Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    11.03.2014| 00:13
    Ով ստեղծում է ամեն ինչ և նորոգում, ով մահվան ստվերը այգ է դարձնում և ցերեկը մթնեցնում ինչպես գիշեր, ով վերև է կանչում ծովի ջրերը և հեղում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը. նա, որ կոտրում է ուժեղի զորությունը և թշվառություն է բերում ամրոցների վրա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    06.03.2014| 22:12
    Ո՞վ կարողացավ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը և քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժարով։ Ո՞վ իմացավ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձավ նրան՝ իբրև թե նրան խելամիտ դարձնելու համար։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    04.03.2014| 00:12
    Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան։ Մի՞թե կուռք է նա, որին կերտել է արվեստավորը, և կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանություն ու կերպարանք տալով նրան։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    28.02.2014| 00:01
    Մեղավորների որդիները պիղծ որդիներ են լինում, նրանք շրջում են ամբարիշտների մեջ։ Մեղավորների որդիների ժառանգությունը կորչում է, բայց նրանց սերնդի հետ միշտ մնում է նախատինքը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    25.02.2014| 00:14
    Որդինե՛ր, պահպանեցե՛ք խաղաղության խրատը, ծածուկ իմաստություն լինի, թե թաքցված գանձ, ի՞նչ օգուտ երկուսից։ Ավելի լավ է այն մարդը, որ թաքցնում է իր հիմարությունը, քան այն մարդը, որ թաքցնում է իր իմաստությունը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.02.2014| 23:38
    Մեծ աշխատանք է սահմանված ամեն մարդու համար, և ծանր լուծ է դրված մարդու որդիների վրա իրենց մորից ելնելու օրից մինչև բոլորի մոր ծոցում թաղվելու օրը։ Ակնկալիքի և վախճանի օրվա մասին մտածումը նրանց խորհրդածության նյութն ու սրտի ահն է. սկսած նրանից, ով նստած է ինքնագոհ փառքի աթոռին, մինչև նա, ով թշվառացել և հող ու մոխրի մեջ է, սկսած նրանից, ով կրում է հակինթ ու պսակ, մինչև նա, ով ցնցոտի է հագնում, ամեն ոք ունի ցասում և նախանձ, խռովք և անհանգստություն, մահվան երկյուղ, ոխ և հակառակություն։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.02.2014| 22:29
    Մի՛ ամաչիր Աստծու օրենքը և ուխտը կատարելու և ամբարիշտին արդար դատաստան անելու համար։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    14.02.2014| 00:23
    Լսեցե՛ք ինձ, ո՛վ սրբեր, ծաղկեցե՛ք վարդենու նման, որ աճում է հոսող ջրերի մոտ։ Անուշահոտ կնդրուկի նման հո՛տ բուրեցեք։ Ծաղկեցե՛ք շուշանի նման, հո՛տ տարածեցեք, օրհնության ե՛րգ երգեցեք, Տիրո՛ջն օրհնեցեք իր բոլոր գործերի մեջ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    11.02.2014| 00:57
    Երանելի է այն հարուստը, որ անարատ գտնվեց և չգնաց ոսկու հետևից։ Ո՞վ է նա, երանի տանք նրան, քանզի զարմանալի բաներ արեց իր ժողովրդի մեջ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    07.02.2014| 00:50
    Հարստության համար տքնությունը մաշում է մարմինը, և ծանր հիվանդությունը վանում է քունը։ Մտահոգ տքնությունը փախցնում է քունը։ Հարուստը տանջվում է ունեցվածք կուտակելու համար և հանգստանալիս հագենում է շվայտորեն վատնելով այն։