Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմեն Աշոտյան. 2020-ի հունվարի 28-ը հիշվելու է ոչ թե որպես բանակի, այլ որպես ՀՀ-ում քաղաքական ռեպրեսիաների նոր օր

Արմեն Աշոտյան. 2020-ի հունվարի 28-ը հիշվելու է ոչ թե որպես բանակի, այլ որպես ՀՀ-ում քաղաքական ռեպրեսիաների նոր օր
28.01.2020 | 23:22

2020-ի հունվարի 28-ը հիշվելու է որպես ՀՀ-ում քաղաքական ռեպրեսիաների նոր օր, լրագրողների հետ ճեզազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդադառնալով ընդդիմադիր 5 գործիչների բերման ենթարկելուն:


«Փորձում են այս 3-4 օրվա ընթացքում տապալված տեղեկատվական քաղաքական օրակարգի հարցը լուծել, վախեցնել այլախոհներին և ընդդիմախոսներին, գուցե, նաև շեղում են տեղեկատվական հոսքերը՝ գալիք երկու օրերին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներից առաջ: Այս քայլերը վկայում են, որ իշխանությունները ադեկվատ չեն»:
Այսօր բերման են ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը, միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը։ Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել դիմակավորվածանձանց կողմից։ Ըստ ոստիկանության՝ վերջինս ու Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ