Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արսեն Թորոսյանը և Նիկոլ Փաշինյանի կառավարական թիմն անհամատեղելի են

Արսեն Թորոսյանը և Նիկոլ Փաշինյանի կառավարական թիմն անհամատեղելի են
16.01.2020 | 14:26

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը՝ մարզային մի շարք բուժկենտրոնների պետական ֆինանսավորումը դադարեցնելու, հետևաբար ծննդատների փաստացի փակելու ծրագրի մասին, ՀՀ կառավարության հավանությանը չի արժանացրել: Եվ զարմանալի չէ, նախարարի կողմից արդեն հայտարարված 3 առողջության կենտրոնի՝ Աչաջրի, Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի և Մարալիկի փակման վերաբերյալ որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց, երկու մարզպետները հայտարարեցին, որ բուժկենտրոնները շարունակելու են գործել և ֆինանսավորում ստանալ մարզպետարանից: Այս պատմության մեջ ուշագրավն այն էր, որ 2 մարզպետներն էլ հայտարարեցին, որ դա քաղաքական որոշում է: Իսկ եթե մարզպետները շեշտում են քաղաքական որոշում, դա նշանակում է, որ կառավարության կոնկրետ որոշումն է՝ առողջության կենտրոնները չպետք է փակվեն, այլ վերազինվեն: Սա նշանակում է, որ կառավարության անդամի՝ նախարար Թորոսյանի դեմ կառավարությունը որոշում կայացրեց: Նկատենք, որ նման իրավիճակ առաջին անգամ է, երբ նախարարը մի որոշում է կայացնում, բայց կառավարությունն իր այլ օղակներով հակառակ քայլերն է անում, և, ըստ էության, այսպես չեզոքացնում նախարարի որոշումը:
Սա կարող է երկու իմաստ ունենալ. մեկը, որ նախարարն ինքնուրույն է արել, և կառավարությունը որոշեց այսպես «պատժել», կամ էլ նախարարին «ոգևորել են»՝ ասելով, որ այդ որոշումը կայացրու, բայց, մյուս կողմից, նրան միայնակ են թողնում իր կայացրած որոշման հետ՝ ցույց տալով, որ ունակ չէ լուրջ որոշումներ կայացնելու: Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական թիմն անհամատեղելի են:

Դիտվել է՝ 1761

Մեկնաբանություններ