Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չինաստանը կոչ է անում ստեղծել ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը

Չինաստանը կոչ է անում ստեղծել ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը
16.06.2019 | 12:37

Ասիայի պետությունները պետք է տարածաշրջանում համընդհանուր, համալիր անվտանգության նոր կառույց ստեղծելու ուղիներ փնտրեն՝ Ասիայում փոխհամագործակցության և վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է Չինաստանի նախագահ Սի Ձինպինը:


«Անհրաժեշտ է ուղիներ որոնել տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման համար, որը հաշվի կառնի Ասիայի առանձնահատկությունները: Մենք պետք է միասին արձագանքենք մարտահրավերներին և ձեռք ձեռքի տված անվտանգության և զարգացման նոր իրավիճակ ստեղծենք Ասիայում: Ասիայում փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտի կառուցումը մեր ընդհանուր նպատակն է», - ասել է նա և կոչ արել խորացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, հատուկ ուշադրություն դարձնել կանխարգելիչ միջոցառումներին՝ ծայրահեղական գաղափարախոսական ալիքների ձևավորումը կանխելու համար:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ