Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլն այնքան հանճարեղ մարդ է, որ նրա գործողությունները հնարավոր չէ կանխատեսել

Նիկոլն այնքան հանճարեղ մարդ է, որ նրա գործողությունները հնարավոր չէ կանխատեսել
22.02.2020 | 15:23

«Հրապարակը» գրում է. «Իշխանությունները տագնապած են, որ հանրաքվեում բավարար ձայներ չեն հավաքի։ «Եկեք պարզ հաշվարկ կատարենք,- ասաց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը։ ԱԺ վերջին ընտրություններին մասնակցել է ընդհանուր թվով 48,6 տոկոս ընտրող։ Հաշվի առեք՝ որպես օրինաչափություն, խորհրդարանական ընտրություններին մասնակցում է շատ ավելի մեծ թվով ընտրող` կուսակցությունների, տարբեր անձանց նկատմամբ տարբեր շահագրգռությունների պատճառով, քան հանրաքվեներին. ուրեմն` 48-ից հանում ենք մեր` ԲՀԿ-ի 8,27 տոկոսը, ԼՀԿ-ի 6,3-ը, ՀՀԿ-ի 4,7-ը, ՀՅԴ-ի 3,8-ը։ Այս կուսակցություններն ասել են՝ բոյկոտելու են հանրաքվեն. տակը մնաց 25,6 տոկոս։ Եվ, եթե ընտրություններին մասնակցի այդքան մարդ, բոլորն «այո» կասե՞ն՝ չէ որ ժողովուրդը նաև հիասթափություն է ապրում Նիկոլ Փաշինյանից և իշխանություններից, որոնք հասկանում են՝ շատ դժվար է լինելու, դրա համար էլ էսպես ձեռուոտ են ընկել»:
Արտասահմանից կգան. Փաշինյանը կոչ է արել` գալ, զարգացնել ընտրական տուրիզմը։ «Նախ` գալը բավականին թանկ հաճույք է, և հետո` չեմ կարծում, որ շատ մարդ կարձագանքի այդ կոչին»:


Եթե հանրաքվեն չանցնի, ի՞նչ կանի մինչ այս երբեք չպարտված Փաշինյանը։ «Օ՜, Նիկոլն այնքան հանճարեղ մարդ է, որ նրա գործողությունները հնարավոր չէ կանխատեսել»»:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ