-
17.06.2014|
16:00
Այսօր լուսադեմին գլխուղեղի կաթվածից մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը:
Նա վերջին տարիներին տառապում էր սրտանոթային համակարգի հիվանդություններով:
-
17.06.2014|
15:01
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներն առիթ եղան, որ ընդդիմությունն ու իշխանությունը հիշեն իրենց անցյալը: Այս անգամ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էին միմյանց «խայթում»:
-
17.06.2014|
14:52
Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման հիմնական մարտահրավերներն ու միտումներն են քննարկվել միջազգային սեմինարին:
-
17.06.2014|
13:44
Այսօր խորհրդարանը քննարկում էր կազմակերպել հոսանքի թանկացման առնչությամբ, ինչի հետ կապված պատգամավորներին պարզաբանումներ էր ներկայացնում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
-
17.06.2014|
13:06
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը հունիսի 21-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպում են Հայ-հոլանդական բիզնես ֆորում:
-
17.06.2014|
13:03
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը և «Միջազգային ահազանգ» կազմակերպությունն այսօր ներկայացրին «Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները. Հյուսիսային Իռլանդիայի դասերը» ուսումնասիրությունը:
-
17.06.2014|
13:01
Բելառուսը սահմանել է մեկանգամյա պարտադիր լիցենզավորում մակարոնեղենի, հրուշակեղենի և պանրի ներմուծման համար Մաքսային միությանը չանդամակցող երկրներից:
-
17.06.2014|
12:59
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզայի ելույթը Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընթացքում սկանդալի է հանգեցրել։
-
17.06.2014|
12:58
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է հետևել Գերմանիայի օրինակին և պետության ղեկավար նշանակել կնոջ։
-
17.06.2014|
12:56
Էներգետիկայի հարցով ԵՄ հանձնակատար Գյունտեր Էտինգերը Վիեննայում հայտարարել է, որ «Հարավային հոսք» ծրագրի հետ կապված խնդիրները լիովին հաղթահարելի են՝ հաղորդել է BBC-ին: