Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երբ դրված է մեռնելու կամ չմեռնելու խնդիր. Արմեն Հակոբյան

Երբ դրված է մեռնելու կամ չմեռնելու խնդիր. Արմեն Հակոբյան
22.11.2022 | 07:28

Ծանր բան է «.իկոլավարակը»: Դրա վիրուսը բացարձակ սպանիչ է: Այն իր մեջ ամփոփում է ստախոսության, երկերեսանության, կեղծավորության, ահագության, նախանձի, չարության, զազրախոսության, փնթիության, մարդատյացության, աչքը մշտապես ուրիշի ունեցվածքի վրա լինելու կամ ընչաքաղցության, «շարիկովության» ու «շվոնդերության», անպատասխանատվության, դատարկախոսության, ապազգայնության, ստամոքսմտության, քծնանքի (ոռմտնության) հատկանիշները: Ցանկացած հասարակության և ինքնիշխանություն ենթադրող հասարակարգի համար դրանցից յուրաքանչյուրը վտանգավոր է ինքին:

Բայց նման խտությամբ ամփոփված լինելով՝ «.իկոլավարակը» դառնում է 100 տոկոսանոց մահացու:
Այսպես ասած՝ «կլինիկական փորձարկումները» լիարժեք ապացուցում են նշված թեզը: Իսկ ամենից ցայտուն և առարկայական ապացույցը վարի տրված Արցախն է ու առցանց ռեժիմով վարի գնացող Հայաստանի Հանրապետությունը՝ Մեծ Հայքի վերջին՝ 1/10-րդ բեկորը, որի վրա դեռ ավտոխտոն հայ բնակչություն կա:
Այս ախտի դեմ համաճարակաբանությունը գրեթե անզոր է: Չկա ոչ մի պատվաստանյութ, չկա ոչ մի այնպիսի դեղամիջոց, որը թույլ կտա դրա դեմն առնել:


Ճիշտ է, կան միջոցներ, որոնք թույլ են տալիս հաղթահարել «.իկոլավարակը» կամ կանխել դրա առաջացումն ու տարածումը, կամ այն պահել վերահսկողության տակ, այսպես ասած՝ լոկալ-պերիֆերիկ օջախներում, ապա նույն այդ օջախներում հեռատեսորեն պայքարել դրա դեմ ու գործնականում չեզոքացնել:
Այդ միջոցները սակայն խիստ աշխատատար ու ժամանակատար են և կիրառելի չեն Հայաստանի ներկայիս օրհասական պայմաններում: Խոսքը, հասկանալի է, այն միջոցների մասին է որոնք կոչվում են ազգային հենքով որակյալ կրթություն և ավանդական ու համամարդկային հենքով՝ դաստիարակություն: Այնպես չէ, որ Հայաստանում չեն եղել այդ միջոցները, սակայն դրանց կիրառումը տևականորեն կամ ձևական բնույթ է կրել, կամ կիրառվել է «մատների արանքով»:


Մյուս միջոցը վիրահատական է: Վիրահատական մեթոդը «.իկոլավարակի» դեպքում կիրառվում է առանց անզգայացման, այդ թվում՝ առանց տեղային անզգայացման ու կրում է խիստ ցավոտ, առանձին դեպքերում, ցավոք, արյունատար բնույթ: Սակայն դա ախտահարված հասարակական օրգանզմի մահը թույլ չտալու, իսկ հեռանկարում նաև ապաքինելու և վերականգնելու միակ ձևն է: Ուրիշ ձև չկա՛: Պարզապես չկա:
Հա, ի դեպ, կարևոր մի նկատառում. եթե իսկապես ցանկանում եք պայքարել «.իկոլավարակի» դեմ, ապա, ինչպես ասվեց՝ վիրահատական միակ արդյունավետ մեթոդը կիրառելու որոշում հնարավոր է ընդունել միայն այն դեպքում, եթե կարողանաք կամ ուժ գտնեք վեր կանգնել զանազան պայմանականություններից, այդ թվում՝ «սահմանադրական եղանակներից»: Երբ դրված է մեռնելու կամ չմեռնելու խնդիր, «սահմանադրական եղանակները» կաշկանդում են չմեռնելուն նպատակաուղղված քայլերը:


Թերևս հասկանալի է, որ «.իկոլավարակի» դեպքում, որքան էլ դա տարօրինակ չհնչի, «լինե՞լ, թե՞ չլինել»-ու ընտրությունը կատարում է դեռևս կյանքի նշաններ դրսևորող «օրգանիզմը», իր՝ չախտահարված այս կամ այն հատվածով:

Դիտվել է՝ 6926

Մեկնաբանություններ