Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ
16.06.2019 | 12:34

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ձինպինին ծննդյան օրվա առթիվ: Նա նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը և ընդլայնումը: «Վստահ եմ, որ հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերություններն ապագայում ևս կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների», - նշել է Արմեն Սարգսյանը և նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք մաղթել Սի Ձինպինին:

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ