«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կ. Անդրեասյանի ուղերձը 100 երկրների օմբուդսմեններին և միջազգային կազմակերպություններին

Կ. Անդրեասյանի ուղերձը 100 երկրների օմբուդսմեններին և միջազգային կազմակերպություններին
03.09.2012 | 02:52

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ուղերձ է հղել 100 երկրների օմբուդսմեններին ու մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններին` ընդգծելով, որ առաջադեմ և ժողովրդավարական արժեքներ դավանող պետությունների ու միջազգային կազմակերպությունների լռությունը կամ ոչ համարժեք արձագանքն անուղղակիորեն արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա:
ՈՒղերձում մասնավորապես ասված է. «Չնայած Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների մեջ չէ անդրադառնալ այլ պետությունների իշխանությունների կողմից թույլ տրված իրավախախտումներին, այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Հունգարիայի իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործի վերադարձն Ադրբեջան և նրան ներում շնորհելը հանգեցրել է Հայաստանում կոնկրետ քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ հանցագործի արտահանձնման հետևանքով մի շարք անձանց իրավունքների կոպիտ խախտմանը:
Կացնահարող մարդասպանի արտահանձնումը տեղի է ունեցել Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիայի ոգու և սկզբունքների խախտմամբ: Միջազգային իրավունքի համաձայն` պետությունը պարտավոր է պայմանագրի դրույթները կատարել բարեխղճորեն (pacta sunt servanda), ինչը տվյալ դեպքում չի արվել: Նույնիսկ եթե համարվի, որ Հունգարիան ձևականորեն պահպանել է համապատասխան կոնվենցիայի պահանջները, այդ դեպքում ևս խախտվել է միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքը, քանի որ Հունգարիան կարող էր և/կամ պարտավոր էր կանխատեսել իր արտահանձնման ապօրինի հետևանքները:
Հավելենք, որ տվյալ դեպքում նաև անտեսվել են դասական պատժի նշանակման բոլոր նպատակները: Այդ նպատակներն են` սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի ուղղումը, ինչպես նաև հանցագործությունների կանխումը: Իրենց գործողություններով Հունգարիան և Ադրբեջանը լիովին ձախողել են պատժի նշանակման բոլոր երեք նպատակները:
Սույն հայտարարությամբ անիմաստ է անդրադառնալ տվյալ գործով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային սկզբունքների խախտման կոնկրետ հանգամանքներին, քանի որ դրանք ակնհայտ են յուրաքանչյուրի համար: Ավելին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների մշտական, համակարգային, տևական և զանգվածային խախտումները հանրահայտ են:
Հանդիսանալով մի շարք միջազգային կառույցների լիիրավ անդամ, այդ թվում՝ Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների ազգային հաստատությունների, Օմբուդսմենների Եվրոպական ինստիտուտի, Ֆրանկոֆոն երկրների օմբուդսմենների, Ասիական երկրների օմբուդսմենների՝ կոչ եմ անում այլ երկրների օմբուդսմեններին և մարդու իրավունքների պաշտպանության մյուս ազգային ինստիտուտներին խստորեն դատապարտել էթնիկ հողի վրա մարդասպանություն կատարած անձի արտահանձնումը Հունգարիայի իշխանությունների կողմից, ինչպես նաև սպասելի ազատ արձակումը ու հերոսացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Առաջադեմ և ժողովրդավարական արժեքներ դավանող պետությունների ու միջազգային կազմակերպությունների լռությունը կամ ոչ համարժեք արձագանքը անուղղակիորեն արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա»:

Դիտվել է՝ 1742

Մեկնաբանություններ