Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էմանուել Մակրոնը Թուրքիայից պահանջել է հրաժարվել Կիպրոսում անօրինական ակտիվությունից

Էմանուել Մակրոնը Թուրքիայից պահանջել է հրաժարվել Կիպրոսում անօրինական ակտիվությունից
16.06.2019 | 12:38

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Թուրքիային դադարեցնել «անօրինական գործունեությունը» Կիպրոսի ափերի բացառիկ տնտեսական գոտում (EEZ)՝ հաղորդում է Reuters- ը: Եվրամիությունը կշարունակի իր կոշտ դիրքորոշումը այս հարցում՝ հավելել է նա: «Ես ուզում եմ կրկին հաստատել իմ համերաշխությունը Կիպրոսի հետ և իմ աջակցությունը նրա ինքնիշխանությանը: Թուրքիան պետք է դադարեցնի անօրինական գործունեությունը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում», – ասել է Ֆրանսիայի նախագահը Մալթայում հարավեվրոպական երկրների ղեկավարների գագաթաժողովից հետո:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ