Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սերբիան չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի հետ

Սերբիան չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի հետ
28.10.2019 | 22:34

Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել վերացնել վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար, ովքեր ծրագրում են տուրիստական այց կատարել Սերբիա: Այս մասին որոշումը հրապարակվել է Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հոկտեմբերի 28-ին:


ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքը ՝ սահմանի հատելու պահից 90 օրվա ընթացքում: Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում:

Դիտվել է՝ 1526

Մեկնաբանություններ