Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար

ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար
20.10.2019 | 13:32

ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բաքվում չարտոնված ցույցը ցրելու, հավաքի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ գործադրելու և նրանց ձերբակալելու համար՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գծով ներկայացուցիչը:

«Հանրահավաքը ցրելու և ցուցարարներին ձերբակալելու համար գործադրվել է չափազանց բիրտ ուժ: Այդ միջադեպերը պետք է հետաքննվեն, և մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ձերբակալված բոլոր խաղաղ ցուցարարներին», - ասված է հայտարարության մեջ:


Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի ընդդիմությունը չարտոնված հանրահավաք էր հրավիրել Բաքվի կենտրոնում: Ադրբեջանի իշխանությունները նախազգուշացրել էին, որ ցուցարարների անօրինական գործողությունների դեմ միջոցներ կձեռնարկվեն, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն: Բաքվի կենտրոնում չարտոնված հանրահավաքի 60 մասնակից կալանավորվել են:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ