-
21.12.2016|
13:35
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղին շահագործման է հանձնվելու 2017-ի սկզբին՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը։
-
21.12.2016|
13:34
Դեկտեմբերի 20-ին նշվում է ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը: Մասնագիտական տոնի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում հրավիրվել էր հանդիսավոր նիստ:
-
21.12.2016|
13:33
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե չի լսել, որ Ռուսաստանի դեսպանի սպանությունից հետո պետք է ռուս դիվանագետները տարհանվեն Թուրքիայից:
-
21.12.2016|
13:31
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց ՈՒկրաինայի բանաձևը՝ Ղրիմը «Ռուսաստանի կողմից բռնակցելու» և մարդու իրավունքների հարցերի մասին։
-
21.12.2016|
13:30
Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ:
-
21.12.2016|
13:29
Ախ նիստի օրակարգի շրջանակներում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» նախագիծը:
-
21.12.2016|
13:28
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ:
-
21.12.2016|
13:27
Լեհաստանի Սեյմը չեղարկեց զանգվածային ցույցերի պատճառ դարձած սահմանափակումները լրագրողների նկատմամբ, մասնավորապես` խորհրդարան նրանց մուտքի վերաբերյալ:
-
21.12.2016|
13:26
ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Նիկոլաս դը Ռիվիերի հետ, ի թիվս այս հարցերի, քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները՝ ռուս-ֆրանսիական միջնախարարական խորհրդակցությունների շրջանակում։
-
21.12.2016|
13:25
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Դուզինասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: