Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ճա­նա­պարհ դե­պի չգո­յութ­յուն

Ճա­նա­պարհ դե­պի չգո­յութ­յուն
22.12.2020 | 00:46

Մնա­ցել էր ե­կե­ղե­ցին էլ պղ­ծեիր ու վերջ:
Այս ան­գամ ար­դեն ամ­բող­ջո­վին բա­ցա­հայտ­ված, մինչև վեր­ջին փերթ բաց­ված նե­ռի կար­գա­վի­ճա­կով, քան­զի ե­րե­խա­յի պար­զամ­տու­թյամբ Աստ­ծո տան նախ­կին պղ­ծում­նե­րիդ այն­քան է­լ չէինք հա­վա­տում, քան­զի դա­վադ­րա­բար դեռ Ար­ցախ աշ­խարհ չէիր հանձ­նել, հինգ հա­զա­րից ա­վե­լի ե­րի­տա­սար­դի չէիր հասց­րել յա­թա­ղա­նել, նույն­քան մայր սևազ­գեստ ու նույն­քան հայր որ­դե­զուրկ դարձ­նել, տա­սը հա­զա­րից ա­վե­լի ե­րի­տա­սար­դի հա­վերժ դա­տա­պար­տե­լով հաշ­ման­դա­մի կյան­քով ապ­րե­լու...


ՈՒ այս ա­մե­նը մար­սած՝ Ե­ռաբ­լու­րից հե­տո ե­լել էիր Սյու­նյաց աշ­խարհ գնա­լու, որ այն, ինչ սադ­րել էիր ու չէիր հա­ջո­ղել Հե­րոս­նե­րի հան­գս­տա­վայ­րում, ա­նեիր խրոխտ Զան­գե­զու­րում:
Բա­րե­բախ­տա­բար Հա­յոց հոգևոր տու­նը Սի­սիա­նի ե­կե­ղե­ցու տեր ՊԱՐ­ԳԵՎ ՔԱ­ՀԱ­ՆԱ ԶԵՅ­ՆԱ­ԼՅԱ­ՆԻ նման հոգևոր այր ու ան­կոտ­րում զին­վոր ու­նի, ով կա­րող է Երկ­րի տի­րոջ ի­րա­վուն­քով Աստ­ծո կա­ցա­րա­նը նե­ռի ա­ռաջ գո­ցել՝ հրա­վի­րե­լով դուրս, որ այս պա­րա­գա­յում ար­դեն սոսկ դուրս չէ, այլ ա­մե­նա­պարզ... չգո­յու­թյուն:


Հայ ե­կե­ղե­ցու հի­րա­վի պարգև քա­հա­նա Պարգև Զեյ­նա­լյանն ա­րեց այն, ինչն այս­քան ժա­մա­նակ գլ­խի չէր ընկ­նում ա­նել մի ողջ ժո­ղո­վուրդ. այն է՝ ցույց տալ նե­ռին, Եր­կի­րու­րաց դա­վա­ճա­նին իր ի­րա­կան տե­ղը՝ Ան­գո­յու­թյու­նը:
Քո խո­նարհ կեր­պի ու հան­դեր­ձի մեջ որ­քան փակ­ված աչ­քեր բա­ցե­ցիր, տեր հայր, որ­քան ա­ռար­կա­յա­կան ելք ցույց տվե­ցիր՝ հու­շե­լով եր­կիր հայ­րե­նիին տեր կանգ­նե­լու այս­քան ազ­դե­ցիկ ձևը:
Շնոր­հա­կա­լու­թյուն տվածդ դա­սի հա­մար, սուրբ հայր:
Շնոր­հա­կա­լու­թյուն աչ­քեր բա­ցե­լու հա­մար:
Մնում է, որ չլի­նենք ա­րար­քիդ սոսկ ըն­թեր­ցո­ղը:

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 27351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ