Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Մենք հաղթել ենք անհամար զոհերի արյան գնով, և մե՛նք պետք է թելադրենք պարտվածին

    Մենք հաղթել ենք անհամար զոհերի արյան գնով, և մե՛նք պետք է թելադրենք պարտվածին

    08.11.2013| 11:20
    Սույն հոդվածը գրվել է դեռևս 1997 թ. և արժանացել հայ մեծ լեզվաբան, ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի դրվատանքին: Նույն` 1997 թ. Երևանում հրավիրվել էր «Պարմանի» համահայկական ուսանողական երկրորդ վեհաժողովը, որի մասնակից մեր երիտասարդների նախաձեռնությամբ հոդվածը տարածվել էր հայկական գաղթօջախներում և տպագրվել սփյուռքահայ բազմաթիվ թերթերում ու հանդեսներում: Կարծում ենք՝ հոդվածի լրացված ու նորացված տարբերակի վերահրապարակումը ներկայումս կարևոր է ու տեղին, քանզի հայրենական պետական այրերը, ինչպես նաև սփյուռքահայ շահագրգիռ կազմակերպությունները, որ մինչ օրս ուշադրության չէին արժանացրել պատմական այս իրողությունը` օտարին ներկայացնելու սույն հնարավորությունը, հուսանք որ այն ըստ պատշաճի կօգտագործվի: Հարկ է արժանին հատուցել և ըստ պատշաճի օգտագործել թշնամուն դիմակայելու ցանկացած միջոց ու հնարավորություն:
  • Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

    Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

    07.11.2013| 14:20
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Վ. Լիվանովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կ. Ի. Կոսաչովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման, նոր նախագծերի և ծրագրերի ներդրման հետ կապված հարցեր:
  • Հայաստանն արդեն զինվորական դատախազ ունի

    Հայաստանն արդեն զինվորական դատախազ ունի

    07.11.2013| 11:11
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի զինվորական դատախազ և գլխավոր դատախազի տեղակալ է նշանակել Արտավազդ Հարությունյանին:
  • Դադարեցրեք հետապնդումները

    Դադարեցրեք հետապնդումները

    06.11.2013| 16:32
    ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում բնակվող մեր հայրենակից Կարո Կարապետյանի ղեկավարած կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
  • ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը

    ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը

    06.11.2013| 14:24
    Վերջին շրջանում կրկին ակտիվացել են տրանսպորտի մասին թանկացման լուրերը: Ճիշտ է, քաղաքապետարանի պատասխանատուները չեն նշում, թե հստակ երբ և ինչ չափով են ցանկանում թանկացնել քաղաքային տրանսպորտը, սակայն մի բան հստակ է. ցանկացած թանկացում միանշանակ ազդելու է ժողովրդի առանց այդ էլ ծանր սոցիալական իրավիճակի վրա և հանգեցնելու է նոր սոցիալական լարվածության:
  • Qahana.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

    Qahana.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

    05.11.2013| 16:11
    Արարատյան Հայրապետական թեմի Qahana.am կայքում հրապարակված «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» վերտառությամբ հոդվածը չի ներկայացնում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դիրքորոշումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արարատյան Հայրապետական թեմի ինտերնետային քարոզչության պատասխանատու Էլզա Մանուկյանը:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    05.11.2013| 14:49
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10.00–22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի և Արարատյան փողոցների, Ներքին Չարբախ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • Առողջապահության նախարարության պարզաբանումը դեղերի շրջանառության վերաբերյալ

    Առողջապահության նախարարության պարզաբանումը դեղերի շրջանառության վերաբերյալ

    03.11.2013| 23:40
    Հայաստանում շրջանառվող դեղերի վերաբերյալ Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ուղղված հարցադրումների և դրանց առնչվող որոշ լրատվամիջոցների մեկնաբանությունների առթիվ ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնը պարզաբանում է:
  • Պարգևատրվեցին լավագույն ուսանող մարզիկները

    Պարգևատրվեցին լավագույն ուսանող մարզիկները

    22.10.2013| 21:03
    Հոկտեմբերի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Կազանի 27-րդ ամառային ունիվերսիադայի մրցանակակիրների, նրանց մարզիչների, ՀՀ պատվիրակության ղեկավարների և 14-րդ հանրապետական ուսանողական խաղերում լավագույնը ճանաչված ուսանող-մարզիկների պարգևատրումը։
  • ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ուսանողական կառույցների ներկայացուցիչների այցը ԼՂՀ

    ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ուսանողական կառույցների ներկայացուցիչների այցը ԼՂՀ

    21.10.2013| 11:59
    Հոկտեմբերի 18-20-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և բուհերի ուսանողական կառույցների անդամներն այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի երիտասարդական և ուսանողական կառույցների միջև համագործակցությունը և նոր, համատեղ ծրագրերի հիմք դնել: