Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վաղն է ա­նո­րոշ ու ան­դեմ

Վաղն է ա­նո­րոշ ու ան­դեմ
21.01.2020 | 00:28
ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Գեոր­գի Կու­տո­յա­նի ող­բեր­գա­կան մա­հը մեր հան­րու­թյան հո­գե­բա­նու­թյան ախ­տերն ա­վե­լի ցցուն դարձ­րեց։ Շա­տերն ի­րենց հո­գու ի­րա­կան պատ­կերն ու մաղձն անխ­նա շաղ տվե­ցին, թու­նա­վո­րե­ցին օ­դը։ Ախ­տո­րո­շում­ներ տվող­ներն էլ չու­շա­ցան, «դաս» տվող­ներն էլ, թե՝ դիա­կապ­տու­թյուն եք ա­նում մար­դու մար­մի­նը դեռ չսա­ռած։ Որ մար­դու մեջ մարդ չի մնա­ցել, այլևս զար­մա­նա­լի չէ, բայց ան­հա­մո­զիչ էին նաև ե­րեկ­վա ո­րոշ ան­տար­բեր­նե­րի այ­սօր­վա մեծ մտա­հո­գու­թյուն­ներն ու մարդ­կայ­նու­թյան դրսևո­րում­նե­րը։ Ան­շուշտ, ա­մեն ինչ չափ ու­նի, բայց ինչ­պես Դե­րե­նիկ Դե­միր­ճյա­նը կա­սեր՝ հա­յի չա­փը չա­փա­զանցն է։ Պարզ­վեց, որ մեր տմար­դու­թյունն էլ է չա­փա­զանց ու ա­նա­սե­լի վտան­գա­վոր։
Ի­րա­կա­նու­թյունն այն է, որ մեր հան­րու­թյու­նը բա­ժան­ված է եր­կու խմ­բի՝ ան­ցյա­լը (ո­մանց դեպ­քում ընտ­րո­ղա­բար) ու ներ­կան քն­նա­դա­տող­նե­րի։ Կար­ծես ոչ մե­կին չի ան­հան­գս­տաց­նում՝ իսկ վա­ղը, վաղն ինչ է լի­նե­լու։ Այ­սօր­վա մա­սին ինչ ենք ա­սե­լու մեր ե­րե­խա­նե­րին, ինչ ենք թող­նում նրանց կամ ին­չի մեջ ենք նե­տում նրանց։ Ա­սե­լու ենք, որ բզկտ­վա՞ծ էինք, որ ան­հաս­կա­նա­լի գույ­նե­րի բա­ժան­վա՞ծ ու ցն­ծու՞մ էինք այս կամ այն դաշ­տի ներ­կա­յա­ցուց­չի ան­ժա­մա­նակ մա­հը։ Հա­մա­ձայ­նեք՝ սար­սա­փազ­դու է։ Ինչ­պե՞ս, ի՞նչ բա­ռով կա­րե­լի է այս ա­մե­նը բա­ցատ­րել, փո­խան­ցել։ Կամ ինչ ձևով ա­սել, որ ո­մանք ափ­սո­սե­ցին ան­գամ եր­կու ցա­վակ­ցա­կան խոսք ա­սել, բայց չխոր­շե­ցին նույն ող­բեր­գու­թյու­նը «մաղ­թե­լուց» մյուս­նե­րին։ Հարց է նաև՝ այդ ա­մենն ա­սե­լով, քեզ կհաս­կա­նա՞ն և ա­մե­նա­կարևո­րը՝ կնե­րե՞ն։ Չե՞ն ա­սի՝ Աստ­ծո նմա­նու­թյամբ ստեղծ­ված մարդն այս ինչ­քա՜ն է ցած ըն­կել։ Լուրջ մտո­րե­լու ժա­մա­նակն է, շատ հար­ցեր կան օ­դում, բայց մե­կը, այ­դու­հան­դերձ, ա­մե­նահ­րա­տապն է։
Այ­սօր մեր հան­րա­յին օ­րա­կար­գում կա միայն մեկ հարց, ո­րը կապ չու­նի եր­կի­րը զար­գաց­նե­լու, տն­տե­սու­թյու­նը ոտ­քի հա­նե­լու, իշ­խա­նու­թյու­նը այս կամ այն մար­դուն փո­խան­ցե­լու, ար­տա­քին աշ­խար­հում հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցե­լու հետ։ Այն է՝ կհա­ջող­վի՞ մեր ներ­սը նա­յել ու խել­քի գալ, մաքր­վել։ Մի­մյանց հան­դեպ թշ­նա­մանքն օր օ­րի ար­նա­քամ է ա­նում մեզ։ Մեծ հաշ­վով հա­ջորդ սե­րունդ­նե­րին այն­քան էլ հե­տաքր­քիր չէ, թե Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը, Ռո­բերտ Քո­չա­րյա­նը, Սերժ Սարգ­սյա­նը կամ Նի­կոլ Փա­շի­նյա­նը լա՞վ, թե՞ վատ ղե­կա­վար էին, նա պատ­մու­թյու­նից պետք է հաս­կա­նա, թե նրան­ցից ով է եր­կիրն ան­վախ­ճան փո­խան­ցել մյու­սին, ում է հա­ջող­վել եր­կիր, պե­տա­կա­նու­թյուն պա­հել։ Իսկ այ­սօր­վա բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան վի­ճա­կի հա­մար անխ­տիր պա­տաս­խա­նա­տու են բո­լոր այդ ղե­կա­վար­նե­րը, պա­տաս­խա­նա­տու եմ ես, մենք, որ հան­դուր­ժել ենք սխալ­ներն ու հա­մա­կերպ­վել ե­ղա­ծի հետ։ Հի­մա բո­լորս «վա­յե­լում» ենք պտուղ­նե­րը։ Դուք ա­սեք՝ պո­ղոս­ներ, թա­լան­չի նախ­կին­ներ, ան­հայ­րե­նիք ներ­կա­ներ, զոմ­բի­ներ, ես ա­սեմ՝ չմարդ։ Մար­դուն մարդ պա­հող տե­սակն է վե­րա­ցել, գա­զա­նա­ցած զանգ­ված է, որն ա­մեն պա­հի պատ­րաստ է թարմ ա­րյուն գտ­նե­լու և կող­քին խրախ­ճանք ա­նե­լու։
ՈՒ է­լի վաղն է ա­նո­րոշ ու ան­դեմ։ Ի­հար­կե, գա­լու է այդ վա­ղը, բայց ինչ­պի­սի՞ն է այն լի­նե­լու։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ