Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պենտագոնի ֆինանսավորմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ. 10

Պենտագոնի ֆինանսավորմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ. 10
28.03.2022 | 20:57

Սկիզբը` այստեղ


Որքան էլ ԱՄՆ տարբեր պաշտոնյաներ փորձեն հերքել կենսաբանական զենքի նորագույն և առավել մահացու բաղադրիչների ստեղծման նպատակով Ուկրաինայում գտնվող կենսալաբորատորիաներում Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ռազմակենսաբանական գաղտնի ծրագրերի իրականացման փաստը, ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, ի հեճուկս նրանց, մարտի 17-ի հերթական ճեպազրույցում պարզաբանել է, որ ճառագայթային, քիմիական և կենսաբանական (ՃՔԿ) պաշտպանության ռուսական զորքերի մասնագետներն աշխատում են ուկրաինական լաբորատորիաների աշխատակիցներից ստացված փաստաթղթերի բնօրինակներով։


«РИА Новости»-ի տեղեկացմամբ, նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինայում գաղտնի նախագիծ էին իրականացնում ՝ ուսումնասիրելու չղջիկներից մարդկանց հիվանդությունների փոխանցման ուղիները: Եվ ոչ միայն…
«Ամերիկյան նախագծի շրջանակներում Խարկովի անասնաբուժական բժշկության ինստիտուտն ուսումնասիրել է վայրի թռչուններին որպես բարձր ախտածին թռչնագրիպի փոխանցման վեկտորներ,- ասել է Կոնաշենկովը:- Միաժամանակ գնահատվել են այն պայմանները, որոնց դեպքում փոխանցման գործընթացները կարող են ձեռքբերել անկառավարելի բնույթ, տնտեսական վնաս պատճառել, սննդամթերքի անվտանգության ռիսկեր ստեղծել»:


Ինչպես ընդգծել է Կոնաշենկովը, առկա փաստաթղթերը հաստատում են, որ Խարկովում հետազոտությունները երկար տարիներ իրականացվել են համակարգված հիմունքներով, ԱՄՆ-ից մասնագետների անմիջական հսկողության ներքո։ Գեներալը տեղեկացրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջիկայում փաստաթղթերի նոր փաթեթ կհրապարակի, ինչպես նաև պարզաբանել, որ դրանք վերաբերելու են Ուկրաինայից Մեծ Բրիտանիա և եվրոպական այլ երկրներ մեծ քանակությամբ մարդկային կենսանյութերի արտահանմանը։


ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական (ՃՔԿ) պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ Իգոր Կիրիլովը նույն օրը, Газета.Ру-ի տեղեկացմամբ, հայտնել է համատեղ կենսաբանական գործունեության վերաբերյալ Պենտագոնի և Ուկրաինայի առողջապահության նախարարության միջև կնքված համաձայնագրի մասին։ Իրականում գումարը (32 մլն ԱՄՆ դոլար) ստացել են Կիևում, Օդեսայում, Լվովում և Խարկովում տեղակայված կենսալաբորատորիաները։
Կիրիլովի խոսքով՝ ամերիկացի ռազմական կենսաբաններին հետաքրքրել են նաև Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ տենդի, լեպտոսպիրոզի և հանտավիրուսների հարուցիչները, ինչը կարող է պայմանավորված լինել նրանով, որ նշված հարուցիչները բնական օջախներ ունեն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Ռուսաստանում, և դրանց օգտագործումը կարող է քողարկվել որպես բնական հիվանդությունների բռնկումներ։


«Այդ իսկ պատճառով այս նախագիծը ստացել է լրացուցիչ ֆինանսավորում, և դրա իրականացման ժամկետները երկարացվել են»,- ասել է ռուս զինվորականը։
Նշվում է, որ չղջիկների միջոցով մարդկանց հիվանդությունների փոխանցման ուղիների ուսումնասիրման աշխատանքներն իրականացվել են Խարկովում գտնվող կենսալաբորատորիայի հիման վրա՝ Թբիլիսիի Ռ. Լուգարի անվան կենտրոնի (կենսալաբորատորիայի) հետ համատեղ։ Ընդհանուր առմամբ, Պենտագոնը 1,6 մլն դոլար է ծախսել այս նախագծի վրա Ուկրաինայում և Վրաստանում։
Ռուսաստանում արդեն խոսում են այն մասին, որ նոր կորոնավիրուսը կարող էր ստեղծվել Ուկրաինայում։ Այո, կարող էր… Հիշո՞ւմ եք, երբ 2020թ. սկզբին տեղեկություններ հրապարակվեցին Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի, այնուհետև համաճարակի մասին, խոսեցին ու գրեցին նաև, որ վարակը մարդկանց է փոխանցվել չղջիկների միջոցով:


Չղջիկի կամ չղջիկների միջոցով թե այլ կերպ` այնքան էլ էական չէ, էականն այն է, որ նոր կորոնավիրուսն ունի արհեստական ծագում, ինչին գնալով քչերն են արդեն կասկածում: Այն որևէ կենսալաբորատորիայից դուրս է հանվել ու կիրառվել դիտավորությամբ, կամ էլ դուրս է պրծել ու, բնականաբար, տարածվել ինչ-որ վթարի, դիպվածի, անզգուշության, պատահականության կամ չնախատեսված ինչ-որ մի բանի արդյունքում, որը կանխել հնարավոր չի եղել: Ի դեպ, վարակի տարածման ու հիվանդության դեմ պայքարի միջոցներն էլ ավելի շատ նման են կենսաբանական զենքի կիրառմանը հակազդելուն, քան սովորական հակահամաճարակային միջոցառումներին։


«Վերջերս հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավար Թակեր Կարլսոնը զարմանք է հայտնել Ուկրաինայի տարածքում ամերիկյան լաբորատորիաների տեղակայման կապակցությամբ,- «Украина.ру»-ում գրել է Վասիլիյ Ստոյակինը:- Ես, իմ հերթին, զարմացա Կարլսոնի զարմանքից. չէ՞ որ Ուկրաինայում լայնորեն հայտնի էր, որ լաբորատորիաների ստեղծումը 2005 թվականից ի վեր վերահսկվում էր սենատորներ Ռիչարդ Լուգարի և... Բարաք Օբամայի կողմից։ Նույն իր` Միացյալ Նահանգների ապագա 44-րդ նախագահի։ Ուկրաինա կատարած այցը` կապված կենսալաբորատորիաների գործունեության հետ, արտացոլված է նույնիսկ նրա հուշերում։ Դե, սեփական նախագահի կենսագրության մանրամասներին, որի լիազորությունների ընթացքում Մայդանն է եղել, կարելի էր ուշադրություն դարձնել…»:
Ինչպես գրել է Ստոյակինը, ընդհանուր առմամբ, կենսալաբորատորիաների հետ կապված պատմությունն ի սկզբանե ընթացել է պետական ամենաբարձր մակարդակով, և մի շարք ուկրաինացի քաղաքական գործիչներ (վերջին տարիներին` «Հանուն կյանքի» ընդդիմադիր պլատֆորմից) մշտապես պահանջել են դրանց ստուգումը վտանգավոր նյութերի տեսանկյունից, քանի որ այնտեղ աշխատանքներ են տարվել ամենավտանգավոր վիրուսների շտամերով: Հեղինակի հավաստմամբ, կենսաբանական և քիմիական զենքի ստեղծմամբ, որն ազդում է որոշակի ռասայի, իսկ, ավելի լավ է, որոշակի ազգության մարդկանց վրա, ԱՄՆ-ում զբաղվում են արդեն շատ վաղուցվանից:


«Հիմա ուկրաինական քարոզչությունը ծաղրում է ռուսական տվյալները. ինչպե՞ս է, որ զենքն ուզում են ստեղծել ռուսների դեմ, բայց լաբորատորիաները գտնվում են Ուկրաինայում,- գրել է Ստոյակինը:- Այստեղ պետք է մի փոքր ցրել ֆանտազիաները. ԱՄՆ-ի տեսանկյունից ուկրաինացիներն էթնիկապես ոչնչով չեն տարբերվում ռուսներից։ Այո, նրանք ունեն մի փոքր այլ լեզու և մշակույթ, բայց կենսաբանությանը դուք չեք խաբի: Դե, իսկ եթե ռուսների հետ միասին կենսաբանական զենքից մահանում են ուկրաինացիները, ԱՄՆ-ին ի՞նչ է հետաքրքրում… Նույն Օբաման ուղղակիորեն խոստովանեց, որ Ուկրաինան Ռուսաստանի մաս է և, վաղ թե ուշ, նրան պետք է տրվի։ Իսկ ինչո՞ւ ոչ «էթնիկ» վիրուսով վարակված բնակչության հետ…
Դժվար է ասել, թե որքան հեռու են գնացել Ուկրաինայում համապատասխան ուսումնասիրությունները, և որքանով էր դրանցում ներգրավված Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բայց Ռուսաստանն անշուշտ մտահոգվելու հիմքեր ուներ»։


Հավելենք, որ Ռուսաստանը ՄԱԿ-ին է փոխանցել փաստաթղթեր Ուկրաինայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ, սակայն, ինչպես հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ Իսումի Նակամիցուն, ՄԱԿ-ն այդ փաստաթղթերի հիման վրա սեփական հետաքննություն անցկացնելու մանդատ և տեխնիկական հնարավորություն չունի։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 39849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ