ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Դեռևս ստացվում է միայն «բռնել-բաց թողնելը»

Դեռևս ստացվում է միայն «բռնել-բաց թողնելը»
22.02.2020 | 15:45

«Ժողովուրդը» գրել է. «Հայաստանի իշխանությունները լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների դեմ պայքարի գործին: Անգամ Վրաստանի փորձն ուսումնասիրելու համար ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը փետրվարի 23-26-ը գործուղվելու է Վրաստան (Թբիլիսի): Խոսքը քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագծի մասին է։ Նախագծերի փաթեթն ընդունվել է խորհրդարանում ՝ 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չնայած ստորագրել էր «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը, սակայն ուղերձ էր հղել իշխանություններին և դատական համակարգին, որ օրենքում նախատեսված հասկացությունների գործնական կիրառումը պետք է լինի ամենայն պատասխանատվությամբ: «Օրենքով գողերի» դեմ պայքարի վրացական փորձն ուսումնասիրել են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավորները: Վրացական փորձն ուսումնասիրելը բավարա՞ր է քրեական աշխարհին հարողների դեմ պայքարում՝ ցույց կտա ժամանակը, բայց իրավապահ մարմիններն առայժմ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում են միայն «բռնել-բաց թողնելով»»:

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ