Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի՞նչ է հայտարարել ՍԴ անդամի թեկնածուն

Ի՞նչ է հայտարարել ՍԴ անդամի թեկնածուն
15.06.2019 | 15:35

«Հրապարակը» գրում է. «Երեկ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի և ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ Ակտիվ է եղել Գևորգ Պետրոսյանը, ով վիճարկել է Գրիգորյանի նախորդ օրվա հայտարարությունները, թե իր առաջադրումը եղել է քաղաքական որոշման արդյունք, և նորմալ է, որ իշխանությունը ՍԴ պետք է գործուղի իր «վստահելի» մարդկանց։ Պատգամավորը հիշեցրել է, որ բարձրագույն դատական այս մարմինն ապաքաղաքական է և պահանջում է բացառապես չեզոքություն։ Վահե Գրիգորյանն էլ ասել է, որ քաղաքական և կուսակցական տերմինները չպետք է մեկը մյուսին խառնել։ Նա ուշագրավ հայտարարություն է արել, որ ինքը կարծում է, թե Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, և ավելին՝ Հայաստանի դեպքում ավելի նպատակահարմար է նախագահական կառավարման համակարգը։ ԲՀԿ-ում եկել են այն եզրահանգման, որ եթե իշխանությունում չլինեին այդպիսի մտադրություններ, Վահեն նման հայտարարություն չէր անի»:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ