Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կառավարության ծրագիրը ռոմանտիկ ցանկությունների դրսևորում է»

Կառավարության ծրագիրը ռոմանտիկ ցանկությունների դրսևորում է»
14.02.2019 | 21:40

Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ զրուցում ենք վերջին զարգացումների մասին։

-Պարոն Ադիբեկյան, ինչպե՞ս կգնահատեք կառավարության ծրագիրը։
-Կառավարության ծրագիրը ռոմանտիկ ցանկությունների դրսևորում է։ Քանի որ չեն տիրապետում տնտեսական իրողություններին, պետք է հանդես գան գրավիչ կոչերով, տան գրավիչ խոստումներ։ Բայց թե դա ինչպես կիրականացվի, խնդրահարույց է։ Մի այսպիսի ասացվածք կա. քաղաքական գործիչը երկու բան ունի ասելու իր ընտրողներին. նախ՝ խոստումներ, և հետո պետք է բացատրի, թե ինչու խոստումները չեն իրականանում։ Հիմա ես չգիտեմ, կառավարությունը կարո՞ղ է ներդրումային ծրագրեր Հայաստան բերել։ Դա խնդիր է, բոլորը խոսք են տալիս, բայց չի կարող, ասենք, Գերմանիան՝ եվրոպական պետությունը, ներդրում կատարել։ Լավագույն դեպքում կարող է մի փոքր գումար հատկացնել ծրագրերի կառավարման արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Սակայն արտադրություն ստեղծելը բացառվում է։ Եվրոպացի գործարարները առաջին հերթին նայում են՝ շահույթ կունենա՞ն, թե՞ ոչ, իսկ Հայաստանը շահութային երկիր չէ։ Լավագույն դեպքում կարող են այստեղ փող լվանալ, ինչպես միշտ արվել է։ Շինարարական բումը Հայաստանում որ եղավ, կիսաօրինական գումարներն էին, որոնք մեզ մոտ օրինականացվում էին։
-Հանրության տրամադրությունների մեջ կարծես թե փոփոխություններ են նկատվում ՀՀ նոր իշխանության նկատմամբ։
-Փոփոխությունները միայն կառուցվածքային են։ Ձևավորվել է դժգոհողների մի մեծ բանակ, որը զրկվել է աշխատանքից և պաշտոններից։ Երիտասարդներ, կիսագրագետ մի զանգված հույս ունի, որ մի բան կարող է փոխվել։ Իսկ միջին հատվածը, որ իր գոյությունը պահպանում է, սպասողական վիճակում է. տեսնենք՝ ինչ կլինի։ Սա հայի սովորական դրությունն է։
-Պետական կառավարման համակարգում օպտիմալացման գործընթացը արդյո՞ք դժգոհությունների նոր ալիք չի բարձրացնի։
-Արդեն բարձրացրել է։ Եթե նայում ենք՝ ովքեր են ելույթ ունենում որպես ընդդիմադիրներ, կառուցողական կամ գոնե լուրջ քննադատությամբ հանդես գալիս, ապա միայն նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են, որոնք գիտեն այն դժվարությունները, որ իրենք չեն կարողացել հաղթահարել։ Ընդդիմության մասին խոսելիս նկատի չունենք «Լուսավոր Հայաստանը», որը կեղծ ընդդիմություն է, հեղաշրջման ալիքի վրա է եկել և ամերիկյան պատմությունն է փորձում խաղարկել. երբ ձևավորվեց երկու կուսակցություն՝ հանրապետական և դեմոկրատական, և սկսեցին միմյանց հերթագայել իշխանության մեջ։ Սակայն այս տարբերակը Հայաստանում անհնար է գործարկել, քանի որ ուժերը հավասար չեն. «Լուսավոր Հայաստանը» բավականին համեստ վարկանիշ ունի, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ պահպանում է իր բարձր վարկանիշը։
-Ջորջ Սորոսի վերջին հայտարարությունը՝ քաղհասարակությանն աջակցությունը մեծացնելու համատեքստում, արդյոք զգուշացում չէ՞ր ՀՀ գործող իշխանություններին։
-Սորոսը ֆինանսական մագնատ է, որ կարողանում է ազգային արժեթղթերը կործանել միջազգային շուկայում։ Նա բորսային սպեկուլյանտ է և գումարները, որ ստանում է, իրեն շատ չքննադատելու համար տալիս է հիմնադրամին, որն աշխարհում տարածում է ժողովրդավարություն, պարզ և հստակ կառավարում և այլն։ Սորոսը Հայաստանին օգնել է. ծրագրեր են իրականացվել։ Գուցե Սորոսը ինչ-որ դերակատարում ունենա, բայց որ նայում ենք, թե ովքեր են նրա ծրագրերն իրականացնողները, տեսնում ենք, որ բավականին թույլ թիմ է։


Զրոյցը` Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2227

Մեկնաբանություններ