­կիրճ ամ­փո­փա­գիրն ա­վար­տենք հետևյալ հա­վե­լու­մով. ա­ռա­ջին ե­ռյա­կը տա­սը միա­վո­րով եզ­րա­փա­կում է երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նը, ին­նա­կա­նով նրան հա­ջոր­դում են «Լես­տերն» ու «Ար­սե­նա­լը։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Հա­վա­սար՝ յո­թա­կան միա­վոր ու­նե­ցող «Աուգս­բուր­գի» ու «Լայպ­ցի­գի» մր­ցակ­ցու­թյու­նը կող­մե­րից մեկ­նու­մե­կի հաղ­թա­նա­կի դեպ­քում իր ան­խու­սափ խմ­բագ­րումն էր բե­րե­լու մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում։ Ա­ռա­վել հա­ջո­ղակ ե­ղան հյու­րե­րը։ Եր­կու ան­պա­տաս­խան գն­դակ, ու «Լայպ­ցի­գը» տա­սը միա­վո­րով ստանձ­նեց բուն­դես­լի­գա­յի ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։ «Աուգս­բուր­գը» եզ­րա­փա­կում է ա­ռա­ջին վե­ցյա­կը։
«Հո­ֆեն­հայմ»-Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա» դի­մա­կա­յու­թյու­նում էլ հաղ­թողն էին հյու­րե­րը։ Այս­տեղ հան­դիպ­ման ել­քը ո­րո­շել է դորտ­մունդ­ցի­նե­րի խփած միակ գն­դա­կը։
Ան­ցած մր­ցաշր­ջա­նի ա­ռա­ջին ե­ռյա­կը կազ­մած մյուս թի­մը նույն­պես հաղ­թա­նա­կի հա­սավ։ «Բա­վա­րիա­յի» մր­ցա­կիցն ա­ռաջ­նու­թյան նո­րեկն էր՝ «Ար­մի­նիան»։ Մյուն­խեն­ցի­նե­րը հան­դիպ­ման ել­քը փաս­տո­րեն լու­ծել են ա­ռա­ջին խա­ղա­կե­սում՝ տան­տե­րե­րին ե­րեք ան­գամ պար­տադ­րե­լով գն­դա­կը հա­նել սե­փա­կան դար­պա­սից։ «Բա­վա­րիան» ու Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան» ու­նեն ին­նա­կան միա­վոր։
«Քյոլ­նի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում հաղ­թա­նա­կը «Այ­նտ­րախ­տի» առջև կբա­ցեր լի­դե­րու­թյուն տա­նող դռ­նե­րը։ Կբա­ցեր, միայն թե այդ մտ­քին հա­մա­ձայն չե­ղան տան­տե­րե­րը; Ար­դյուն­քում ոչ-ո­քի՝ 1։1, ու ֆրակ­ֆուր­տյան ա­կումբն ութ միա­վո­րով եզ­րա­փա­կում է լա­վա­գույն քա­ռյա­կը։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Ի զար­մանս շա­տե­րի, «Նա­պո­լիի» խփած չոր­սին ըն­դա­մե­նը մե­կով է կա­րո­ղա­ցել պա­տաս­խա­նել «Ա­տա­լան­տան», որ­քան էլ մր­ցակ­ցու­թյու­նը թի­մի հա­մար ե­ղել է ար­տագ­նա­նե­րի կար­գից։ Ա­սում ենք՝ ի զար­մանս, քան­զի ան­գամ այս տու­րից հե­տո բեր­գա­մո­ցի­նե­րը շա­րու­նա­կում են մնալ Ի­տա­լիա­յի ըն­թա­ցիկ ա­ռաջ­նու­թյու­նում ա­մե­նա­շատ գոլ խփա­ծը՝ 14։ Այն­պես որ շատ բա­նե­րով ան­հաս­կա­նա­լի է մնում «Նա­պո­լիի» հետ խա­ղում թի­մի ցու­ցա­բե­րած «հա­մես­տու­թյու­նը»։
Սկու­դե­տեում շա­րու­նա­կում է ա­ռա­ջին ջու­թա­կի դե­րում մնալ «Մի­լա­նը», ո­րի այս մի հաղ­թա­նա­կը ա­ռանձ­նա­կի կշիռ ու­ներ։ Չմո­ռա­նանք, որ մր­ցա­կի­ցը ե­ղել է «Ին­տե­րը»։ Հաղ­թա­նա­կը ձեռք է բեր­վել ար­տագ­նա մր­ցակ­ցու­թյու­նում՝ 2։1։ Չորս խա­ղից հե­տո բա­ցար­ձակ ար­դյուն­քով, գն­դակ­նե­րի 9։1 փայ­լուն հա­րա­բե­րու­թյամբ, Պիո­լիի սա­նե­րը գլ­խա­վո­րում են մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը։
Բա­ցա­ռիկ հա­ջող մեկ­նար­կած «Սա­սուո­լոն» ար­տագ­նա­յում փա­ռա­հեղ հաղ­թա­նա­կի է հա­սել «Բո­լո­նիա­յի» նկատ­մամբ՝ կա­րո­ղա­նա­լով 1։1 հաշ­վով պարտ­վե­լուց վե­րա­դառ­նալ խաղ ու շա­հել՝ 4։3։ Սա թի­մին հնա­րա­վո­րու­թյուն է տվել տա­սը միա­վո­րով հայ­տն­վե­լու երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Ա­ռա­ջին ե­ռյա­կը եզ­րա­փա­կում է ի­նը միա­վո­րով մնա­ցած «Ա­տա­լան­տան»։
«Կրո­տո­նեի» հետ խա­ղում միա­վոր է կորց­րել «Յու­վեն­տու­սը»՝ 1:1։ Սա թի­մի երկ­րորդ ոչ-ո­քին էր։ Թու­րին­ցի­նե­րը ութ միա­վո­րով հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են։ Նույն­քան միա­վո­րով չոր­րորդ տե­ղում «Նա­պո­լին» է։
Հեր­թա­կան տհաճ ա­նակն­կա­լի հե­ղի­նակն է դար­ձել «Լա­ցիոն»՝ ար­տագ­նա­յում 0։3 հաշ­վով զի­ջե­լով «Սամպ­դո­րիա­յին»։ Հռո­մեա­ցի­նե­րը չորս խա­ղից վաս­տա­կել են նույն­քան միա­վոր, ա­ղյու­սա­կի երկ­րորդ տաս­նյա­կում են։
Եվ վեր­ջում աչ­քա­թող չա­նենք ի­տա­լա­կան «գայ­լե­րին» հենց թե­կուզ այն պարզ պատ­ճա­ռով, որ այս­տեղ է հան­դես գա­լիս մեր Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը։ Խա­ղին տոն տվո­ղը ե­ղել են հյու­րե­րը, ո­րոնք էլ ար­դեն հին­գե­րորդ րո­պեին հաշ­վի մեջ ան­ցել են ա­ռաջ։ Եվ այ­նուա­մե­նայ­նիվ ա­ռա­ջին խա­ղա­կեսն ա­վարտ­վել է հօ­գուտ «Ռո­մա­յի»։ Հա­շի­վը հան­գիստ կա­րող էր լի­նել 3։1, սա­կայն VAR հա­մա­կար­գը չե­ղար­կել է Մխի­թա­րյա­նի խփած գն­դա­կը։ Բո­լոր դեպ­քե­րում նկա­տենք, որ մեր ֆուտ­բո­լիս­տի ակ­տի­վու­թյու­նը թեև գո­լով չի ամ­րապ­նդ­վել, սա­կայն ամ­րագր­վել է դար­պա­սի գրավ­ման եր­կու դր­վա­գում։
Ինչևէ։ Հան­դի­պումն ա­վարտ­վել է 5:2 հաշ­վով, «գայ­լե­րը» յոթ միա­վո­րով յո­թե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են, նույն­քան միա­վոր ու­նե­ցող «Ին­տե­րի» մերձ հարևա­նու­թյամբ։ Սա­կայն մինչև հա­ջորդ երկ­րին անց­նե­լը ա­վե­լորդ չհա­մա­րենք սոց­ցան­ցե­րում Հեն­րիխ Մխի­թա­րյա­նի գրա­ռու­մը, որ սի­րո ու հա­վա­տար­մու­թյան եր­դում է ի­րեն ծնած, սնած երկ­րին. «Հիա­նա­լի «Ռո­մա»... Հիա­նա­լի հաղ­թա­նակ... Իմ եր­կիրն իմ սր­տում է»։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Հաշ­վի առ­նե­լով կար­գե­րի ահ­ռե­լի տար­բե­րու­թյու­նը՝ «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում հան­գիստ խաղ չէր ուր­վագծ­վում «Նի­մին», որ­քան էլ հան­դես էր գա­լիս սե­փա­կան հար­կի տակ։ Ի­րա­վի­ճակն ա­վե­լի բար­դա­ցել է այն բա­նից հե­տո, երբ տան­տե­րե­րը, ար­դեն 12-րդ րո­պեից, մնա­ցել են տա­սը հո­գով։ Ե­թե հաշ­վի առ­նենք, որ «Նի­մի» դար­պա­սա­ձո­ղից հետ է մղ­վել ե­րեք գն­դակ, սրան գու­մա­րած՝ առն­վազն հինգ փայ­լուն սեյ­վի հե­ղի­նակ է դար­ձել նրա դար­պա­սա­պա­հը, ա­պա 0։4 հաշ­վով պար­տու­թյու­նը պի­տի գե­րա­զանց ար­դյունք հա­մա­րել, թե­պետ կա­րող եք ա­սել՝ պարտ­վա­ծի գե­րա­զանց ար­դյուն­քը ո՞րն է։
Վեր­ջին հինգ խա­ղում «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» տո­նած հաղ­թա­նակ­ներն ընդ­հա­նուր գու­մա­րով թի­մին բե­րել են 15 միա­վոր, իսկ սա նշա­նա­կում է, որ այն մեկ­նար­կա­յին ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րը թո­թա­փել է ու ա­ղյու­սա­կի ա­ռա­ջա­տար­նե­րի շար­քում է։
«Պա­րի Սեն Ժեր­մե­նից» ա­վե­լի վերև միայն մեկ թիմ կա` «Լի­լը», ո­րը 4։0 հաշ­վով ծն­կի է բե­րել «Լան­սին» և ու­նի 17 միա­վոր։
Լի­գա-1-ի եր­րորդ թիմն այս պա­հի դրու­թյամբ «Ռենն» է, որն ար­տագ­նա­յում 1։1 է խա­ղա­ցել «Դի­ժո­նի» հետ։ Այն ու­նի ճիշտ այն­քան միա­վոր, որ­քան ՊՍԺ-ն։
Չոր­րորդ-հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում 13-ա­կան միա­վո­րով «Նից­ցան» ու «Լանսն» են։ Վեր­ջի­նիս ար­դեն իսկ հի­շա­տա­կել ենք, ինչ վե­րա­բե­րում է ա­ռա­ջի­նին, ար­տագ­նա­յում 3։1 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Սենտ Է­տիե­նին»։
«Մար­սե­լը» տու­րի իր մր­ցակ­ցի՝ «Բոր­դո­յի» հետ ա­ռա­ջին հն­գյա­կից թե­պետ դուրս է, այ­դու­հան­դերձ, նրա հան­դիպ­ման ար­դյունքն էլ ար­ձա­նագ­րենք ու վեր­ջա­կե­տենք նյու­թը։ Մար­սե­լը հան­դի­պու­մը շա­հել է 3։1 հաշ­վով և 12 միա­վո­րով վե­ցե­րորդ տե­ղում է։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 9334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ