Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ
05.12.2019 | 12:46

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակիցները «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները» և միջազգային ահաբեկչությունը համարում են դաշինքի անդամ երկրների անվտանգության հիմնական սպառնալիքները՝ ասված է Լոնդոնում ՆԱՏՕ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ դեկտեմբերի 4-ի հայտարարության մեջ։


«Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են եվրատլանտյան անվտանգությանը, ահաբեկչությունը՝ դրա բոլոր ձևերով, մշտական վտանգ է ներկայացնում մեզ բոլորիս համար»,- նշվում է փաստաթղթում: Մյուս սպառնալիքների թվում նշվել են միջազգային հակամարտությունները, միգրացիան, կիբեռգրոհները և հիբրիդային հարձակումները: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները աշխարհում Չինաստանի ազդեցության աճը համարել են միաժամանակ համագործակցության խորացման հնարավորություն և խնդիր: Բացի այդ, նրանք հաստատել են տիեզերքը որպես դաշինքի գործունեության ոլորտ ճանաչելու որոշումը: Գագաթաժողովի արդյունքներին նվիրված իր ելույթում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն տիեզերքն օգտագործելու է կապ ապահովելու և դիտարկումների համար՝ զենք չտեղաբաշխելով այնտեղ։

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ