Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պատկառելի գումարներ են ծախսվելու «այո»-ի քարոզարշավի վրա

Պատկառելի գումարներ են ծախսվելու «այո»-ի քարոզարշավի վրա
22.02.2020 | 15:41

«Հրապարակը» գրում է. ««Այո»-ի թիմն արդեն մշակել է իր ստրատեգիան և գործի անցել: Որոշել են քարոզարշավի ամեն օրվա համար մեկական տեսահոլովակ նկարել: Հոլովակները մոնտաժում են հեղափոխության ժամանակ հանրահավաքների կադրերից, որ մարդկանց մոտ նոստալգիկ զգացումներ արթնացնեն և «հեղափոխությանն» «այո» ասելու բուռն ցանկություն։ Արդեն իսկ 10 օրվա հոլովակները պատրաստ են, ընթացքում պատրաստվում են էլի նկարել: Այդ աշխատանքը ղեկավարում է շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, որը հանդիպումներ է ունենում ռեժիսորների և PR մասնագետների հետ, նրանց առաջարկները լսում, որ ներկայացնի «Քաղպայմանագրի» նիստին, և որոշեն, թե մնացած քարոզչական աշխատանքներն ում են պատվիրելու: Երգ գրելու և տարբեր բնույթի տեսահոլովակներ նկարելու առաջարկներ էլ են ստացվել: Նաև մեծ գումար են նախատեսել լրատվական կայքերում գովազդ տեղադրելու համար՝ ամենախոշոր գովազդային գործակալություններից մեկի հետ են համագործակցում: Մի խոսքով՝ պատկառելի գումարներ են ծախսվելու «այո»-ի քարոզարշավի վրա»:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ