Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը Չինաստանի հետ պայմանավորվածության սևագիրն է ուզում

Թրամփը Չինաստանի հետ պայմանավորվածության սևագիրն է ուզում
04.11.2018 | 11:48

Տեղեկացված չորս աղբյուրների պնդմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է առևտրի վերաբերյալ պայմանավորվածության հասնել Չինաստանի նախագահ Սի Ձինպինի հետ G20-ի սամիթում, նոյեմբերի վերջին, Արգենտինայում և խնդրել է ԱՄՆ առանցքային պաշտոնյաներին կազմել պայմանավորվածության սևագիր տարբերակը` գրում է Bloomberg-ը: Հնարավոր գործարքի խթան է դարձել Թրամփի ու Ձինպինի հեռախոսազրույցը, որ Թրամփն անվանել է «երկար և շատ լավ» ու Twitter-ում գրել է, որ իրենց քննարկումը առևտրի հարցերով «հիանալի առաընթաց ունի»: Թրամփն իր կառավարության առանցքային նախարարներին խնդրել է, որ իրենց աշխատակիցներին հանձնարարեն կազմել հնարավոր պայմանավորվածության նախագիծը, որ հրադադար ազդարարի աճող առևտրական կոնֆլիկտում: Սևագրի աշխատանքներում շատ գերատեսչություններ են ընդգրկված, հայտնի չէ` մեղմացրե՞լ է իր պահանջները Թրամփը, որոնց ընդդիմանում է Չինաստանը: Այդ նորությունը բարձրացրել է բաժնետոմսերի գինը Հոնկոնգում ու Չինաստանում, օֆշորային յուանն ամրապնդվել է 0,5%-ով:


Վերլուծաբանների տեսակետները Թրամփի քայլի մասին տարբերվում են` ոմանք գտնում են, որ դրական նշան է, մյուսները համարում են հնարք, որի նպատակը միջանկյալ ընտրություններից առաջ շուկաների տրամադրությունը բարձրացնելն է: «Ես ոչ մի վայրկյան չեմ հավատացել այդ հեքիաթին,-ասել է Մայքլ Էվրին (Rabobank, Հոնկոնգ): - Դա արժեթղթերի գինը բարձրացնելու իդեալական միջոց է մինչև ընտրությունների օրը, ստեղծել Սիի կարծրատիպային կերպար` նրանից ակնկալիքների առումով, հետո ինչ-որ մեկի վրա բարդել մեղքը, երբ համաձայնությունը ձախողվի»: Տուլի Մակարլին (Scotiabank, Սինգապուր) նորությունն անվանել է «թև տվող»: «Հավանաբար դա արտացոլելու է փաստը, որ ԱՄՆ ընկերությունները սկսում են զգալ առևտրական կոնֆլիկտի հետևանքները` գնաճ և մարժայի նվազում»` բացատրել է նա: Հնարավոր համաձայնության գլխավոր խոչընդոտը ինտելեկտուալ սեփականության գողությունն է` հարց, որում Թրամփի վարչակարգը կոշտ դիրքորոշում ունի:
Bloomberg


Հ.Գ. ԱՄՆ միջանկյալ ընտրությունները նոյեմբերի 6-ին են, Արգենտինայում G20-ի սամիթը` նոյեմբերի վերջին: Բավական ժամանակ կա` համոզվելու Թրամփի հերթական դիվանագիտական խա՞ղն է, թե՞ իրական մտադրություն: Բոլոր դեպքերում ԱՄՆ-ը իր անվերջ պատժամիջոցների սահմահանումով վնասում է նաև սեփական բիզնեսին ու սեփական բիզնես հեղինակությանը: ԱՄՆ-ը` խրվելով Չինաստանի հետ առևտրային պատերազմի հետ, դարձել է այն քիչ երկրներից, որտեղ բիզնեսը կառավարելը դժվարացել է: Համաշխարհային բանկի բիզնեսի վարման լավագույն երկրի վարկանիշում ԱՄՆ-ը 6-րդից հայտնվել է 8-րդ տեղում` զիջելով Վրաստանին ու Նորվեգիային: ԱՄՆ-ը լավագույն 10-յակում ցուցանիշները վատացրած երկրներից է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ