«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ասում են...

Ասում են...
28.09.2018 | 00:31

...թե ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման հանգամանքները պարզելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովն արդեն իսկ միջազգային փորձագետների հետ քննարկել է այդ ձայնագրության տեխնիկական և արդարադատության խոչընդոտման խնդիրները՝ միջազգային փորձը կիրառելու տեսանկյունից։

Միջազգային փորձագետները օրինակ են բերել Վրաստանը, երբ նույնական հանձնաժողովը քննության էր առել անչափահասի սպանության գործը, և Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական էր տվել. «Շատ երկրներում նման միջադեպերը կարող են հանգեցնել անգամ ամբողջական իշխանության հրաժարականի»,- տեսակետ են հայտնել փորձագետները։ Ի դեպ, իրավապահ մարմինների «շուրջ» տեղի ունեցող բոլոր կարգի զարգացումներից հմտորեն խուսանավող, «խաղից բացակայող» ՀՀ գլխավոր դատախազի անմիջական պատասխանատվության ներքո է բոլոր, այդ թվում Քոչարյանի և Խաչատուրովի գործերի վերահսկողությունը, ինչի մասին նա ցայսօր որևէ բառ չի արտաբերել։

Դիտվել է՝ 14762

Մեկնաբանություններ