Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բարոյահոգեբանական աղետի գոտի. Դավիթ Սարգսյան

Բարոյահոգեբանական աղետի գոտի. Դավիթ Սարգսյան
13.08.2022 | 09:44

Այն ամենը, ինչ տեղի ունեցավ և տակավին շարունակում է իր հաղթարշավը մեր իրականության մեջ, աներևակայելի է: Կործանարար, այսպես կոչված, երկրաշարժի հետևանքով առաջացած Աղետի գոտին քառորդդարյա վիթխարի ժամանակահատվածում մենք ոչ միայն չհաղթահարեցինք, այլև համատարած աղետի գոտու վերածեցինք մեր երկիրը: Աղետն առարկայականից վերածվեց նաև բարոյահոգեբանականի՝ սպառնալով հայի տեսակին թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում:

Աշխարհիկ և հոգևոր տերերի և նրանց կամակատարների անփառունակ արծաթասիրությունն ու եսասիրությունը, անտարբերությունը երկրի և ժողովրդի հանդեպ ծառացած հիմնահարցերի նկատմամբ, արհամարհանքը ողջամտության և մասնագիտական կարծիքի հանդեպ ու բազմաթիվ անթաքույց գռեհկության և ցինիզմի զավեշտական փաստեր հանգեցրին օրըստօրե կեղեքումից, գործազրկությունից, գոյատևման անհնարինությունից կքած ու քայքայված, ամենայն համազդային և համամարդկային արժեքներից հրաժարվող, հայրական տունն օր առաջ լքելու երազանքը փայփայող հասարակության: Անվերջ հրաժեշտի և հեռացումի ախտը դարձավ օրինաչափ առօյա հոգեբանական կացութաձև, որը բնական հնազանդությունից չվերաճեց ոչ պակաս հնազանդ և համբերատար ոչխարի անզուսպ կատաղության: Սա բարոյահոգեբանական աղետի գոտին է, որտեղ հիվանդանում է նույնիսկ մարդկային արժանապատվության տարրական ըմբռնումը, որից հետո ամեն ինչ դառնում է մութ, ցուրտ և ունայն:

Դիտվել է՝ 6878

Մեկնաբանություններ