-
17.03.2014|
11:43
Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում անցկացվում է հանրաքվե, որտեղ թերակղզու բնակիչները կկատարեն իրենց ընտրությունը՝ երկրի կարգավիճակի վերաբերյալ։ Հանրաքվեի է դրված երկու հարց. «Դուք կո՞ղմ եք Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքներով» և «Դուք կո՞ղմ եք 1992 թվականի Ղրիմի Հանրապետության սահմանադրության գործողության վերականգմանը և որպես ՈՒկրաինայի մաս Ղրիմի կարգավիճակին»:
-
17.03.2014|
11:40
Մեծ Բրիտանիայի իշխանություններն առաջարկել են մեծ ութնյակի գագաթնաժողովը Սոչիի փոխարեն անցկացնել Լոնդոնում։
-
17.03.2014|
11:36
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Մոսկվային փոխել դիրքորոշումը Ղրիմի կոնֆլիկտի վերաբերյալ՝ հաղորդել է dw.de-ն:
-
17.03.2014|
11:34
Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կթուլացվեն աստիճանաբար՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի իրականացման շրջանակներում:
-
16.03.2014|
15:04
Գերմանիան կոչ է անում ՌԴ-ին փոխել ՈՒկրաինայի և Ղրիմի նկատմամբ իր դիրքորոշումը ծայրահեղ դեպքում մինչև մարտի 17-ը: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը կարիք ունի ձեռնարկելու համապատասխան միջոցներ:
-
16.03.2014|
14:18
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ռուսաստանը օգտագործել է վետոյի իր իրավունքը և կասեցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղրիմի հանրաքվեի կարգավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունումը:
-
16.03.2014|
13:34
ՈՒկրաինական «Океан Ельзи» խմբի ռուսաստանցի երկրպագուները բաց նամակ են հղել Կուրգանսկի, Օմսկի, Նովոսիբիրսկի շրջանների և Ալթայի երկրամասի ղեկավարներին` խնդրելով չեղյալ չհայտարարել խմբի համերգները:
-
-
16.03.2014|
13:08
Ղրիմից իրավապաշտպան Ալեքսանդրա Դվորեցկայան ասել է, թե Ղրիմում ռուսալեզու բնակչության պաշտպանության պատրվակով զանգվածային հետապնդումներ են սկսվել ուկրաինալեզու բնակիչների նկատմամբ:
-
16.03.2014|
13:07
Այսօր մոտ 1,5 միլիոն մարդ Ղրիմում պետք է ընտրություն կատարի Ղրիմի հետագա կարգավիճակի երկու տարբերակների միջև. միանալ ՌԴ-ին կամ մնալ ՈՒկրաինայի կազմում` ինքնավարության ավելի լայն պայմաններով: Ենթադրվում է, որ բնակչության մեծամասնությունը կողմ կքվեարկի ՌԴ-ին միանալու օգտին: