ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան կապակցությամբ
31.07.2019 | 22:52

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրիդրիխ Սողոյանի մահվան կապակցությամբ. «Ցավով տեղեկացա անվանի քանդակագործ, Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան մասին: Ֆրիդրիխ Սողոյանի աշխատանքներում միտքը, զգացմունքը և երևակայությունը հանդիպելով միմյանց՝ ինքնատիպ ձևով վերածվել են դիմաքանդակի, հուշարձանի, մոնումենտալ կոմպոզիցիայի: Լայն է ոչ միայն նրա ստեղծագործության թեմատիկան, այլև աշխարհագրությունը:
Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և աշխարհի շատ այլ երկրների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ֆրիդրիխ Սողոյանի ստեղծած կերպարներն ու պատկերներն են՝ իրենց ուրույն ասելիքով: Եվ այդ ամենի ակունքում Հայաստանն է ու հատկապես Սողոյանի ծննդավայր Գյումրին, որոնց արվեստագետը հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը: Ֆրիդրիխ Սողոյանը նաև կենդանի կապող օղակ էր Հայաստանի և այն երկրների ու ժողովուրդների միջև, որտեղ իր երկար և բեղուն կյանքի ընթացքում նա ապրել ու ստեղծագործել էր: Ցավակցում եմ Ֆրիդրիխ Սողոյանի ընտանիքին, հարազատներին, ինչպես նաև նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»:

Դիտվել է՝ 5462

Մեկնաբանություններ