Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Տասնաբանյա պատվիրաններ

    Տասնաբանյա պատվիրաններ

    13.01.2013| 16:05
    Մի աչքաբաց և գործունյա երիտասարդ Ամերիկա հասնելով բավական լավ գործի մեջ է մտնում և, մեծահարուստ դառնալով, տեր է լինում տասներկու առանձնատների: Երջանիկ ընտանիք է կազմում ու տարիներ հետո, լսելով թե իր մայրը մահամերձ է, շտապում է ու հասնում նրան: Վաճառում է խեղճ կնոջ մի սենյականոց բնակարանը, տան կարասին՝ երկու աթոռ ու մի մահճակալ:
  • Հայրապետի  նվիրապետական աթոռը

    Հայրապետի նվիրապետական աթոռը

    11.01.2013| 12:08
    Աթոռ էլ կա, աթոռ էլ։ Աթոռ կա, որ ընդամենը չորսոտնուկ է, աթոռ էլ կա` գահին է հավասար, նայած թե ով է այդ աթոռին նստողը։ ՈՒրեմն աթոռի ու գահի տարբերությունը նստողի ու բազմողի մեծությունից ու զորությունից է կախված։ Ինչպես որ կա թագավորական աթոռ, այդպես էլ ոչ պակաս հայրապետական կամ նվիրապետական աթոռ, որի վրա նստում է տվյալ երկրի կրոնապետը։ Եվ այս աթոռը, քանի որ ի վերուստ է հաստատվում, անխորտակելի է, թեկուզ և պետությունն ընկած լինի։ Դա էլ հնուց եկած ու մեզ հասած ազգային մեծության խորհուրդ է, որ հոգևոր իշխանության խորհրդանիշն է։
  • Աղոթարան

    Աղոթարան

    11.01.2013| 00:02
    Հանգստյան այս աղոթքը և աղաչանքն ընդունի՛ր, մարդասե՜ր Աստված, Քո բարերար կամքի համաձայն, և մեր մեղքերին և հանցանքներին թողություն շնորհիր. և Քեզ փառք, իշխանություն և պատիվ հավիտյան։ Ամեն։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.01.2013| 00:01
    Համբերատարը միառժամանակ զսպում է իրեն, և հետո դարձյալ ուրախությունը տիրում է նրան։ Նա միառժամանակ կթաքցնի իր խոսքերը, և շատերի շուրթերը կպատմեն նրա իմաստության մասին։ Իմաստության գանձերի մեջ խրատի առակներ կան։
  • Կոստանդնուպոլսում հրատարակված Սուրբ Ավետարանը` Շուշիիում

    Կոստանդնուպոլսում հրատարակված Սուրբ Ավետարանը` Շուշիիում

    08.01.2013| 14:55
    Արցախի հանրային հեռուստատեսութունը տեղեկացնում է, որ Սուրբ ծննդյան տոնին 1805-ին Կոստանդնուպոլսում հրատարակված Սուրբ Ավետարանը գտել է իր տիրոջը:
  • Երեք մոգերի այցելությունը Հայսատան

    Երեք մոգերի այցելությունը Հայսատան

    06.01.2013| 19:41
    Մինչ բուն խոսքին անցնելը, հիշենք, որ Հիսուսի ծննդյան մասին մարգարեություն կար դեռ Նրա ծնունդից 700 տարի առաջ, երբ Եսայի մարգարեն բարբառեց. «Ահա կույսը պիտի հղիանա, և մի Որդի պիտի ծնի, ու Նրան պիտի Էմմանուել կոչեն, որ նշանակում է Աստված մեր մեջ» (Եսայի 7.14):
  • Կամենում եմ բարին, բայց գործում չարը

    Կամենում եմ բարին, բայց գործում չարը

    06.01.2013| 19:37
    Պողոս առաքյալի գրած նամակներից Հռոմեացիներին ուղղված նամակը ամենից ծավալուն նամակն է: Ինչպես մնացյալ նամակներն այն ունի տարբեր բաժինններ` ողջույնի շնորհակալության և այլն: Սակայն գլխավոր մասը վարդապետական բաժինն Է, ուր առաքյալը նաև անդրադառնում է մարդու մեղանչական բնությանը և մեղքից ազատվելու մարդկային ինքնուրույն ջանքերի անկարողությանը:
  • Ճշմարտության էությունը

    Ճշմարտության էությունը

    06.01.2013| 19:35
    Մարդու կյանքի կարևորագույն արժեքներից մեկը ճշմարտությունն է և այդ ճշմարտության էության ընկալումը: Կան բազմաթիվ ըմբռնումներ ճշմարտության վերաբերյալ: Այդուհանդերձ մարդու համար այս հասկացության վերջնական բացահայտումը միշտ էլ խորհուրդ է մնում. մարդն իր կյանքի ընթացքում միշտ փնտրում է ճշմարտությունը` հասկանալու համար դրա իսկությունը, որը երբեմն արտահայտվում է նրա համար` իբրև հարաբերական հասկացություն, երբեմն բացարձակ հասկացություն:
  • Հունվարի 6-ին Հայաստանյանց առաքելական սուրբ եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

    Հունվարի 6-ին Հայաստանյանց առաքելական սուրբ եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

    06.01.2013| 17:27
    Աստվածհայտնությունը` միմյանց փոխանցելով ողջույնը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»: Ի լրումն ժամանակի իրականացավ Եսայի մարգարեի խոսքը, թե «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ Նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»:
  • Իլյա 2-րդին վերագրվող արտահայտությունները արդյո՞ք կեղծված են

    Իլյա 2-րդին վերագրվող արտահայտությունները արդյո՞ք կեղծված են

    06.01.2013| 15:56
    Երեկ տարբեր լրատվամիջոցներում, նաև «ֆեյսբուքում» շրջանառվող լուրը, թե Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը, Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի հետ խոսելով Ղարաբաղի թեմայի շուրջ, ասել է, թե Ղարաբաղը եղել և մնալու է Ադրբեջանի մասը, չի համապատասխանում իրականությանը: