Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանում ՀՀ դեսպանատունն ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին հորդորում է կապ հաստատել դեսպանատան հետ

Իրանում ՀՀ դեսպանատունն ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին հորդորում է կապ հաստատել դեսպանատան հետ
22.02.2020 | 15:10

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին: ՀՀ դեսպանության հեռախոսահամարներ՝ +98(21)66704833 // +98(21)66760509, բջջային հեռախոսահամար՝ +989121051639, Էլ. փոստ` armiranembassy@mfa.am

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ