Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սպիտակ տան մոտ բողոքի ցույց՝ Էրդողանի դեմ

Սպիտակ տան մոտ բողոքի ցույց՝ Էրդողանի դեմ
14.11.2019 | 13:41

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին այցելել է Վաշինգտոն, որտեղ նրան Սպիտակ տանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. քրդական, հունական ու հայկական կառույցները բարձրաձայնել են ընդդեմ այս այցի՝ բողոքի ցույց անցկացնելով Սպիտակ տան մոտ: ԱՄՆ ու Թուրքիայի նախագահների բանակցությունների ողջ ընթացքում հնչում էին կոչեր ընդդեմ Թուրքիայի քաղաքականության, Էրդողանի այցի և նրա ընդունելությանը Սպիտակ տանը: «Էրդողանին մեծ պատվով են դիմավորել Սպիտակ տանը: Այս մակարդակի ընդունելության պատիվը նա չէր վաստակել և արժանի չէր: Մենք մտահոգված ենք այս առիթով»,- նշել է Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Հիասթափված եմ, որ նման գործչին, ով վերջին տարիներին բազմիցս ոտնահարել է ամերիկյան արժեքները և շահերը, ու պատասխանատու է ամերիկացիներին ծեծի ենթարկելու համար հենց ամերիկյան հողի վրա, արժանացնում են կարմիր գորգին Սպիտակ տանը»,- ասել է հունական Hellenic American Leadership Council (HALC) կազմակերպության գործադիր տնօրեն Էնդի Զեմենիդոսը:


Արամ Համբարյանը կարևորում է բողոքի ցույցի անցկացումը, որը միասնական ուղերձ է ամերիկյան քաղաքական վերնախավին թուրքական քաղաքականության վերանայման համար: Նա վստահ է՝ Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը փոխվում է և մատնանշում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:


ԱՄՆ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսին այս բանաձևի մասին խոսել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով փաստաթուղթը բնութագրել է որպես վիրավորանք թուրք ազգին: Նրա կարծիքով՝ այս բանաձևը վնասում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, և նա հույս ունի, որ ԱՄՆ Սենատի անդամները չեն աջակցի այս պահին Սենատում շրջանառվող Հայոց ցեղասպանության մասին նմանատիպ բանաձևը: Քրդական «Հանուն Ռոջեմի արտակարգ հանձնախմբի» ղեկավար Օսլեմ Գոնարը ևս դատապարտում է Էրդողանի այցը Վաշինգտոն և Սպիտակ տանը նրան պատվով ընդունելու փաստը: Նա քննադատում է ԱՄՆ-ին ու Թուրքիային փակ դռների հետևում առանց քրդերի մասնակցության վերջիններիս ճակատագրի շուրջ բանակցելու համար: Օրվա երկրորդ կեսին բողոքի ցույցի մասնակիցների մի խումբ հավաքվեց Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ գտնվող Շերիդան Սըրքլ օղակաձև ճանապարհի տարածքում, որտեղ 2017-ի մայիսին նախագահ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներն ու նրա կողմնակիցները ծեծել էին հակաէրդողանական ցույցի մասնակիցներին: Արամ Համբարյանը հիշեցրեց, որ Էրդողանը պատասխանատվություն չկրեց միջադեպի համար, և իր մեղքի բաժինն ունի նախագահ Թրամփը: «Որպես ԱՄՆ նախագահ՝ նա պարտավոր է հարգել և պաշտպանել մայրաքաղաք Վաշինգտոնում առանց վախի ազատ արտահայտվելու ամերիկացիների իրավունքը»,- ընդգծել է Համբարյանը:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ