Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դոնալդ Թրամփը խրվել է պատմության ամենաերկար շաթդաունի մեջ

Դոնալդ Թրամփը խրվել է պատմության ամենաերկար շաթդաունի մեջ
16.01.2019 | 13:50

800 000 պետական ծառայողներ դարձել են նախագահի ու նրա դեմոկրատ հակառակորդների դիմակայության զոհը` գրում է Ֆիլիպ Ժելին Le Figaro-ում: Դաշնային կառավարության մասնակի կաթվածի 23-րդ օրը Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ պատմության ամենաերկար շաթդաունի ռեկորդակիը: Նախագահի ու Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական նոր մեծամասնության դիմակայությունը քաղաքական է նախևառաջ: Նախագահը, զգոնությունը կորցնելով, ինքն իրեն դատապարտել է ծանրագույն 2 տարիների` մինչև 2020-ի ընտրությունները:

«Թրամփը պետք է շահի սահմանին անվտանգության ապահովման հարցը, նա այլընտրանք չունի,-գտնում է Նյու Գինգրիչը, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահն է եղել նախորդ ամենաերկար` 21-օրյա շաթդաունի ժամանակ, երբ հանրապետական մեծամասնությունն էր դիմակայում դեմոկրատ Բիլ Քլինթոնին:-Եթե դրա համար պահանջվի կես տարի, կտևի կես տարի: Երբ կողմերից մեկը հրաժարվում է որևէ փոխզիջումից, փոխզիջում հնարավոր չէ գտնել: Դեմոկրատները որոշել են ստորացնել նախագահին ու ոչինչ չզիջել` ստիպելով հանձնվել: Եթե նա թույլ տա դեմոկրատներին այս պարագայում հաղթել, կկորցնի իր նախագահությունը և վերընտրության շանսը»:


Այդ ընթացքում 800 000 պետական ծառայողներ իրենց վերևում ծավալվող ճակատամարտի հիմնական ծանրությունն են կրում:Նրանցից 420 000-ը համարվել են անփոխարինելի ու պետք է աշխատեն առանց աշխատավարձի կամ ենթարկվեն աշխատանքը կորցնելու ռիսկին, իսկ մնացածները տուն են ուղարկվել և հարկադիր արձակուրդի մեջ են: Ուրբաթ օրը նրանք ստացան երկշաբաթյա վճարացուցակը, որտեղ գումարի սյունակում 0 էր: Ցածր աշխատավարձ ունեցողները, որ չեն կարողացել գումար խնայել, անհամեմատ շատ են տուժել: «Դուք գիտեք` ի՞նչ է կատարվում հիմա,- USA Today-ին ասաց Վիսկոնսինի անտառային մի տեսուչ,- ուսուցման վարձը, ունեցվածքի հարկը, Ծննդյան տոների ծախսերը` ամեն ինչ գրանցվում է ձեր վարկային քարտում: Դա վատագույն պահն է աշխատավարձ չվճարելու»: Հինգշաբթի, երբ Թրամփը մեկնել էր Տեխաս, դաշնային պետական հարյուրավոր ծառայողներ հանրահավաք էին անում Սպիտակ տան առաջ, միմյանց ողջունելով «դժբախտության ընկեր» բառերով ու բղավելով. «Վճարեք աշխատողներին, թող անգործ մնա Թրամփը»: Նրանց պաստառներին գրված էր` «Մենք աշխատել ենք ուզում»:


Standard & Poor's ընկերության տվյալներով` շաթդաունի տնտեսական հետևանքները 3,6 միլիարդ դոլար են գնահատվում և 2 շաբաթից կգերազանցեն 5,7 միլիարդը, որ անհրաժեշտ է մեքսիկական սահմանին պատի կառուցմանը: Դոնալդ Թրամփը պնդում է, որ «տուժածներից շատերն աջակցում են սահմանի անվտանգության համար իմ արածը» և կկարողանան «համակերպվել»: Շաթդաունի սկզբում նա ասում էր, որ «մեծամասնությունը, ում չի վճարվել, դեմոկրատներ են»` ակնարկելով «խորքային պետությանը», որ իր կարծիքով` տրամադրված է իր դեմ: Հարցումների տվյալներով` մեծանում է ամերիկացիների թիվը (47%-ից 51%` 2 շաբաթում` 4%), որ ավելի շատ քննադատում են Թրամփին, քան` դեմոկրատներին:
Ֆիլիպ Ժելի, Le Figaro


Հ.Գ. Հետաքրքիր է` հունվարի 11-ին Սպիտակ տանը ընդունելով ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանի հավատարմագիրը` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան ոչինչ չի՞ հյուրասիրել` շաթդաունի պատճառով: Թե՞ վճարել է իր գրպանից` ինչպես
Քլեմսոնյան համալսարանի ֆուտբոլային թիմին հյուրընկալելիս: Նրանց համար Թրամփը արագ սննդի ռեստորանից պատվիրել է պիցցա, համբուրգեր և կարտոֆիլի ֆրի: Իսկ ո՞վ է վճարում շաթդաունի պատճառով հարկադիր արձակուրդի մեկնածների սննդի գինը: Կամ` անփոխարինելի աշխատողների, որ նույնպես չեն վճարվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ