«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 140 անգամ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 140 անգամ
16.06.2019 | 12:30

Հունիսի 9-15-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 140 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 1000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 11-ին Պաշտպանության բանակի հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ (5 արկ), փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են համարժեք քայլերի՝ շարունակելով վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։

Դիտվել է՝ 326

Մեկնաբանություններ