Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վիտալի Բալասանյան. Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են, որ Արցախը չվերադառնա բանակցային գործընթացներին

Վիտալի Բալասանյան. Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են, որ Արցախը չվերադառնա բանակցային գործընթացներին
16.10.2019 | 00:42

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունով, երևի, ցանկացել է ասել, որ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը կամ տերը, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։ «Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվել է, դա քաղաքականության մեջ նորմ չէ, դա շատ վտանգավոր է, կանխամտածված է արել», - ասաց նա։ Վիտալի Բալասանյանի խոսքով՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։

«Բայց Նիկոլ Փաշինյանը այն ուղեգիծը, որ ընտրել է, ես համոզված եմ, որ կա պայմանավորվածություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որ այդ հայտարարությունն անի ու, որ Արցախը չվերադառնա բանակցային գործընթացներին», - ասաց նա։ Բալասանյանը նշեց, թե ժամանակ է տալիս, հորդորում է, խնդրում, որ ՀՀ քաղաքական վերնախավը համապատասխան որոշում կայացնի, Արցախի ղեկավարության հետ նստեն ու քննարկեն այն կետը, որտեղից պետք է նորից սկսկել բանակցությունները։

Դիտվել է՝ 2624

Մեկնաբանություններ