-
28.06.2015|
21:01
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Եղիա Ներսեսյանը հեռացվել է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության կազմից՝ իր հասարակական դիրքը, ինչպես նաև իր հանդեպ առկա վստահությունը չարաշահելու միջոցով իգական սեռի երիտասարդ ներկայացուցիչների նկատմամբ անբարո վարքագիծ դրսևորելու պատճառով:
-
28.06.2015|
16:39
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ այսօր 23:00-ից հետո ոստիկանությունը «փորձելու է վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում, իսկ իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության:
-
28.06.2015|
12:04
Բաղրամյան պողոտան շարունակում է ապրել իր ուրույն կյանքով, գիշերն անցել է խաղաղ, երգել են, զրուցել են, քնել: Հիմնականը՝ մեծ ու փոքր խմբերով քննարկել են Սերժ Սարգսյանի առաջարկին հաջորդող իրենց անելիքները:
-
27.06.2015|
22:02
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները:
-
27.06.2015|
21:42
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն գումարեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ:
-
26.06.2015|
16:40
Շուրջ մեկ շաբաթ Բաղրամյան պողոտան «երիտասարդացել» է ու լցվել պայքարի թարմ շնչով: Սա Հայաստանի քաղաքական-հասարակական լճացած մթնոլորտում հույսի շող է, և եթե երիտասարդներն իսկապես կարողանան իրենց պահանջն ի կատար ածել, Հայաստանն «առողջանալու» նշաններ ցույց կտա:
-
26.06.2015|
12:17
Ցուցարարները չեն պատրաստվում լսել վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Բաղրամյան պողոտան բացելու կոչը։
-
26.06.2015|
12:14
The Washington Post-ը գրում է, որ «մոտ 5000 ցուցարարներ երկուշաբթի քայլել են դեպի նախագահական նստավայր, սակայն կանգնեցվել են ոստիկանական ջոկատների ու նրանց օժանդակության եկած ջրցան մեքենաների կողմից։
-
26.06.2015|
12:03
Իշխանությունն այսօր ի վերջո հրապարակավ արձագանքեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ օրեր շարունակ չդադարող բողոքի ցույցերին։ Առավոտյան կառավարությունը որոշեց ամսական 2000 դրամով ավելացնել անապահով ընտանիքների նպաստը։
-
26.06.2015|
12:01
Bloomberg կայքը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերին, գրում է, որ այս ամենը Հայաստանից դուրս կարող էր փոքր նշանակություն ունենալ, եթե ՀԷՑ-ի սեփականատերը չլիներ ռուսական «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, որի կառավարիչների խորհրդի նախագահը Իգոր Սեչինն է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերն ու պետական «Ռոսնեֆտ» գիգանտ ընկերության գործադիր տնօրենը: