Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ով ու­նի, նրան պի­տի տր­վի և պի­տի ա­վե­լաց­վի, իսկ ով չու­նի, նրա­նից պի­տի վերց­վի ու­նե­ցածն էլ

Ով ու­նի, նրան պի­տի տր­վի և պի­տի ա­վե­լաց­վի, իսկ ով չու­նի, նրա­նից պի­տի վերց­վի ու­նե­ցածն էլ
04.02.2020 | 00:02
Ինչ­պի­սի՜ ա­նար­դա­րու­թյուն։ Ո­մանք կար­դա­լով այս հրա­պա­րակ­ման վեր­տա­ռու­թյու­նը կհար­ցադ­րեն. «Ինչ­պե՞ս կա­րե­լի է. տր­վում է ու­նե­ցող­նե­րին և վերց­վում է չու­նե­ցող­նե­րից, նույ­նիսկ Ռո­բին Հու­դը ա­վե­լի ար­դա­րա­միտ էր», կամ` «Ե­կե­ղե­ցին միշտ էլ հա­րուստ­նե­րի կող­մից է ե­ղել», կմ­տա­ծեք դուք:
Բայց խն­դիրն այն է, որ խոս­քը փո­ղի կամ նյու­թա­կա­նի մա­սին չէ, այլ այն ա­մե­նի մա­սին, ինչ մար­դը ստա­նում է Աստ­ծուց` սկ­սած ա­ռող­ջու­թյու­նից, վեր­ջաց­րած հա­ջո­ղու­թյամբ:
Այս խոս­քե­րը հաս­կա­նա­լու հա­մար նախ պետք է պար­զել «ու­նի» և «չու­նի» բա­ռե­րի ի­մաս­տը, որ, հա­վա­տա­ցեք, այն­քան էլ ակն­հայտ չէ: Պարզ­վում է` ու­նի նա, ով գո­հա­նալ գի­տի իր ու­նե­ցա­ծով և չի սե­փա­կա­նում Աստ­ծո ա­մե­նա­զո­րու­թյու­նը, հա­մա­պա­տաս­խա­նա­բար, չու­նի նա, ով չի կա­րո­ղա­նում գո­հա­նալ իր ու­նե­ցա­ծով, բռն­ված է կու­տա­կե­լու մո­լուց­քով, կու­տա­կում է և ի­րեն ա­պա­հով է զգում իր «ա­մե­նա­կա­րո­ղու­թյամբ», թեև ի­րա­կա­նում դո­ղում է իր ու­նե­ցա­ծի վրա, ո­րով­հետև հո­գու խոր­քում գի­տակ­ցում է, որ այդ ա­մե­նը ի­րե­նից կառ­նի Նա, ով տվել է: Սա` հա­ջո­ղակ «չունևոր­նե­րը», իսկ ան­հա­ջո­ղակ «չունևոր­նե­րը» չեն գո­հա­նում ի­րենց ու­նե­ցա­ծով, բռն­ված են կու­տա­կե­լու մո­լուց­քով, բայց զուրկ են հնա­րա­վո­րու­թյու­նից և դժ­գո­հում են Աստ­ծուց, ար­դյուն­քում որևէ բա­նի չեն հաս­նում և կորց­նում են ու­նե­ցածն էլ: Ա­հա, թե որ­տե­ղից է. «Շա­տին ձգ­տես` քչից կզրկ­վես» խոս­քը:
Աստ­վա­ծաշն­չյան հե­տաքր­քիր մի պատ­մու­թյուն, որ ներ­կա­յաց­նում է հրեա­նե­րի թա­փա­ռա­կան կյան­քից մի դր­վագ, հաս­տա­տում է մեր խոս­քե­րի ճշ­մար­տա­ցիու­թյու­նը` պատ­մե­լով Աստ­ծո ո­ղոր­մու­թյան և անշ­նոր­հա­կալ մար­դու ա­գա­հու­թյան մա­սին: Խոս­քը երկ­նա­յին հա­ցի` մա­նա­նա­յի պատ­մու­թյան մա­սին է: Երբ Աստ­ված տա­լիս է մա­նա­նան, պատ­վի­րում է ըստ կա­րի­քի հա­վա­քել այն, սա­կայն ա­գահ­նե­րը ա­վե­լի շատ էին հա­վա­քում, և ա­վե­լոր­դը փչա­նում էր: Ար­դյուն­քում այդ ա­գահ­նե­րը ո­չինչ չէին շա­հում, բայց շատ մեծ ու կարևոր բան էին կորց­նում` Աստ­ծո բա­րե­հա­ճու­թյու­նը:
Ե­թե մենք ընդ­հան­րա­պես շնոր­հա­կալ մարդ ենք, ա­պա մենք շնոր­հա­կալ ենք լի­նում մեզ կե­րա­կուր, տուն, հա­գուստ ու հան­գիստ ա­պա­հո­վող­նե­րին, իսկ ի՞նչն է խան­գա­րում շնոր­հա­կալ լի­նել Աստ­ծուն (ա­յո՛, հենց Աստ­ծուն և ոչ թե բնու­թյա­նը, հա­մա­տիե­զե­րա­կան ու­ժին, գե­րա­գույն բա­նա­կա­նու­թյա­նը և այլ ան­հաս­կա­նա­լի ու­ժե­րին) մեր կյան­քի հա­մար:
Մենք դժ­վար թե վի­րա­վո­րենք մեզ հա­րա­զատ մարդ­կանց կամ ի­րենց գոր­ծի մաս­նա­գետ­նե­րին` ա­սե­լով, թե կե­րա­կու­րը ինքն ի­րեն է պատ­րաստ­վել, կամ շեն­քը ինքն ի­րեն է կա­ռուց­վել, բայց հեշ­տու­թյամբ վի­րա­վո­րում ենք Աստ­ծուն` ա­սե­լով. «Դու մեզ պետք չես, մենք ինք­նու­րույն ենք ծա­գել: Տիե­զեր­քից ենք ըն­կել»: Տիե­զեր­քից ինչ-որ ա­րա­րած­ներ ըն­կել են եր­կիր, բայց դրանք մար­դիկ չէին, այլ, Ս. Գր­քի վկա­յու­թյամբ, դևե­րը, այլ խն­դիր է, ե­թե մար­դը, օ՜, սար­սափ, ըն­դու­նում է իր ծա­գու­մը աստ­վա­ծա­հա­կա­ռակ սկզ­բից: Ան­գամ ե­թե Աստ­ծուն ըն­դու­նում ենք իբրև Ա­րա­րիչ, Նրա հետ ու­զում ենք առ­նչ­վել դեպ­քից դեպք, պա­տա­հա­րից պա­տա­հար, ա­ռի­թից ա­ռիթ: Մար­դու հա­մար իր ա­մեն մի ակն­թար­թը, նոր օ­րը, ողջ կյան­քը ոչ թե աստ­վա­ծա­տուր պարգև է և ինք­նա­կա­տա­րե­լա­գործ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն, այլ ի­րե­րի տրա­մա­բա­նա­կան ըն­թացք, ո­րը ոչ մի բա­նի չի պար­տա­վո­րեց­նում: Նրանք չգի­տեն գո­հա­նալ արևի ա­ռա­ջին շո­ղե­րին ի պա­տաս­խան, բայց չեն հա­պա­ղում մե­ղադ­րել Աստ­ծուն ի­րենց բո­լոր ձա­խոր­դու­թյուն­նե­րի ու ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի, հի­վան­դու­թյուն­նե­րի ու մա­հե­րի հա­մար: Երբ մեզ բան է պետք, մենք մեր պար­զու­նակ «մահ­մե­դա­կան» ու­ղե­ղով կա­մե­նում ենք, որ Աստ­ված «հրա­շա­գործ ջի­նի» նման մեր ու­նայն ցան­կու­թյուն­նե­րի կա­պանք­նե­րում հայ­տն­վի, իսկ երբ բախ­վում ենք դա­ժան ի­րա­կա­նու­թյա­նը` Ա­մե­նա­կալ Աստ­ծո հան­դեպ մեր ոչն­չու­թյան ի­րա­կա­նու­թյա­նը, հա­մակ­վում ենք կա­տա­ղու­թյան ու վրեժխ­նդ­րու­թյան ո­գով` սեղ­մե­լով մեր` սե­փա­կան կամ ոչ այն­քան, ա­տամ­նե­րը:
Ի­մաս­տու­թյունն ա­սում է. «Քեզ մնում է այն, ինչ տա­լիս ես»: Միայն սե­փա­կա­նել, ստա­նալ ու կու­տա­կել փա­փա­գող մար­դու հա­մար այդ խոս­քե­րը ան­հե­թեթ են հն­չում, ո­րով­հետև այդ­պի­սի մար­դիկ չեն զգում, թե ինչ են ա­մեն ան­գամ կորց­նում ի­րենց հո­գում և ի­րենց կյան­քում, երբ ինչ-որ «կարևոր» բան է ա­վե­լա­նում ի­րենց գր­պա­նում կամ սն­դու­կում: Նրանք չեն զգում, թե ինչ­պես են կո­ղոպ­տում Աստ­ծուն, երբ Նրա տված շնոր­հը, փո­խա­նակ ի փառս Նրա գոր­ծա­ծե­լու, աշ­խար­հին են տա­լիս` փո­խա­րե­նը սե­փա­կան ան­ձի հա­մար փառք մու­րա­լով:
Նրանք չեն զգում, թե ինչ­պես են աս­տի­ճա­նա­բար կորց­նում այն, ինչ ու­նեն, միա­ժա­մա­նակ նաև` այդ ա­մե­նի վրա ինչ-որ բան ա­վե­լաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը: Մար­դիկ չեն գո­հա­նում, ո­րով­հետև չգի­տեն, թե ինչ են փնտ­րում, ինչ են ու­զում: Թեև ու­նեն ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն, բայց շատ դեպ­քե­րում ար­հես­տա­կա­նո­րեն նրանք զրկ­վում են լա­վի և վա­տի միջև ընտ­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից և ստիպ­ված են լի­նում ընտ­րել վա­տի և վատ­թա­րա­գույ­նի միջև: Շա­տե­րը զրկ­ված են Աստ­ծուն ճա­նա­չե­լու և ընտ­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Բնա­կա­նա­բար, մար­դիկ, որ չգի­տեն շա­տի ու լա­վի` հա­վի­տե­նա­կա­նի ու կա­տա­րյա­լի մա­սին, ի­րենց չա­փա­նիշ­նե­րը և չա­փո­րո­շիչ­նե­րը սահ­մա­նե­լիս բա­վա­րար­վում են ե­ղած վա­տով ու սահ­մա­նա­փա­կով, «ծն­վում են ա­կա­մա, ապ­րում են զար­մա­ցած, մեռ­նում են կա­րո­տով»: Ե­թե Աստ­ծո` մար­դու հա­մար ստեղ­ծած աշ­խար­հը և նրան շնոր­հած ժա­մա­նա­կա­վոր կյան­քը այս­քան սի­րե­լի են ու փա­փա­գե­լի, ա­պա միայն պատ­կե­րաց­նել կա­րե­լի է Աստ­ծո՛ բնա­կա­վայ­րի ու հա­վի­տե­նու­թյան վե­հու­թյունն ու փառ­քը:
ՈՒ­նե­նալ` նշա­նա­կում է գնա­հա­տել ու­նե­ցա­ծը: Ե­թե ըստ ար­ժան­վույն գնա­հա­տենք մեր ժա­մա­նա­կա­վոր կյան­քը և չվե­րա­ծենք այն ինք­նան­պա­տակ պայ­քա­րի ինք­ներս մեր դեմ, մեր առջև կբաց­վի հա­վի­տե­նա­կա­նի ու կա­տա­րյա­լի ան­հո­րի­զոն ու խոս­տում­նա­լից տես­լա­կա­նը: Ե­թե գեթ փոր­ձենք մարդ­կա­յին պարզ շնոր­հա­կա­լու­թյամբ պա­տաս­խա­նել Ա­րար­չի ան­պար­փակ սի­րուն, մեր հո­գին կմիտ­վի առ Աստ­ված, և այն­տեղ կծ­լի մեր փր­կու­թյան տուն­կը, որ պի­տի խնամ­վի հույ­սով, հա­վա­տով ու սի­րով:
Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 2573

Մեկնաբանություններ