Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Փլե­յօֆ­յան դի­մա­կա­յութ­յան մաս­նա­կից­նե­րը հայտ­նի են

Փլե­յօֆ­յան դի­մա­կա­յութ­յան մաս­նա­կից­նե­րը հայտ­նի են
11.12.2020 | 03:05

Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան խմ­բա­յին մր­ցե­լույթ­ներն ա­վարտ­ված են։ Հայտ­նի ին­նին, ո­րոնք էին Մյուն­խե­նի «Բա­վա­րիան», «Յու­վեն­տու­սը», «Բար­սե­լո­նը», «Լի­վեր­պու­լը», «Ման­չեստր Սի­թին», «Չել­սին», Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան», «Սևի­լիան», «Պոր­տուն», հա­վել­վե­ցին «Ռեա­լը», «Աթ­լե­տի­կոն», «Պա­րի Սեն Ժեր­մե­նը», «Լա­ցիոն», «Ա­տա­լան­տան», «Լայպ­ցի­գը», Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան»։ Ե­թե խմ­բա­վո­րենք, կս­տաց­վի, որ եվ­րո­պա­կան թիվ մեկ խա­ղար­կու­թյան փլեյ օ­ֆում ու­նե­նա­լու ենք չոր­սա­կան իս­պա­նա­կան ու գեր­մա­նա­կան, ե­րե­քա­կան անգ­լիա­կան ու ի­տա­լա­կան, մե­կա­կան ֆրան­սիա­կան ու պոր­տու­գա­լա­կան թիմ։

A ԽՈՒՄԲ
Խմ­բա­յին վեր­ջին հան­դի­պումն էլ «Բա­վա­րիան» անց­կաց­րեց բարձր նո­տա­յով՝ 2։0, թե­պետ մյուն­խեն­ցի­նե­րի հա­մար այդ հաղ­թա­նա­կը մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում ո­չինչ չէր ո­րո­շում, մինչ­դեռ լի­նեին փոքր-ինչ մեղմ, մր­ցակ­ցի՝ Մոսկ­վա­յի «Լո­կո­մո­տի­վի» հա­մար Եվ­րո­պա­յի լի­գա­յի դուռ բա­ցող կդառ­նար, բայց թե, մի փոքր կա­տա­կենք, ո՞վ էր ռուս­նե­րին հե­ռա­վոր 1945-ին խնդ­րել գնալ-հաս­նել գեր­մա­նա­կան երկ­րի սիրտ ու մի խե­լա­պա­կա­սի պատ­ճա­ռով ան­մարդ­կա­յին ջարդ կազ­մա­կեր­պել, որ հի­մա վերց­նեին ու տա­րի­նե­րի «ան­խե­լամ­տու­թյան» պա­տաս­խա­նը ստա­նա­յին։ Բա որ մար­դիկ ա­սում են, թե ո­չինչ ան­պա­տիժ չի մնում, նաև նման բա­նե­րը նկա­տի ու­նեն, թե­պետ, ե­թե ան­կեղծ, բո­լոր ժա­մա­նակ­ներն էլ ի­րենց բա­ժին մարդ­կա­յին պա­տու­հասն ու­նեն՝ ով-ով, գո­նե մենք մեր այս օ­րե­րում այն­պես դառ­նո­րեն հա­մոզ­վե­ցինք այս ճշ­մար­տու­թյու­նում ու դեռ շա­րու­նա­կում ենք հա­մոզ­վել, քա­նի դեռ հո­գե­գա­րին իր տե­ղը ցույց չենք տվել։
Նույն «ան­հան­դուր­ժո­ղու­թյան» ա­կա­նա­տե­սը ե­ղանք և «Զալց­բուրգ»-«Աթ­լե­տի­կո» դի­մա­կա­յու­թյու­նում որ­տեղ ար­ձա­նագր­վել է նույն 2։0 հա­շի­վը (նկա­տենք, որ այս­տեղ ա­ռա­ջին դեպ­քի պատ­մա­կան են­թա­տեքս­տը չկա)։ Այն­պես որ, վեր­ջին տուրն այս­տեղ ա­մեն ինչ նախ­կի­նի պես թո­ղել է ան­փո­փոխ։

B ԽՈՒՄԲ
Սա H-ի պես այն երկ­րորդ խումբն էր, որ­տեղ նա­խորդ տու­րե­րի ար­դյունք­նե­րով ա­մեն ինչ կա­տա­րյալ ա­նո­րո­շու­թյան մեջ էր։
Սկ­սենք Մադ­րի­դի «Ռեալ»-Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա» մր­ցակ­ցու­թյու­նից։
Իր նշա­նա­վոր հայ­րե­նակ­ցի՝ թի­մի գլ­խա­վոր մար­զիչ Զի­նե­դին Զի­դա­նի հա­մար կր­կին փր­կա­րա­րի դեր կա­տա­րեց Կա­րիմ Բեն­զե­ման, ում ան­վան դի­մաց է գրանց­ված հան­դիպ­ման եր­կու գոլն էլ։ Հաղ­թա­նակն «ար­քա­յա­կա­նին» հնա­րա­վո­րու­թյուն տվեց տա­սը միա­վո­րով բարձ­րա­նա­լու ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կան, ա­պա­հո­վե­լու փլե­յօ­ֆյան ա­ռա­ջին ու­ղե­գի­րը։ Մի­ջան­կյալ նկա­տենք, որ ազ­գու­թյամբ ալ­ժիր­ցի ֆրան­սիա­ցի ֆուտ­բո­լիս­տը դար­ձավ հին­գե­րոր­դը, ով Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան խմ­բա­յին փու­լում հա­տել է 50+ գո­լի սահ­մա­նը։ Նրա­նից վաղ այդ բանն ա­րել են Լիո­նել Մե­սին (71), Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն (67), Ռաու­լը (53), Ռուդ վան Նիս­տել­րո­յը (50)։ Հա­վե­լենք, որ Բեն­զե­ման մեկ այլ ռե­կոր­դա­յին ցու­ցա­նիշ էլ է ար­ձա­նագ­րել՝ «Ռեա­լի» կազ­մում նա անց­կաց­րեց 527-րդ խա­ղը՝ դառ­նա­լով «ար­քա­յա­կա­նի» կազ­մում ա­մե­նա­շատ հան­դի­պում անց­կաց­րած ար­տա­սահ­ման­ցի ֆուտ­բո­լիս­տը։
Երկ­րորդ մր­ցակ­ցու­թյու­նը, որ­տեղ ու­ժե­րը չա­փում էին «Ին­տերն» ու «Շախ­տյո­րը», ի հայտ չբե­րեց օր­վա ու­ժե­ղա­գույ­նին՝ դառ­նա­լով կա­տա­րյալ ող­բեր­գու­թյուն ի­տա­լա­կան ա­կում­բի հա­մար, որն այդ­պես էլ ի զո­րու չե­ղավ պոկ­վե­լու չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նից։ Այս գո­լա­զուրկ ոչ-ո­քին ուկ­րաի­նա­կան ա­կում­բին միա­վոր­նե­րով հա­վա­սա­րեց­րեց գեր­մա­նա­կա­նին, սա­կայն քա­նի որ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րը հօ­գուտ «Բո­րու­սիա­յի» էին, հենց նա էլ տեր դար­ձավ երկ­րորդ ու­ղեգ­րին։ Նկա­տենք, որ սա գեր­մա­նա­կան ա­կում­բի պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին դեպքն է, երբ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան փլե­յօ­ֆյան փու­լին մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում։
«Շախ­տյորն» ու­ժե­րը կչա­փի Եվ­րո­պա­յի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում։

C ԽՈՒՄԲ
«Ման­չեստր Սի­թին» բա­րեգ­թու­թյան նշույլ իսկ ցույց չտ­վեց «Մար­սե­լին»՝ ֆրան­սիա­կան ա­կում­բին այդ­պես էլ թող­նե­լով բա­ցի տուն գնա­լուց ու­րիշ ոչ մի տեղ չտա­նող չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում՝ 3։0։
Նույն կերպ վար­վեց և «Օ­լիմ­պիա­կո­սին» հյուր գնացած «Պոր­տուն»՝ թա­փան­ցիկ ցու­ցա­նե­լով, որ ե­թե խն­դիր ու­նես, հույսդ պի­տի ամ­բող­ջա­պես քեզ վրա դնես։ Ի­հար­կե, հույ­նե­րը ֆրան­սիա­ցի­նե­րի հա­մե­մատ ա­վե­լի հա­մեստ հաշ­վով պարտ­վե­ցին՝ ըն­դա­մե­նը եր­կու ան­գամ գն­դա­կը սե­փա­կան դար­պա­սից հա­նե­լով, սա­կայն նրանց այս պար­տու­թյան մեջ, այ­նուա­մե­նայ­նիվ, ո­րո­շա­կի սփո­փիչ բան կար՝ նրանք պայ­քա­րը շա­րու­նա­կե­լու են Եվ­րո­պա­յի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում։

D ԽՈՒՄԲ
Մար­զա­կան ա­ռու­մով «Միդ­տյու­լանդ»-«Լի­վեր­պուլ» դի­մա­կա­յու­թյու­նը ոչ մի նշա­նա­կու­թյուն չու­ներ, քան­զի, ինչ­պես անգ­լիա­ցի­ներն էին վա­ղօ­րոք ա­պա­հո­վել խմ­բա­յին ա­ռա­ջին տե­ղը, նույն կերպ ա­ղյու­սա­կի չոր­րորդ հո­րի­զո­նա­կանն էր ի­րե­նով «ա­րել» մր­ցա­կի­ցը։ Այն­պես որ, սկզ­բուն­քո­րեն ո­չինչ տա­րօ­րի­նակ չէր նրա­նում, որ այդ մր­ցակ­ցու­թյունն ա­վարտ­վել է ոչ-ո­քի ար­դյուն­քով՝ 1։1։ Նկա­տի ու­նե­նա­լով կող­մե­րի ու­նե­ցած քա­շա­յին կար­գե­րի տար­բե­րու­թյու­նը՝ կա­րե­լի է այս­պես ա­սել՝ անգ­լիա­ցի­նե­րը մր­ցակ­ցին թո­ղել են մի փոքր զվար­ճա­նալ։
Միան­գա­մայն ու­րիշ բան էր խմ­բա­յին երկ­րորդ դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ հաղ­թա­նա­կը տան­տի­րոջ կար­գա­վի­ճակ ու­նե­ցող «Ա­յաք­սի» հա­մար կա­պա­հո­վեր խմ­բա­յին երկ­րորդ ցան­կա­լի ու­ղե­գի­րը։ Լար­ված մր­ցա­վեճն այս­տեղ, ի վեր­ջո, հաղ­թա­նակ է բե­րել «Ա­տա­լան­տա­յին»։ Հան­դիպ­ման միակ գո­լը հյու­րե­րը խփել են խա­ղա­վար­տից հինգ րո­պե ա­ռաջ, օգտ­վե­լով նաև այն հան­գա­ման­քից, որ դրա­նից հաշ­ված րո­պե­ներ ա­ռաջ տան­տե­րե­րը մնա­ցել են տա­սը հո­գով։

E ԽՈՒՄԲ
Այս­տեղ վեր­ջին տու­րից ա­ռաջ ինչն ինչ­պես կար, այդ­պես էլ մնաց։ Պար­զա­պես «Չել­սին» սե­փա­կան հար­կի տակ ա­նա­րյուն հան­դի­պում ու­նե­ցավ «Կրաս­նո­դա­րի» հետ՝ մե­կա­կան գո­լե­րի փո­խա­նակ­մամբ, «Սևի­լիան» էլ հյու­րըն­կալ­վե­լիս ձեռ­քից բաց չթո­ղեց «Ռե­նին» հեր­թա­կան ան­գամ ստո­րաց­նե­լը՝ 3։1։ 14 ու 13 միա­վոր­ներ ու­նե­ցող անգ­լիա­կան ու իս­պա­նա­կան ա­կումբ­նե­րը շա­րու­նա­կե­լու են մր­ցե­լույթ­նե­րը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում։
Այս խա­ղար­կու­թյու­նը ոչ պա­կաս հաղ­թա­կան էր ռու­սա­կան ա­կում­բի հա­մար, ո­րը նվա­ճեց Եվ­րո­պա­յի լի­գա­յում հան­դես գա­լու ի­րա­վունք։ Ինչ վե­րա­բե­րում է ֆրան­սիա­ցի­նե­րին, նրանց այլ բան չի մնում, քան ա­պա­գա­յի հա­մար տխուր մր­ցե­լույթ­նե­րից հետևու­թյուն­ներ ա­նել։

F ԽՈՒՄԲ
Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան» հար­ցե­րը նա­խա­պես լու­ծած թիմ էր։ Նույն կար­գա­վի­ճա­կը, միայն թե բա­ցա­սա­կան ա­ռու­մով, ու­ներ և Սանկտ Պե­տեր­բուր­գի «Զե­նի­թը»։ Այն­պես որ այս մր­ցակ­ցու­թյու­նը ո­չինչ չէր ո­րո­շում, ե­թե, ի­հար­կե, ռու­սա­կան ա­կում­բը դու­ռը հետևից շրխ­կո­ցով փա­կե­լու ցան­կու­թյուն չու­ներ, ո­րը կա­րող էր լի­նել դեռ կեն­դա­նի լի­նե­լու ար­տա­հայ­տու­թյուն։ Հան­դիպ­ման ա­ռա­ջին գո­լի հե­ղի­նա­կը ռու­սա­կան ա­կում­բը ներ­կա­յաց­նող ֆուտ­բո­լիստ­ներն են ե­ղել, սա­կայն դորտ­մունդ­ցի­նե­րը նրանց էյ­ֆո­րիա­յին տր­վե­լու եր­կար ժա­մա­նակ չեն հատ­կաց­րել։ Ար­դյուն­քում «Զե­նի­թը» կրել է հեր­թա­կան պար­տու­թյու­նը՝ այդ­պես էլ չկա­րո­ղա­նա­լով չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նից վեր նա­յել։
Հա­կա­ռակ «Բո­րու­սիա»-«Զե­նիթ» դի­մա­կա­յու­թյա­նը, ա­ռանձ­նա­կի նշա­նա­կու­թյան էր խմ­բա­յին երկ­րորդ մր­ցակ­ցու­թյու­նը, որ­տեղ «Լա­ցիո­յի» նկատ­մամբ հաղ­թա­նա­կը «Բրյու­գեին» շանս կա­րող էր տալ։ Բախ­տի ո­րո­նում­նե­րում բել­գիա­ցի­նե­րը կա­րո­ղա­ցան միայն ոչ-ո­քի ար­դյուն­քի հաս­նել (2։2), այն էլ խա­ղա­յին զգա­լի ժա­մա­նա­կա­հատ­ված տա­սը ֆուտ­բո­լիստ ու­նե­նա­լու պայ­ման­նե­րում։ Ի­հար­կե, խա­ղա­վար­տին մոտ կա­րող էր և հրաշք լի­նել, սա­կայն հյու­րե­րի հար­վա­ծի ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյունն «իր վրա վերց­րեց» դար­պա­սա­ձո­ղը։ Այս­պի­սով Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի փլեյ օ­ֆում դորտ­մունդ­ցի­նե­րին ըն­կե­րակ­ցե­ցին հռո­մեա­ցի­նե­րը։ Վեր­ջին քսան տա­րում սա նրանց հա­մար կլի­նի ա­ռա­ջին դեպ­քը։

G ԽՈՒՄԲ
Սկ­սած «վաղն­ջա­կան» ժա­մա­նակ­նե­րից՝ փլեյ օֆ դուրս գա­լիք թի­մե­րի հար­ցում այս­տեղ տա­րա­կար­ծու­թյան չկար, բայց որ «ծեր սի­նյո­րան» սե­փա­կան հար­կի տակ «Բար­սե­լո­նից» կրած ան­պատ­վու­թյան պա­տաս­խա­նը պի­տի փոր­ձեր տալ, ան­կաս­կած էր։ Ընդ ո­րում, թու­րի­նյան ա­կում­բի հա­մար սույն խն­դի­րը շատ ա­վե­լի ա­ռաջ­նա­յին էր, քան խմ­բա­յինն ա­ռա­ջին թե երկ­րորդ տե­ղով ա­վար­տե­լը։
Ա­ռաջ անց­նե­լով ա­սենք, որ ողջ տու­րը հաղ­թա­նա­կով ան­ցած կա­տա­լո­նյան ա­կում­բը ցա­վոտ պար­տու­թյուն կրեց 0։3 հաշ­վով, դրա­նում իր ծան­րակ­շիռ մաս­նակ­ցու­թյունն ու­նե­ցավ Ռո­նալ­դուն, ով «Կամպ Նոուում» վեր­ջին ան­գամ գոլ էր խփել 2018 թվա­կա­նին, երբ դեռ հան­դես էր գա­լիս լա լի­գա­յում։ Թերևս ա­վե­լորդ չհա­մա­րենք նշել, որ պոր­տու­գա­լա­ցու կող­մից դար­պա­սի եր­կու գրա­վումն էլ ե­ղել է 11-մետ­րա­նո­ցի նշա­նա­կե­տից։
Քա­նի որ մի­մյանց հետ ու­նե­ցած հան­դի­պում­նե­րում թու­րին­ցի­ներն ա­վե­լի ար­դյու­նա­վետ են ե­ղել խփած-բաց­թո­ղած­նե­րի հաշ­վար­կով, հենց նրանք էլ հայ­տն­վել են ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում։
Կիևի «Դի­նա­մո»-«Ֆե­րենց­վա­րոշ» մր­ցա­վե­ճում վճ­ռո­րոշ է ե­ղել ուկ­րաի­նա­ցի ֆուտ­բո­լիստ­նե­րի խփած միակ գո­լը։ Այս խմ­բից հենց նրանք էլ կներ­կա­յաց­նեն Եվ­րո­պա­յի լի­գան։

H ԽՈՒՄԲ
Ե­րեք­շաբ­թի կա­յա­նա­լիք «Պա­րի Սեն Ժեր­մեն»-«Բա­շակ­շե­հիր» հան­դի­պու­մը կի­սատ մնաց (ընդ­հատ­վե­լու պա­հին լու­սա­տախ­տա­կի վրա 0։0 հա­շիվն էր)՝ այդ­պես էլ խիստ վի­ճար­կե­լի պատ­ճա­ռով. այն է՝ իբր թե դի­մա­կա­յու­թյան չոր­րորդ մր­ցա­վա­րը թուր­քա­կան թի­մի մարզ­չա­կան կոր­պու­սի ներ­կա­յա­ցուց­չի՝ Պիեռ Վե­բո­յի նկատ­մամբ ռա­սիս­տա­կան ար­տա­հայ­տու­թյուն է թույլ տվել՝ ան­վա­նե­լով նեգր։
Հե­տո հետևեց եր­կար բա­ցատ­րու­թյուն, որ հա­մա­րյա «նեգր» բա­ռի հն­չո­ղու­թյա­նը մոտ մի բառ կա ռու­մի­նե­րե­նում, որն ի­րա­կա­նում նշա­նա­կում է մուգ մաշկ ու­նե­ցող և ոչն­չով ա­ղերս չու­նի «նեգր» բա­ռի բո­վան­դա­կու­թյան հետ, սա­կայն այն տվյալ օր­վա հա­մար բա­վա­րար բա­ցատ­րու­թյուն չդի­տարկ­վեց հան­դի­պու­մը վեր­սկ­սե­լու հա­մար, ին­չի հետևան­քով էլ հան­դի­պու­մը մեկ օ­րով հե­տաձգ­վեց։
Ա­ռաջ անց­նե­լով ա­սենք, որ նման վար­քագ­ծի հա­մար մր­ցա­վա­րին՝ Կոլ­չես­կուին, հա­մա­ձայն ՈՒԵ­ՖԱ-ի կա­նոն­նե­րի, սպառ­նում է ո­րա­կազր­կում տա­սը խա­ղի չա­փով։ Միա­ժա­մա­նակ տե­ղե­կաց­նենք, որ Վե­բո­յին ցույց տր­ված կար­միր քար­տը չե­ղարկ­վել է։
Մինչև հե­տաձգ­ված այս խա­ղին անդ­րա­դառ­նա­լը, ներ­կա­յաց­նենք, թե ինչ է տե­ղի ու­նե­ցել զու­գա­հեռ ըն­թա­ցած «Լայպ­ցիգ»-«Ման­չեստր Յու­նայ­թեդ» մր­ցակ­ցու­թյու­նում, քա­նի որ հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րից մե­կով այն կա­րող էր միան­գա­մայն ա­վե­լորդ դարձ­նել «Պա­րի Սեն Ժեր­մեն»-«Բա­շակ­շե­հիր» դի­մա­կա­յու­թյան մր­ցակ­ցա­յին նշա­նա­կու­թյու­նը. բանն այն է, որ գեր­մա­նա-անգ­լիա­կան դի­մա­կա­յու­թյու­նում ա­ռա­ջին­նե­րի հաղ­թա­նա­կը փլե­յօ­ֆյան երկ­րորդ ու­ղեգ­րի տեր էր դարձ­նում ֆրան­սիա­ցի­նե­րին։


Հան­դի­պու­մը «Լայպ­ցի­գը» շատ կտ­րուկ է սկ­սել՝ ար­դեն երկ­րորդ րո­պեին դառ­նա­լով գո­լի հե­ղի­նակ։ Մինչ հյու­րե­րը փոր­ձել են հա­վաք­վել, հետևել է դար­պա­սի երկ­րորդ գրա­վու­մը՝ հան­դիպ­ման դրա­կան ելքն անգ­լիա­ցի­նե­րի հա­մար դարձ­նե­լով խիստ կաս­կա­ծե­լի։ 69-րդ րո­պեին Կլյու­վեր­տը հա­շի­վը դարձ­րել է գեր­սահ­մա­նա­յին՝ 3։0։
Ի պա­տիվ «ման­կու­նիա­ցի­նե­րի», նրանք հաշ­վի տար­բե­րու­թյու­նը հասց­րել են նվա­զա­գույ­նի՝ 3։2, սա­կայն ա­վե­լին ա­նե­լու հա­մար ժա­մա­նակ չեն ու­նե­ցել։ Ար­դյուն­քում «Լայպ­ցի­գը» 12 միա­վո­րով դուրս է ե­կել ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կան, իսկ նրա օր­վա մր­ցա­կից­նե­րի պես 9 միա­վոր ու­նե­ցող «Պա­րի Սեն Ժեր­մե­նը» մե­խա­նի­կո­րեն դար­ձել է երկ­րորդ ու­ղեգ­րի տեր, քա­նի որ հօ­գուտ նրա են ե­ղել լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րը։
Դառ­նա­լով չո­րեք­շաբ­թի խա­ղարկ­ված «Պա­րի Սեն Ժեր­մեն»-«Բա­շակ­շե­հիր» դի­մա­կա­յու­թյա­նը՝ տան­տե­րերն ա­ռա­վել քան հա­մո­զիչ են ե­ղել, հան­դի­պու­մը շա­հել են ջախ­ջա­խիչ հաշ­վով՝ 5։1։ Ե­րեք գոլ հե­ղի­նա­կել է Նեյ­մա­րը, եր­կու­սը՝ Մբա­պեն։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 16307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ