Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ավելի բարենպաստ գեոպոլիտիկ իրողություն կարող է և չլինել

Ավելի բարենպաստ գեոպոլիտիկ իրողություն կարող է և չլինել
27.03.2023 | 19:42

Թուրքիան դեռ չի կարողանում ուշքի գալ երկրաշարժի հետևանքով առաջացած մարտահրավերներից, առջևում ընտրություններ են, որոնք հղի են քաղաքացիական մեծ բախումներով։
Իսրայելում ժողովուրդը դուրս է եկել ապստաբության, ցույցերին մասնակցել է ավելի քան 100.000 մարդ՝ դատական համակարգի բարեփոխումների չեղարկման պահանջով։ Բազմաթիվ հայտնի միջազգայնագետներ են պնդում, որ իրավիճակը ցանկացած պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից (որոշ չափով արդեն դուրս է եկել)։ Հենց այս պահին, թեև կառավարությունը որոշել է գնալ որոշակի զիջումների, սակայն հասարակությունը շարունակում է մնալ փողոցներում՝ պահանջելով ոչ միայն կասեցնել կամ հետաձգել բարեփոխումները, այլ՝ չեղարկել։ Դրա դեպքում, նույնիսկ, իրավիճակը չի հանդատրվի։
Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է այն մասին, որ, Փառք Աստծո, առաջիկա տարիներին սիոնիզմ կոչվող չարիքն այլևս չի լինելու։ Չինաստանի միջնորդությամբ կայունացել են հարաբերությունները Սաուդիան Արաբիայի հետ, և մեծ է հավանականությունը, որ Իրանը պատերազմի դեպքում հարավային ֆրոնտ չի ունենա։
Չե՞ք կարծում, որ ամենից բարենպաստ ժամանակն է, որպեսզի Հայաստանն օգտվի տիրող տարածաշրջանային իրավիճակից և դիմի ռևանշի։ Ադրբեջանի հիմնական երկու դաշնակիցները՝ Թուրքիան և Իսրայելը, այս պահին չունեն այն կշիռն ու ուժը, որպեսզի կարողանան լիարժեք քիթները խոթել նոր կոնֆլիկտների հորձանուտ, դրան զուգահեռ, բարեկամ Իրանը չինական և որոշ չափով ռուսական օժանդակության պայմաններում շարունակում է է՛լ ավելի կայունանալ և զորանալ։ Սրանից բարենպաստ գեոպոլիտիկ իրողություն կարող է և չլինել տարածաշրջանում։ Ռևանշի, պարզ է, ՀՀ իշխանությունները չեն դիմի, քանի որ՝
ա․ հակահայ են,
բ․ չունեն բավականաչափ քաջություն,
գ․ չունեն այդպիսի հրաման, քանզի դրածո են:


Ի՞նչ է պետք անել այս դեպքում: Դեռևս հայ մտավորականության և հոգևոր դասի պոտենցիալը երևում է։ Դեռևս հնարավոր է այս երկու դասի ներկայացուցիչների միաբանության շնորհիվ քնից հանել իմունիտետից զրկված և տարրական ինքնապահպանման բնազդը կորցրած ժողովրդին։ Եթե ինքնապահպանման բնազդից դրդված ժողովուրդը քայլ չի անում, գուցե ժամանա՞կն է նույն ժողովրդին դրդել ոչ թե ինքնապահպանման բնազդի արթնացման, այլ դրդել նրան պատժիչ գործողությունների, ներարկել նրան ոչ թե չմեռնելու, այլ մեռցնելու փափագը։ Հիմա կասեք՝ իսկի իրենց վտանգված կյանքի համար դուրս չեն գալիս, ուր մնաց թե թշնամու կյանքին վտանգ սպառնալու համար դուրս գան։ Բայց ժողովուրդը հենց դրանով է ժողովուրդ, որին արթնացնելու մի ձևի ձախողման դեպքում պետք է անցնել մեկ այլ ձևի, մանավանդ որ, պատմությունն ինքն է ցույց տալիս, որ հայ ժողովուրդը հաղթում է, երբ մտածում է ոչ թե չմեռնելու, այլ՝ մեռցնելու մասին, ոչ թե պաշտպանվելու, այլ՝ ազատագրելու մասին։
Գուցե արժե ոչ թե ժողովրդին վախեցնել ու դրանով իմունազրկել, այլ ոգևորվել, քաջալերել, գոտեպնդել և առաքինել, որ ոչ թե մենք պետք է վախենանք պատերազմից, այլ՝ թշնամին։ Նման ալիքի պարագայում, կարծում եմ, ժողովուրդը կհասկանա, որ նման իշխանությունը հարիր չէ իրեն, քանի որ ինքը որոշել է ազատագրել։


Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 8483

Մեկնաբանություններ