Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհի վրա որպես փորձնական մոդել կատարվել են շինարարական, միաժամանակ ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհի վրա որպես փորձնական մոդել կատարվել են շինարարական, միաժամանակ ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ
14.11.2019 | 19:54

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում‚ բացի ընդունված շինարարական աշխատանքների կապալի պայմանագրերից, որպես նորամուծություն ճանապարհաշինության ոլորտում որոշվել է շինարարական աշխատանքների պայմանագրերի նոր մոդելներ կիրառել։ Ըստ այդմ‚ միևնույն պայմանագրի շրջանակներում իրականացվում է միաժամանակ շինարարություն, իսկ շինարարության ավարտից հետո` վերականգնված ճանապարհի պահպանում երկու տարի ժամկետով:

Այս հանգամանքն ավելի է բարձրացնում կապալառուների պատասխանատվությունը կատարվող աշխատանքի որակի նկատմամբ։ Լինելով միաժամանակ և՜ շինարարություն, և՜ պահպանում իրականացնող՝ կապալառուն շահագրգիռ է շինարարության առավել որակյալ ու պատշաճ կատարման գործում: Առաջին անգամ այս մոդելը փորձարկվել է 2013-2014թթ. մեկ ճանապարհի նկատմամբ: Արձագանքը դրական էր‚ և ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում նույնպես որոշվեց կիրառել այս մոդելը, սակայն այս անգամ՝ 2 ճանապարհների նկատմամբ:

2017 թվականին վերականգնված Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով մոտ 11 կմ երկարությամբ ճանապարհահատվածն այդ ընտրված երկու ճանապարհներից մեկն է: Ճանապարհի վրա երկու տարվա ընթացքում կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվել են ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ։ Շինարարությունը նշված ճանապարհահատվածում ավարտվել էր 2017թ. օգոստոսի 16-ին‚ իսկ ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքների ավարտը նախատեսված է սույն թվականի նոյեմբերի 15-ին։

Նոր մոդելը նպաստում է ճանապարհի երկարակեցությանը‚ անվտանգ շահագործմանը‚ ինչը հնարավորություն է տալիս ցանկացած եղանակի ապահովել ճանապարհի անցանելիությունն ու անխափան երթևեկությունը։

Նշենք‚ որ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում վերականգնված մյուս ճանապարհահատվածները‚ ըստ պայմանագրի‚ շահագործման հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում գտնվում են թերությունների համար պատասխանատվության ժամկետում‚ և այդ ժամկետում առաջացած թերությունների վերացման պատասխանատվությունը կրում է կապալառուն, ինչը նշանակում է, որ թերությունների ի հայտ գալու դեպքում կապալառուն անհապաղ վերացնում է դրանք:




Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ