Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լիբանանում ՀՀ դեսպանի հանդիպումը հայ խաղաղապահների հետ

Լիբանանում ՀՀ դեսպանի հանդիպումը հայ խաղաղապահների հետ
08.01.2019 | 11:02

Հունվարի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի հարավային Շամա բնակավայրում իրենց ծառայությունն իրականացնող հայկական զորախմբի զինվորներին՝ հայ խաղաղապահներին շնորհավորելու Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով։ ՅՈԻՆԻՖԻԼ-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան Հատված» կենտրոնակայանում ՀՀ դեսպանի այցելության առիթով կազմակերպված պաշտոնական արարողությունից հետո Վահագն Աթաբեկյանն առանձնազրույց ունեցավ խաղաղապահ առաքելության «Արևմտյան հատված»-ի հրամանատար, բրիգադի գեներալ Դիոդատո Աբագնարայի հետ:

Քննարկվեցին հայ խաղաղապահների և իտալական հրամանատարության փոխգործակցության ընթացքն ու ընդլայնման հեռանկարները: Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ղեկավարն առանձնահատուկ գնահատանքով արտահայտվեց ծառայության ընթացքում հայ զինվորների բարձր կարգապահության և մասնագիտական կարողությունների վերաբերյալ:

Դիտվել է՝ 1752

Մեկնաբանություններ