Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Չինաստանի ու ԱՄՆ-ի վեճն առանց հռչակագրի թողեց Ասիական-Խաղաղօվկիանոսյան սամիթը

Չինաստանի ու ԱՄՆ-ի վեճն առանց հռչակագրի թողեց Ասիական-Խաղաղօվկիանոսյան սամիթը
20.11.2018 | 14:51

Ասիական տնտեսական սամիթն Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական սամիթների պատմության մեջ առաջին անգամ ավարտվեց առանց լիարժեք ամփոփիչ հռչակագրի: Պատճառը ԱՄՆ-ի ու Չինաստանի տարաձայնություններն էին միջազգային առևտրի հարցերում: Սամիթն ընդունող Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Պիտեր О'Նիլը հայտարարեց` երկու հսկաները մեկ սենյակում չկարողացան պայմանավորվել մի քանի հարցերում: Տարաձայնությունների թվում էր Առևտրի համաշխարհային կազմակերպությունն ու նրա բարեփոխումը: Պիտեր О'Նիլը ասաց, որ կողմերը համաձայնության չեկան` պե՞տք է ամփոփիչ հռչակագրում ներառել ԱՀԿ-ի, որ հաշվետու չէ Ասիական-Խաղաղօվկիանոսյան սամիթին, բարեփոխման անհրաժեշտության դրույթը: Չինաստանի ներկայացուցիչ Չժան Սյաոլոն հայտարարեց, որ սամիթի մասնակիցները Պապուա-Նոր Գվինեային են թողել սամիթի բոլոր անդամների անունից հայտարարություն անելու իրավունքը ավանդական հռչակագրի փոխարեն: Արդյունքում հրապարակվեց հայտարարություն սամիթի արդյունքներով, որից հանված էին վիճելի հարցերը:


ԱՄՆ-ը և Չինաստանը վաղուց արդեն ներգրավված են առևտրական պատերազմում, Պեկինի ու Վաշինգտոնի տարաձայնությունները հստակ արտահայտվեցին սամիթում: ԱՄՆ-ը հայտարարեց, որ մտադիր է Ավստրալիայի հետ ընդլայնել Լոմբրում ռազմա-ծովային բազան Պապուա Նոր Գվինեայում: Այդ քայլը դիտվում է տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու բացահայտ փորձ: Լոմբրում ռազմածովային բազան Մանուս կղզում կարևոր ռազմավարական նշանակություն ունի` գտնվելով մի տարածքում, որտեղով անցնում են առևտրական ճանապարհները: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդտեղ էր տեղակայված ԱՄՆ նավատորմը: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարեց, որ այդ բազան կօգնի պաշտպանել Խաղաղ օվկիանոսի կղզիների պետությունների ինքնիշխանությունն ու ծովային իրավունքները: Չինաստանի նախագահ Սի Ձինպինը նորից քննադատեց Թրամփի ՙԱմերիկան ամենից առաջ՚ քաղաքականությունը և հայտարարեց, որ հովանավորչությունը դավանող երկրները դատապարտված են ձախողման: Մինչ այդ Մայք Փենսն ասել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է երկու անգամ բարձրացնել չինական ապանքների ներկրման մաքսադրույքը: Նա քննադատել էր Չինաստանին, որ Մետաքսի նոր ճանապարհի մասշտաբային ենթակառուցվածքային ծրագրերը և այդ ծրագրի շրջանակներում տրվող վարկերը փոքր երկրներին վիթխարի պարտքի տակ են գցում: Փենսը կոչ էր արել այդ երկրներին աշխատել ոչ թե Չինաստանի, այլ ԱՄՆ-ի հետ` հայտարարելով, որ Վաշինգտոնը չի կոռումպացնում ուրիշ պետություններին և նրանց անկախության դեմ ոտնձգություն չի անում: Սի Ձինպինը վստահեցրեց, որ Չինաստանը չունի գաղտնի մտադրություններ պանեվրասիական տրանսպորտային համակարգի ստեղծման ծրագրում:
Սամիթին ներկա չէին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանը սամիթում ներկայացնում էր վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Իր ելույթում նա նշեց համաշխարհային տնտեսության իրավիճակի անկանխատեսելիությունը, համաձայնեց, որ հովանավորչությունը հանգեցնում է առևտրական պատերազմների ու հայտարարեց, որ քաղաքական ճնշման գործիք են դարձել տնտեսական պատժամիջոցները:
BBC


Հ.Գ. Մինչ Պապուա Նոր Գվինեայում ծավալվում էր ԱՄՆ-Չինաստան առևտրական պատերազմի հերթական դրվագը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայրենակիցներին պատմում էր իբրև նախագահ իր կայացրած ամենադժվար որոշման մասին. «Երբ մենք, այդ նույն բազկաթոռներին նստած զրուցում էինք, Օբաման ասաց, որ դա, անկասկած, երկրի առջև ծառացած ամենաբարդ խնդիրն է»,- ասել է Թրամփը Fox News-ին հարցազրույցում` պատմելով ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի մասին: Նա ընդգծել է, որ շատ գոհ է ԿԺԴՀ –ի խնդրի լուծումից. առանց իր ջանքերի ԱՄՆ-ը վաղուց պատերազմի մեջ կլիներ Հյուսիսային Կորեայի հետ: Թրամփը նշել է, որ գերազանց է կատարում իր պարտականությունները և իրեն «հինգ գումարած» է նշանակել: Ի՞նչ կնշանակեր նրան Սի Ձինպինը, հայտնի չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1914

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ