Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Քծնելու իմաստը

Քծնելու իմաստը
18.06.2019 | 21:50

99 կողմ ձայնով վերջապես ԱԺ-ն ՍԴ անդամ ընտրեց Վահե Գրիգորյանին։ Ոչ մեկը չէր կասկածում, որ նա ընտրվելու է, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը նախորդ բոլոր թեկնածուներին մերժում էր հենց Վահե Գրիգորյանի թեկնածությանը սպասելով։ Հասկանալի էր, որ Գրիգորյանն ամենաընդունելի թեկնածուն էր, բայց իմքայլականների այն ելույթները, որոնք հնչեցին, այն լալահառաչ դիֆերամբերները, արդարադատության հայր ու արդարության «խիղճ» որակումներն այնքան տհաճ էին, որ համընդհանուր այդ քծնանքն արդեն անտանելի էր դառնում։


Ավելին, անգամ իմ քայլականներից մեկն անձամբ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանին շնորհակալություն հայտնեց, որ նա էլ էր գովերգել իրենց թեկնածուին։ Իսկ ընդհանրապես այս խմբակցության վիճակը խիստ անհասկանալի էր. մեկը դեմ էր, մյուսը՝ շատ գոհ, հաջորդը՝ լեգիտիմության խնդիր էր տեսնում։
Ճիշտ է, շատ ճոռոմ ու ճռճռթան խոսքերով, բայց ԱԺ մեծամասնությունը Վահե Գրիգորյանի առջև բացեց ՍԴ նախագահ դառնալու առաջին ու կարևոր դուռը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ