Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրետակոծման հետևանքով վիրավորների թիվը հասել է 50-ի

Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրետակոծման հետևանքով վիրավորների թիվը հասել է 50-ի
29.01.2020 | 13:53

Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ ռազմակայանների հրետակոծության հետևանքով ցնցումներ ստացած ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 50-ի՝ հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Թոմաս Քեմփբելը: «16 նոր զինծառայողի մոտ ախտորոշվել են գլխի վնասվածքներ ... Մինչ օրս ԱՄՆ 50 զինծառայողներ են ստացել գլխուղեղային վնասվածքներ», - հայտարարել է սպան:


Նրա խոսքով՝ 50 վիրավորներից 31-ն Իրաքում են բուժօգնություն ստացել և վերադարձել ծառայության: 18 մարդ բուժման նպատակով ուղարկվել է Գերմանիա։

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ