Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վահագն Պապյանի, Միխալիս Էկոնոմուի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությունը հրաշալի երեկո պարգևեց ունկնդրին

Վահագն Պապյանի, Միխալիս Էկոնոմուի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությունը հրաշալի երեկո պարգևեց ունկնդրին
29.11.2018 | 16:48

Նոյեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դաշնակահար Վահագն Պապյանը և դիրիժոր Միխալիս Էկոնոմուն ներկայացրին Էրիխ Վոլֆգանգ Քորնգոլդի, Ջորջ Գերշվինի և Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից։


Մեծ ճանաչում ունեցող դաշնակահար Վահագն Պապյանն առաջին անգամ չի հանդես գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Ես հարյուր տարի ճանաչում եմ այս նվագախմբին, շատ լավ վիճակում է։ Դիրիժոր Միխալիս Էկոնոմուի հետ բեմում առաջին անգամ ենք համագործակցում։ Բարձրակարգ դիրիժոր է, իր մասնագիտությանը շատ լավ տիրապետող, ինչը հաճելի է դարձնում համատեղ աշխատանքը»,- ասաց դաշնակահարը։
Պարոն Պապյանը հանդես է գալիս և՜ որպես դաշնակահար, և՜ որպես դիրիժոր, միաժամանակ դիրիժոր և դաշնակահար։ Երաժիշտը ասում է, որ երկու մասնագիտությունն էլ իրեն հոգեհարազատ են, և դրանց նա վերաբերվում է մասնագիտորեն։ Բայց խոստովանում է, որ չի սիրում միաժամանակ նվագել ու ղեկավարել. «Մեկ-մեկ ես դա անում եմ, բայց չգիտեմ՝ ինչու։ Ես սիրում եմ կենտրոնանալ կա՜մ դիրիժորության, կա՜մ նվագելու վրա»։


Դիրիժոր Միխալիս Էկոնոմուն նշում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում հրաշալի մարդիկ ու երաժիշտներ են. «Բարձր մակարդակի նվագախումբ է։ Ֆանտաստիկ լարային կազմ ունի կոլեկտիվը։ Նվագախմբի հիմքը լարային գործիքներն են, ձեր լարային նվագողները ուղղակի հրաշալի են, ինչը շատ ինքնատիպ հնչողություն է հաղորդում։ Բարձր մակարդակ ունեն նաև այլ գործիքներ նվագող երաժիշտները։ Շատ կարևոր է, որ կոլեկտիվի անդամները սիրում են աշխատել։ Մեր այս համերգի փորձերին նրանք բոլորովին չէին հոգնում, թեև ծրագիրը բավականին դժվար էր, բայց ես որևէ մեկի մոտ հոգնածության նշույլ չնկատեցի, ամբողջ ընթացքում նրանք կենտրոնացած աշխատում էին»,- ասում է անվանի դիրիժորը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համեմատելով թանկարժեք ադամանդի հետ, որն անընդհատ պետք է փայլեցվի։


Միխալիս Էկոնոմուն բարձր է գնահատում նաև Վահագն Պապյանի հետ համագործակցությունը. «Նա ֆանտաստիկ երաժիշտ է, լավ անհատականություն, որն իր ամբողջ զգացողություններն ու հույզերը փոխանցում է և՜ մեզ, և՜ հանդիսատեսին»։
Նշենք, որ համերգին ներկա էին նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ԴասA ծրագրի մասնակիցները՝ Երևանի թիվ 118 և 94 ավագ դպրոցների աշակերտները, որոնք նախապես տեղեկություններ ստանալով դասական երաժշտության մասին՝ նոյեմբերի 28-ին այցելել էին համերգասրահ՝ վայելելու սիմֆոնիկ երաժշտություն։

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ