Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վլադիմիր Վարդանյանը ՍԴ նախագահ դառնալու մասին

Վլադիմիր Վարդանյանը ՍԴ նախագահ դառնալու մասին
29.01.2020 | 14:02

«Հրապարակը» գրում է. «Պարոն Վարդանյան, տեղեկություն կա, որ երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ռեպրեսիաներն ավարտվեն, եւ իշխանությունը հասնի հաջողության, դառնալու եք ՍԴ նախագահ, Ձեր անունն է շրջանառվում՝ դիմեցինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանին։


«Ես ավելի շատ լսել եմ Ձեր անունը` դրա հետ կապված»: Ես հանուն Թովմասյանի «կհրաժարվեմ» այդ պաշտոնից։ «Եթե ես որեւիցե ցանկություն ունենայի՝ ՍԴ-ի հետ կապված, եւ կարիերաս կապեի ՍԴ-ի հետ, ՍԴ-ից չէի տեղափոխվի ԱԺ»:
Իսկ հետեւո՞ւմ եք ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի գործընթացին ու Վենետիկի հանձնաժողովի արձագանքներին․ Բուքիքիոն տեսակապի միջոցով Թովմասյանի հետ զրուցել էր։ «Ես ուրախ եմ, որ մեր տեխնոլոգիաներն այդ աստիճան զարգացել են, եւ շատ ուրախ եմ, որ պարոն Ջիանի Բուքիքիոն օգտվում է տեսահեռարձակվող համապատասխան հավելվածներից»: Ի դեպ, ասել էր, որ եթե «կամավորը» դառնա «պարտադիր», իրենք խիստ հայտարարություն կանեն։ «Դա Դուք եք ասում, առաջին անգամ եմ լսում»:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ