Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուբեն Մելիքյան. Սա արդեն աբսուրդի ժանրից է

Ռուբեն Մելիքյան. Սա արդեն աբսուրդի ժանրից է
28.01.2020 | 23:31

Ուղղակի ապշած եմ այն իրադարձությունից, որը հենց նոր տեղի ունեցավ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելուն։ «Իմ մոտ կար վստահություն, որ այսօրվա հրահանգը վերաբերել է նաև Նարեկ Սամսոնյանին։ Ես առաջարկեցի Նարեկ Սամսնյանին, որ ինքս իմ մեքենայով հասցնեմ իրեն տուն՝ բակ, ու անմիջապես այդ պահին Նարեկ Սամսոնյանի նկատմամբ էլի բռնի ձևով, էլի դիմակավորված ճանապարհով, նույն ձեռագրով իրականացվեց գործողություն ու նա բերման ենթարկվեց։ Սա արդեն աբսուրդի ժանրից է», - ասաց Ռուբեն Մելիքյանը։


Նա նշեց, որ հիմա նորից գնում է ոստիկանության 6-րդ վարչության մոտ, որտեղ այսօր ամբողջ օրն է անցկացրել և արդեն ոստիկանապետի պաշտոնակատարից պահանջելու է պարզաբանումներ այս իրավիճակի կապակցությամբ։

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ