«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգում հանդիպել է Քսավիե Բեթելին

Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգում հանդիպել է Քսավիե Բեթելին
14.05.2019 | 00:00

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել վարչապետ Քսավիե Բեթելի հետ: Նա նշել է, որ տպավորված է Հայաստանի քաղաքական իրադարձություններով, և համոզմունք է հայտնել, որ հայ ժողովրդից ստացած մեծ վստահությունը թույլ կտա Փաշինյանի կառավարությունը հասնել հաջողությունների ու իրականացնել նախանշված ծրագրերը, Հայաստանի զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու բարեփոխումները:


Քսավիե Բեթելը վստահություն է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունները կշարունակեն համագործակցությունը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և ժողովուրդների կապերի ամրապնդման։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով: Նա ընդգծել է տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, կառավարությունների փոխգործակցության ակտիվացման և կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետի խոսքով` Հայաստանում իրականացվող բարեփոխումները մեծապես նպաստում են բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային արդյունավետ ծրագրերի իրականացման համար ստեղծում անհրաժեշտ բարենպաստ պայմաններ: Հայաստանում ավարտվել է հեղափոխության առաջին փուլը, և այժմ կառավարության քայլերն ուղղված են տնտեսական հեղափոխության իրականացմանը, ասել է Փաշինյանը: Նա տեղեկացրել է, որ աշնանը Երևանում կայանալու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, և կարևորել է լյուքսեմբուրգի ընկերությունների մասնակցությունը:


Նիկոլ Փաշինյանը և Քսավիե Բեթելը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում` տեղեկատվական տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Գործարար կապերի ակտիվացման նպատակով կողմերը կարևորել են բիզնես ֆորումների կազմակերպումն ու անցկացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններում կա չիրացված մեծ ներուժ, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի էապես ընդայնել կապերն ու ավելացնել առևտրաշրջանառության ծավալները:


Լյուքսեմբուրգի վարչապետը նշել է, որ իր երկիրը պատրաստ է ակտիվ համագործակցել և օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ տարբեր ոլորտներում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով: Քսավիե Բեթելն առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը նաև կրթության ոլորտում, բուհերի միջև, և իրականացնել ուսանողների փոխանակման ծրագրեր:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի վարչապետին հրավիրել է Հայաստան:
Փաշինյանը և Բեթելը շրջել են Լյուքսեմբուրգում, այցելել քաղաքապետարան, որտեղ վարչապետը կարճատև հանդիպում է ունեցել քաղաքապետ Լիդի Պոլֆերի հետ:

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ