Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Դրսից մեզ վրա կա­րող են ազ­դել միայն ներ­սի գոր­ծիք­նե­րով»

«Դրսից մեզ վրա կա­րող են ազ­դել միայն ներ­սի գոր­ծիք­նե­րով»
25.12.2020 | 00:13

«Ի­րա­տե­սի» հյու­րը ՀՀ պե­տա­կան գոր­ծիչ, կր­թու­թյան և գի­տու­թան նախ­կին փոխ­նա­խա­րար, ֆի­զի­կա­մա­թե­մա­տի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ, ման­կա­վար­ժա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր ՄԱ­ՆՈՒԿ ՄԿՐՏ­ՉՅԱՆՆ է։ Զրույ­ցը պա­տե­րազ­մի պատ­ճառ­նե­րի, հետ­պա­տե­րազ­մա­կան ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու մի­ջոց­նե­րի ու ա­ռաջ քայ­լե­լու նա­խադ­րյալ­նե­րի մա­սին է։

-Ան­խու­սա­փե­լի՞ են պա­տե­րազմ­նե­րը մեր երկ­րի պա­րա­գա­յում, ե­թե հաշ­վի առ­նենք՝աշ­խար­հագ­րա­կան դիր­քը, պատ­մա­կան ան­ցյալն ու չլուծ­ված հա­կա­մար­տու­թյուն­նե­րը։
-Ե­թե այդ հար­ցին նա­յենք վեր­ջին եր­կու դա­րե­րի կտր­ված­քով, 1890-ա­կան­նե­րին թուր­քա­կան ջարդ ե­ղավ՝ Փոքր ե­ղեռ­նը, 1915 թվա­կա­նին՝ Ցե­ղաս­պա­նու­թյուն։ Շա՞տ ժա­մա­նակ է ան­ցել` 20-25 տա­րի։ Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տը ա­վարտ­վեց 1917-ին, 1939-ին սկս­վեց Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նը։ Շա՞տ ժա­մա­նակ է ան­ցել` 20-25 տա­րի։ 45-ին ա­վարտ­վեց հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը, թուր­քե­րը մեծ ա­խոր­ժակ ու­նեին Ան­դր­կով­կաս մտ­նե­լու, Խոր­հր­դա­յին բա­նա­կը հար­ձակ­վեց, ու ի­րադ­րու­թյու­նը փոխ­վեց։ 45-ից մինչև 80-ա­կան­նե­րը որ­քա՞ն ժա­մա­նակ է ան­ցել։ 88-ին Սում­գա­յի­թի ջար­դե­րը ե­ղան, 90-ա­կան­նե­րին Ար­ցա­խյան պա­տե­րազ­մը։ Այդ հար­ցի պա­տաս­խանն ակն­հայտ է։ Այն­պես չէ, որ խա­ղա­ղու­թյան հա­րյու­րա­մյա ըն­թացք ենք ու­նե­ցել պատ­մու­թյան մեջ։ 20-25 տա­րին մեկ պա­տե­րազմ է ե­ղել ու միշտ է լի­նե­լու։ Միամ­տու­թյուն է կար­ծել, թե կգա մի ժա­մա­նակ, երբ մենք եր­կար ժա­մա­նակ խա­ղաղ կգո­յակ­ցենք։ Թուր­քերն ու­նեն հե­ռա­հար նպա­տակ­ներ՝ ծրա­գիր (ոչ թե ցան­կու­թյուն, այլ հս­տակ կողմ­նո­րո­շում, մշակ­ված ռազ­մա­վա­րա­կան ծրա­գիր), ըստ ո­րի Հա­յաս­տանն ու հա­յու­թյու­նը դիտ­վում են որ­պես թշ­նա­մի ու ոչն­չաց­ման են­թա­կա և ա­մեն պա­տեհ ա­ռի­թով չի հա­պա­ղե­լու ի­րա­կա­նաց­նել ծրագ­րի որևէ կետ: Մենք միշտ էլ այդ հան­գա­մանք­նե­րում ենք ապ­րե­լու: Հետևա­բար Թու­րքիա­յի հետ խա­ղաղ գո­յակ­ցու­թյու­նը սկզ­բուն­քո­րեն բա­ցառ­ված է:
-Ա­սում են՝ խա­ղա­ղու­թյու­նը դա­դար է պա­տե­րազմ­նե­րի միջև։ Ըստ այդմ՝ պա­տե­րազ­մը բնա­կա՞ն, թե՞ հա­կաբ­նա­կան երևույթ է։
-Նկա­տել եմ, որ «հա­մա­կե­ցու­թյուն» եզ­րույ­թը շատ է օգ­տա­գործ­վում։ Մենք Թուր­քիա­յի, Ի­րա­նի, Ադր­բե­ջա­նի, Վրաս­տա­նի հետ հա­մա­կե­ցու­թա­յին պայ­ման­նե­րում ենք ապ­րում։ Հա­մա­կե­ցու­թյուն նշա­նա­կում է միա­ժա­մա­նակ հա­մա­տեղ լի­նե­լու հան­գա­մանք, ոչ թե խա­ղաղ գո­յակ­ցու­թյուն։ Հա­մա­կե­ցու­թա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը չորսն են՝ հար­կա­դիր են­թարկ­վա­ծու­թյուն, ան­կախ գո­յակ­ցու­թյուն կամ ա­զատ մր­ցակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ, հա­կա­մար­տու­թյուն (մենք հարևան ենք, հա­մա­կե­ցու­թա­յին հան­գա­մանք­նե­րում ենք, բայց՝ հա­կա­մար­տա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում), և վեր­ջա­պես հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն: Տար­բեր հար­ցե­րի վե­րա­բե­րյալ մեր հարևան եր­կր­նե­րի հետ կա­րող ենք ու­նե­նալ տար­բեր հա­մա­կե­ցու­թա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ։ Օ­րի­նակ, Ի­րա­նի հետ ո­րոշ հար­ցե­րի դեպ­քում հա­մա­գոր­ծակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ ենք, կան հար­ցեր, ո­րոնց վե­րա­բե­րյալ ան­կախ գո­յակ­ցա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ենք։ Նույ­նը Վրաս­տա­նի հետ է։ Այս պա­հին, այ­սօր­վա վի­ճա­կով Ար­ցա­խը Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ հար­կա­դիր են­թարկ­վա­ծու­թյան պայ­ման­նե­րում է։ Եվ այն­պես չէ, որ մենք կա­րող ենք ա­սել՝ ու­զում ենք Թուր­քիա­յի հետ խա­ղաղ գո­յակ­ցու­թյուն, դա կախ­ված է մեզ­նից և նրան­ցից։ Ես պն­դում եմ, որ Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի հետ եր­բեք ոչ մի հար­ցում չենք լի­նե­լու ա­զատ մր­ցակ­ցա­յին կամ հա­մա­գոր­ծակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Մենք նրանց հետ պատ­մա­կա­նո­րեն ու­նե­ցել և ու­նե­նա­լու ենք հա­մա­կե­ցու­թյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­տուկ տե­սակ՝ հա­կա­մար­տա­յին, և դա չպետք է մո­ռա­նալ։ Գլ­խա­վոր պատ­ճառն այն է, ինչ­պես ար­դեն ա­սա­ցի, որ նրանք մեր նկատ­մամբ ու­նեն թշ­նամա­բար կողմ­նո­րոշ­ված հս­տակ ծրա­գիր։
-Ա­սել է՝ հա­յի և թուր­քի (շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի մա­սին է խոս­քը) ա­տե­լու­թյան հաս­նող ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը ձևա­վոր­վում է վերևնե­րում։
-Կարևոր բան եմ ու­զում ա­սել. ես շատ եմ ե­ղել Բաք­վում, հա­րա­զատ­ներս այն­տեղ են ապ­րել։ Ես Սյու­նի­քից եմ՝ Գո­րայ­քից (նախ­կին ան­վա­նու­մը՝ Բա­զար­չայ), շատ ադր­բե­ջան­ցի­ներ են ե­ղել այն­տեղ, և շատ հա­մե­րաշխ ենք ապ­րել։ Հա­սա­րակ ժո­ղո­վուր­դը ջերմ հա­րա­բե­րու­թյուն­ներ է ու­նե­ցել։ Իսկ վե­րին շեր­տում, նույ­նիսկ խոր­հր­դա­յին ժա­մա­նակ, չեն ե­ղել լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ։ Կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ ա­ռաջ­նորդ­նե­րի մա­կար­դա­կով, հան­դի­պել են ի­րար, քաղցր խոս­քեր են ա­սել, հա­մե­րաշ­խու­թյան, եղ­բայ­րու­թյան կե­նաց­ներ խմել, բայց յու­րա­քան­չյու­րի մտ­քում միշտ ե­ղել է, որ դա ան­կեղծ չէ, դե­րա­սա­նու­թյուն է։
-Մաս­նա­գետ­նե­րը խոր­հուրդ են տա­լիս կրո­նա­կան ե­րանգ չտալ թուրք-ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յին։ Մեր հա­կա­մար­տու­թյու­նը բա­ցա­ռա­պես զե՞րծ է կրո­նա­կան տար­րե­րից։
-Հա­մա­ձայն չեմ այն մտ­քին, որ մեր և թուր­քե­րի միջև հա­կա­մար­տու­թյան ա­ռի­թը, բա­ցատ­րու­թու­նը, մեկ­նա­բա­նու­թյու­նը կա­րող է լի­նել կրո­նա­կան։ Մենք չու­նե՞նք բարձ­րաս­տի­ճան իշ­խա­նա­վոր­ներ, որ ան­հա­վատ են, բայց մաս­նակ­ցում են ծի­սա­կա­տա­րու­թյուն­նե­րին՝ ե­կե­ղե­ցի են գնում, մոմ վա­ռում, պա­տա­րա­գի մաս­նակ­ցում, նույ­նը՝ մտա­վո­րա­կան­նե­րի, հա­սա­րակ քա­ղա­քա­ցի­նե­րի դեպ­քում։ Որ­տե­ղի՞ց է երևում, որ Էր­դո­ղա­նը կամ Ա­լիևը խոր մու­սուլ­մա­նա­կան հա­վա­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են։ Նրանց մեջ էլ շատ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ կան, որ ան­հա­վատ են, բայց պա­հում են մու­սուլ­մա­նա­կան սո­վո­րու­թյուն­նե­րը, մաս­նակ­ցում ծի­սա­կա­տա­րու­թյուն­նե­րին։ Մեր ընդ­հա­րու­մը թուր­քե­րի հետ եր­բեք կրո­նա­կան պատ­ճա­ռով չի ե­ղել ու չի լի­նե­լու։ Մեր պատ­մու­թյան մեջ, ի­հար­կե, ու­նե­ցել ենք կրո­նա­կան հո­ղի վրա պա­տե­րազմ­ներ, հիմ­նա­կա­նում՝ Պարս­կաս­տա­նի հետ, բայց Ադր­բե­ջա­նը և Թուր­քիան մեր հա­վա­տի հա­մար չէ, որ մեզ հետ ընդ­հար­վում են։ Նրանք, ինչ­պես ար­դեն նշե­ցի, ու­նեն Պան­թուր­քիզ­մի ծրա­գիր ու եր­բեք չեն հրա­ժար­վե­լու դրա­նից։ Ա­մեն ա­ռիթ օգ­տա­գոր­ծե­լու են, որ մի կտոր ի­րենց ծրագ­րից ի­րա­կա­նաց­նեն։
-Մենք պա­տե­րազ­մի մա­սին մտա­ծում ենք, երբ վտան­գը դռան մոտ է։ Դա ան­հե­ռա­տե­սու­թյա՞ն հետևանքն է, խա­ղա­ղա­սի­րու­թյա՞ն, թե՞ թշ­նա­մուն չճա­նա­չե­լու։
-Մենք ա­սում ենք՝ Նա­խիջևա­նում 90 տո­կո­սը հա­յեր էին, հի­մա չկան։ Նկա­տի ու­նենք, որ նրանք կա­տա­րել են հա­յա­թա­փու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյուն, ստեղ­ծել են վատ պայ­ման­ներ` հա­յե­րը դուրս են ե­կել։ Ար­ցա­խի հա­մար էլ ա­սում ենք՝ վտանգ կա, որ նույ­նը կլի­նի։ Ճիշտ մեկ­նա­բա­նու­թյուն չէ։ Պատ­ճա­ռը հետևյալն է. նրանք ու­նեն հե­ռա­հար ծրա­գիր և գոր­ծել են ծրագ­րով, մենք ծրա­գիր չենք ու­նե­ցել։ Մենք ազ­գա­յին խն­դիր ենք ու­նե­ցել, ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, մինչ­դեռ պետք է ու­նե­նալ ազ­գա­յին ծրա­գիր և դրա մեջ հաշ­վի առ­նել նշ­ված հար­ցե­րը։ Մենք Նա­խիջևա­նում չենք ու­նե­ցել այդ­պի­սի ծրա­գիր, որ չհա­յա­թափ­վենք, կա­րող է ցան­կու­թյուն ու­նե­ցել ենք, բայց եր­կա­րա­մյա ծրա­գիր չենք ու­նե­ցել։ Ստաց­վում է՝ ի­րենք ծրագ­րով են կա­ռու­ցում ի­րենց կյանքն ու պե­տու­թյան զար­գա­ցու­մը, իսկ մենք ա­նընդ­հատ առ­նչ­վում ենք ինչ-որ հան­գա­մանք­նե­րի հետ ու մտա­ծում՝ ի՞նչ ա­նել։
-Շու­շիում ադր­բե­ջան­ցի­նե­րի բնակ­վե­լու Ա­լիևի պա­հան­ջին ե­թե հա­մա­ձայ­նեինք, կա­րո՞ղ էինք պայ­ման­ներ ստեղ­ծել՝ հօ­գուտ մեզ։
-Ե­թե մենք ծրա­գիր ու­նե­նա­յինք՝ չէինք վա­խե­նա այդ հան­գա­ման­քից, նաև հաշ­վի ա­ռած կլի­նեինք այդ տար­բե­րա­կը։ Ա­վե­լին՝ ե­թե մենք ծրա­գիր ու­նե­նա­յինք, այս­քան բան չէր էլ կա­տար­վի։
Մի հե­տաքր­քիր երևույթ. քա­նի դեռ պա­տե­րազմ չկար, մենք մեր զգո­նու­թյու­նը կորց­րել էինք, շատ էր աս­վում՝ ինչ զեն­քեր ու­նենք, մեր զեն­քերն ինչ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նեն և այլն։ Պատ­կե­րաց­նու՞մ եք՝ ե­րե­սուն տա­րի խո­սել ենք՝ ին­չեր ու­նենք, այ, դա զգո­նու­թյու­նը կորց­նե­լու մե­խա­նիզմ է։ Իսկ պա­տե­րազ­մի 44 օ­րե­րին մենք խո­սում էինք այն մա­սին, թե ինչ զեն­քեր ու­նեն Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը։ ՈՒ­ղիղ հա­կա­ռա­կը պետք է լի­ներ. խա­ղաղ ժա­մա­նակ պետք է խո­սեինք, թե ինչ զեն­քեր ու­նեն մեր հա­կա­ռա­կորդ­նե­րը, պա­տե­րազ­մի ժա­մա­նակ՝ հան­րա­յին մա­կար­դա­կով ներ­կա­յաց­նեինք մեր ու­նե­ցա­ծը։
-Դուք նշում եք, որ ծրա­գիր ու­նե­նա­լու դեպ­քում չէր լի­նի այն, ինչ ե­ղավ։ Կա տա­րած­ված կար­ծիք, որ ե­րես­նա­մյա թա­լա­նի պատ­ճա­ռով ենք հա­սել այս օր­վան։
-Դրանք մա­կե­րե­սա­յին դա­տո­ղու­թյուն­ներ են։ Գի­տե՞ք ինչ է նշա­նա­կում 25 տար­վա խա­ղաղ կյանք. 25 տա­րի մենք ստեղ­ծա­գոր­ծել ենք, այդ ըն­թաց­քում աղ­ջիկ ու տղա են ծն­վել, դար­ձել են 25 տա­րե­կան, ա­մուս­նա­ցել են, ե­րե­խա­ներ ու­նե­ցել, նոր սե­րունդ է ա­ռաջ ե­կել։ Դա կարևոր հան­գա­մանք է։ Ե­թե գո­ղա­նալ-թա­լա­նել լի­ներ, կամ գո­ղա­նալ-թա­լա­նե­լը դեր խա­ղա­ցող հան­գա­մանք լի­ներ, մենք 25 տա­րի չէինք կա­րող խա­ղա­ղու­թյուն ու­նե­նալ։ Թշ­նա­մին քնա՞ծ է, չի՞ հաս­կա­նում՝ ինչ է կա­տար­վում։
2016-ի քա­ռօ­րյա պա­տե­րազ­մով Ադր­բե­ջա­նը ահ­ռե­լի ծրա­գիր էր ու­զում ի­րա­կա­նաց­նել, Թուր­քիան սա­տա­րում էր, բայց չէր մի­ջամ­տում։ Ի՞նչ է, Թուր­քիան այդ նույն զեն­քե­րը չու­նե՞ր։ Նա Սի­րիա­յում 2014-ին իր օ­դա­յին ամ­բողջ ու­ժը ցու­ցադ­րել էր, 2016-ին չէ՞ր կա­րող կի­րա­ռել մեր դեմ։ Հարց է ծա­գում՝ ին­չու՞ լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազմ չէին սան­ձա­զեր­ծում, ի՞նչն է պատ­ճա­ռը, որ վեր­ջին եր­կու տա­րում ի­րենց թույլ տվե­ցին ագ­րե­սիվ, մեզ նսե­մաց­նող ար­տա­հայ­տու­թյուն­ներ ա­նել և ի վեր­ջո պա­տե­րազմ սկ­սել։
-Ի­րա­վի­ճա­կը, ո­րում հայ­տն­վել ենք, ինչ­պե՞ս կբ­նու­թագ­րեք։ Կո­րուստ­նե­րի վեր­ջը չի երևում։ Թվում է՝ ելք չկա։
-Մենք հի­մա մտո­վին վեր­լու­ծում ենք՝ ինչ է կա­տար­վել մեզ հետ, ցավ ենք զգում, մեր տե­ղը չենք գտ­նում, բայց երբ մի քա­նի ա­միս անց­նի, ինչ-որ հար­ցեր լուծ­վեն, հո­գե­պես ա­վե­լի հան­գիստ լի­նենք, ար­դեն ոչ թե մտո­վին, այլ զգա­յա­րան­նե­րով ենք զգա­լու՝ ինչ ծանր վի­ճա­կում ենք։ Մեր ամ­բողջ կյանքն է ծանր լի­նե­լու։ Դա գի­տե՞ք ին­չի նման է. մար­դը կանգ­նում է լո­ղա­վա­զա­նի մոտ՝ ջրի ա­փին, նրան ա­սում են, որ ջրի ջեր­մաս­տի­ճա­նը 100 է։ Ին­քը զգու­շա­նում է, գի­տի, որ սառն է 100-ը, բայց երբ մտ­նում է ջու­րը, ար­դեն զգում է սառ­նու­թյու­նը։ Մենք դեռ մտո­վի ենք պատ­կե­րաց­նում՝ ինչ է լի­նե­լու, սա­կայն շու­տով ան­մի­ջա­պես կզ­գանք: Դա սա­կայն չի նշա­նա­կում, որ մենք ելք չու­նենք։
-Հա­յին բնո­րոշ է ար­տա­գաղ­թե­լը։ Հի­մա, ե­թե գնանք էլ, չենք ա­զատ­վե­լու կորս­տի, պար­տու­թյան զգա­ցու­մից։ Այդ­պես է թվում։
-Հա­կա­մար­տա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը դրսևոր­ման տար­բեր ձևեր ու­նեն՝ պա­տե­րազմ, սա­ռը պա­տե­րազմ։ Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ զենք ես վերց­նում, մար­տն­չում։ Մեր ժո­ղո­վուր­դը պի­տի հաս­կա­նա, որ է­լի պա­տե­րազմ է, ու մար­դը, որ գնա­լու է ու­րիշ տեղ ապ­րե­լու, նույն դա­սա­լիքն է, ինչ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ դիր­քը լքող զին­վո­րը։ Նա­խորդ տա­րի­նե­րին ու­րիշ էր, հի­մա կռի­վը շա­րու­նակ­վում է, պա­տե­րազմն այլ դեմ­քով է դրսևոր­վում, և մենք բո­լորս զին­վոր ենք։
-Գի­տենք, որ Դուք հա­վատ­քին մոտ կանգ­նած մարդ եք։ Հե­տաքր­քիր է Ձեր դի­տար­կումն առ այն, թե Աստ­վա­ծաշն­չում կա՞ն մար­գա­րեու­թյուն­ներ, զգու­շա­ցում­ներ այս օ­րե­րի մա­սին՝ մեր տա­րա­ծաշր­ջա­նում ու հենց երկ­րում կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի։
-Երբ Հի­սու­սին հարց­նում են՝ երբ է լի­նե­լու աշ­խար­հի վեր­ջը, պա­տաս­խա­նում է՝ երբ ա­մե­նա­պիղ­ծը կնս­տի ա­մե­նա­սուրբ ա­թո­ռին։ Դա, ի­հար­կե, ըն­թացք է, միան­գա­մից չի լի­նում, սկզ­բից ժա­մա­նակ առ ժա­մա­նակ տե­ղա­յին մա­կար­դա­կով, հե­տո աս­տի­ճա­նա­բար հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կով: Հաս­կա­ցո­ղը թող հաս­կա­նա:
-«Սի­րիր թշ­նա­մուդ» պատ­գա­մը կա­րո՞ղ է գոր­ծել այն դեպ­քում, երբ թշ­նա­մին ու­զում է ոչն­չաց­նել տունդ, հայ­րե­նիքդ։
-Մենք պետք է սե­րը որ­պես զգաց­մունք, ի­րա­վի­ճակ, այլ ոչ թե որ­պես վե­րա­բեր­մունք դի­տար­կենք։ «Սի­րիր թշ­նա­մուդ» ար­տա­հայ­տու­թյունն իր բո­լոր տա­րա­տե­սակ­նե­րով մեր հայ­կա­կան քրիս­տո­նեա­կան վար­դա­պե­տու­թյան մեջ հե­տաքր­քիր մեկ­նա­բա­նու­թյուն­ներ ու­նի։ Երբ պա­տե­րազմ է, ու դու ա­ռաջ­նորդ­վում ես պա­տե­րազ­մի օ­րենք­նե­րով, ազ­նիվ ես վար­վում, դա է «սի­րիր թշ­նա­մուդ» պատ­վի­րա­նի հիմ­քը։ Հա­կա­ռակ դեպ­քում թույլ ես տա­լիս թշ­նա­մուդ նկատ­մամբ ոչ ազ­նիվ մե­թոդ­ներ։ Հրե­շա­գոր­ծու­թյուն­նե­րը, ան­մարդ­կա­յին ա­րարք­նե­րը, գլ­խա­տե­լը, տան­ջե­լը պա­տե­րազ­մի հետ ոչ մի կապ չու­նեն։ Դա պա­տե­րազմ չէ, գա­զա­նու­թյուն է։
-Սուրբ գր­քում աս­վում է. «Մի՛ վա­խե­ցիր, շու­տով ա­վարտ­վե­լու է պա­տե­րազ­մը, ո­րով­հետև ա­ղո­թող­նե­րը հի­մա շատ են: Բայց միևնույն է, որ­քան շատ են ա­ղո­թում, է­լի քիչ է, ո­րով­հետև դուք մեղ­քե­րով սևաց­րել եք ձեր սր­տե­րը»։ Պա­տե­րազմ­նե­րի, ար­հա­վիրք­նե­րի հա­մար ինք­ներս մե՞զ էլ պետք է մե­ղադ­րենք։ Ա­սում ենք, որ սա բա­րու և չա­րի պայ­քար է։ Չա­րը դր­սու՞մ է, թե՞ ներ­սում։
-Մենք դր­սում չար չու­նենք, դա մո­լո­րու­թյուն է, ինք­նա­խա­բեու­թյուն։ Մենք ի­րա­վունք չու­նենք հզոր երկ­րի ղե­կա­վա­րին, ա­սենք՝ Էր­դո­ղա­նին ա­սե­լու՝ չար է։ Նա իր երկ­րի, իր ազ­գի շա­հերն է պաշտ­պա­նում, և դու ի­րա­վունք չու­նես ա­սե­լու՝ ին­չու՞ ես քո երկ­րի շա­հե­րը պաշտ­պա­նում, ին­չու՞ ես ու­զում ինձ գրա­վել։ Դու պետք է դրա հետ հաշ­վի նս­տես և ու­նե­նաս հա­մա­պա­տաս­խան վե­րա­բեր­մունք։ Իսկ չարն ու բա­րին միշտ ներ­սում են։ Դր­սում մենք հա­մա­կե­ցու­թյան ի­րա­վի­ճա­կում ենք, ա­մեն սու­բյեկտ ու­զում է իր խն­դիր­նե­րը լու­ծել։ Հարց է ա­ռա­ջա­նում՝ ինչ­պե՞ս է, որ կա­րո­ղա­նում է մեր նկատ­մամբ իր մտադ­րու­թյու­նը հա­ջո­ղել։ Դա նշա­նա­կում է, որ չա­րը մեր ներ­սում է։ Մար­դու մոտ էլ է այդ­պես, ազ­գի մոտ էլ է այդ­պես, երկ­րի մոտ էլ է այդ­պես: Չա­րի ու բա­րու կռի­վը ներ­սում է։ Ե­թե տուրք ես տա­լիս չա­րին, աս­տի­ճա­նա­բար դառ­նում ես չա­րի ծա­ռան ու գոր­ծի­քը: Դր­սից մեզ վրա կա­րող են ազ­դել միայն ներ­սի գոր­ծիք­նե­րով:
-Մար­դիկ ընտ­րում են ի­րենց իշ­խա­նու­թյուն­նե­րին և դժ­գո­հում նրան­ցից։ Ի՞նչ է ա­սում այս մա­սին Աստ­վա­ծա­շուն­չը։ Հար­ցը «Ի­րա­տե­սի» (06.11.2020) «Երկ­րա­վոր «իշ­խա­նու­թյան ինս­տի­տու­տը» ձևա­վոր­վել է ան­կյալ մարդ­կու­թյան ձեռ­քով» հրա­պա­րա­կու­մից է բխում։
-Աստ­վա­ծան­չում կա այս­պի­սի դր­վագ. Հի­սու­սին տա­նում են հար­ցաքն­նու­թյան Պի­ղա­տո­սի մոտ, և նա ա­սում է ՝ ե­թե քեզ տր­ված չլի­ներ այդ իշ­խա­նու­թյու­նը... Այ­սինքն՝ կա թողտ­վու­թյուն Աստ­ծո կող­մից։
Գի­տե՞ք ինչ, ես մի օ­րի­նակ բե­րեմ։ Հայ­րը որ­դուն ա­սում է՝ գնա այս ճա­նա­պար­հով, որ ա­պա­հով լի­նես, մյուս ճա­նա­պարհ­նե­րը վտան­գա­վոր են։ Տղան ա­կանջ չի դնում հոր հոր­դո­րին, գնում է իր ու­զած ճա­նա­պար­հով ու ընկ­նում փո­սը։ Մենք չենք ա­սում՝ հայ­րը պատ­ժեց, ա­սում ենք՝ տղան ընտ­րեց այդ ճա­նա­պարհն ու ըն­կավ փո­սը։ Երկ­րորդ օ­րի­նա­կը. երբ տղան հոր կող­քին է, կա­րող է խոր­հուրդ հարց­նել, օգ­նու­թյուն խնդ­րել նրա­նից, հայ­րը կող­քին է, լսում է և ար­ձա­գան­քում։ Ե­թե տղան մի քա­նի տուն այն կողմ լի­նի, նրա ձայ­նը ուշ է հաս­նե­լու հո­րը, ե­թե այլ քա­ղաք գնա, ա­վե­լի քիչ հնա­րա­վո­րու­թուն կու­նե­նա հո­րը դի­մե­լու։ Ինչ­քան հե­ռա­նում ես, այն­քան հո­րը դի­մե­լու և օգ­նու­թյուն ստա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներդ քչա­նում են։ Հի­մա մենք ազ­գո­վին շատ ենք հե­ռա­ցել Աստ­ծուց։
-Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին կա­մա­վո­րագր­վում էին նաև հոգևո­րա­կան­նե­րը, չնա­յած դրան՝ մա­մու­լում հան­դի­պե­ցի այս­պի­սի մտ­քի՝ ոչ թե ա­ղոթ­քով, այլ զեն­քով։ Որ­տե­ղի՞ց այս մտայ­նու­թյու­նը։
-Սրանք չի կա­րե­լի հա­կադ­րել մի­մյանց։ Զենք պետք է ու­նե­նաս, և որ­պես­զի այն քեզ ար­դյու­նա­վետ ծա­ռա­յի, այն, ինչ ա­նում ես, պետք է ա­ղոթ­քով ա­նես։
-Մեր զրույց­նե­րից մե­կում անդ­րա­դար­ձել էինք ե­կե­ղե­ցա­շի­նու­թյա­նը։ Մեջ­բե­րում եմ Ձեր խոս­քը. «Քն­նա­դա­տող­նե­րը վս­տա՞հ են, որ երբ հո­վա­նա­վո­րը ինչ-որ քա­նա­կի մի­ջոց ծախ­սում է ե­կե­ղե­ցի կա­ռու­ցե­լու հա­մար, մի քա­նի ան­գամ ա­վե­լի մի­ջոց չի տրա­մադ­րում դպ­րոց­նե­րի կա­ռուց­մա­նը, բա­նա­կը զեն­քով հա­մալ­րե­լուն: Ի տար­բե­րու­թյուն ե­կե­ղե­ցա­շի­նու­թյան, երբ գր­վում է հո­վա­նա­վո­րի ա­նու­նը, այս­տեղ չի կա­րե­լի բարձ­րա­ձայ­նել...»։ Հարցս հետևյալն է. այ­նու­հան­դերձ, մեր բա­նա­կը օգ­նու­թյան կա­րիք ու­ներ, ու մինչ այդ ար­ված շատ ու շատ ծախ­սեր ա­նար­դա­րա­ցի էին թվում։ Ի՞նչն է, որ չենք ա­րել, որ­տե՞ղ էր մեր գլ­խա­վոր բաց­թո­ղու­մը, և խա­ղա­ղու­թյան հաս­տա­տու­մից հե­տո ո­՞րը պետք է լի­նի մեր ա­ռա­ջին քայ­լը։
-Ես պա­տաս­խա­նել եմ այդ հար­ցին, խա­ղաղ ժա­մա­նակ կորց­րել էինք մեր զգո­նու­թյունն ու շատ ինք­նավս­տահ էինք։ Հի­մա մենք ա­ռա­ջին հեր­թին չպետք է մո­ռա­նանք, որ Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի հետ հա­կա­մար­տա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ենք լի­նե­լու միշտ, ինչ միջ­նորդ ու­զում է խառն­վի, ինչ հան­դի­պում­ներ ու հայ­տա­րա­րու­թյուն­ներ էլ որ լի­նեն։ Սա պետք է լի­նի մեր զար­գաց­ման ծրագ­րի կարևո­րա­գույն կե­տը։ Երկ­րոր­դը՝ մեր թշ­նա­մին, ինչ­պես ար­դեն ա­սա­ցի, ու­նի եր­կա­րա­մյա հս­տակ ծրա­գիր։ Մենք պետք է մեր ծրա­գիրն ու­նե­նանք, ձևա­վո­րենք հան­րա­յին գի­տակ­ցու­թյուն։ Դա պետք է ոչ թե քա­րոզ­չու­թյուն լի­նի, այլ գի­տակ­ցու­թյան ձևա­վո­րում և կր­թու­թյուն։ Ե­թե եր­կու սու­բյեկտ կան, մե­կը ու­նի ծրա­գիր, մյու­սը՝ միայն ցան­կու­թյուն, վեր­ջինս միշտ պարտ­վե­լու է։ Եվ ու­շադ­րու­թյուն կդարձ­նենք հետևյալ հան­գա­ման­քին. մենք պետք է կա­րո­ղա­նանք օգ­տա­գոր­ծել մեր հիմ­նա­կան զեն­քը՝ մեր ըն­դու­նա­կու­թյուն­նե­րը, շնորհ­քը, հա­վատ­քը և գի­տու­թյան, կր­թու­թյան, մշա­կույ­թի, կյան­քի կազ­մա­կեր­պման հար­ցում ա­վե­լի ա­ռա­ջան­ցիկ, ա­ռա­ջա­տար ու ա­ռաջ­նա­կարգ լի­նենք, քան մեր հարևան­նե­րը։ Դժ­վար է, եր­կար տա­րի­նե­րի աշ­խա­տանք է պա­հան­ջում, բայց հենց դա պետք է լի­նի մեր ռազ­մա­վա­րա­կան նպա­տա­կը։ Երբ մեր հարևան­նե­րը կցան­կա­նան նման­վել մեզ կամ ապ­րել մեր երկ­րում, այ դա կն­շա­նա­կի՝ մենք հաղ­թե­ցինք։


Զրու­ցեց Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 69212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ